Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Խոսքն էլ, ջուրն էլ փոքրին. կարծիքի իրավունք ունեն նաև երեխաները

Խոսքն էլ, ջուրն էլ փոքրին. կարծիքի իրավունք ունեն նաև երեխաները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

«Խոսքը մեծին, ջուրը փոքրին». ամեն անգամ Անին այս արտահայտությունն էր լսում, երբ փորձում էր խառնվել մեծերի խոսակցությանը: Ընտանիքում Անին միակ երեխան էր ու դեռ մանուկ հասակից դաստիարակվում էր ժողովրդական խոսքի համաձայն` առանց խոսքի իրավունքի:

Իրավիճակը չփոխվեց նույնիսկ այն ժամանակ, երբ Անին թևակոխեց պատանեկության հասակ: Ծնողներն էին նրա փոխարեն որոշում ամեն ինչ. Անին պետք է երաժշտական դպրոցն ավարտի, իսկ նկարչությունը նրա համար ապագա չէ, չնայած որ աղջիկը նկարելը հազար անգամ գերադասում է երաժշտականից:

Ծնողներն Անիի համար նաև «խոստումնալից ապագա ապահովող»  մասնագիտություն էին ընտրել` իրավաբանություն, չնայած որ Անին երազում էր բանասեր լինելու մասին  և գրականությունն էլ շատ էր սիրում: Ծնողների մտքով չէր էլ անցնում, որ Անիի կյանքը կազմակերպելիս կարելի էր նաև նրանից կարծիք հարցնել. նրանք վստահ էին, որ իրենց դստեր համար լավագույնը իրենց` կյանքի փորձի վրա հիմնված  որոշումներն են:

Իրականում, սակայն, երեխան ունի սեփական կարծիքն արտահայտելու իրավունք:

Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ երեխայի շահերը շոշափող ցանկացած հարց լուծելիս նա իրավունք ունի մասնակից լինել քննարկմանը, արտահայտել իր կարծիքը: Իսկ տասը տարին լրացած երեխայի կարծիքը հաշվի առնելը պարտադիր է, երբ խոսքը վերաբերում է  արտադպրոցական կրթությունը, ծնողներից որևէ մեկի հետ ապրելուն, հարազատների հետ շփվելուն  և այլն:

Տասը տարեկան երեխայի խնամակալությանը  վերաբերող հարցերի առնչությամբ  որոշումներ ընդունելիս դատարանը ևս պարտավոր է հաշվի առնել նրա կարծիքը:

Չնայած երեխայի կարծիք ունենալու իրավունքը օրենքով է ամրագրված, սակայն մեր մոտ դա  իրականությունից հեռու գաղափար է: Չկան մեխանիզմներ, որով հնարավոր կլինի ապահովել երեխայի` կարծիք ունենալու իրավունքը: Հենց իրենք՝  երեխաները ոչ միայն չեն գիտակցում, որ դրա իրավունքն ունեն, այլև  հաճախ նաև վախենում են այդ մասին բարձրաձայն մտածել, այդ պատճառով էլ  խուսափում են իրենց անհանգստացնող խնդիրներին հնչեղություն հաղորդել այն մտավախությամբ, որ դրա համար կպատժվեն:

Դպրոցական բլոգը կոչված է բարձրաձայնել դպրոցականների խնդիրները իրավական ոլորտում, ինչպես նաև հարթակ ապահովել քննարկումների համար, ինչով նաև մատնանշված խնդիրների լուծման ուղիներ կառաջարկվեն:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: