Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Անհայտ հերոսներ

Անհայտ հերոսներ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Նա ունեցել է անուն և նկար,
Իսկ հիմա միայն շիրմաքար:
Աշխա´րհ, նա զոհվեց հանուն բոլորի,
Անունը գտի´ր անհայտ զինվորի…

Հերոսները հասարակ մարդկանցից են լինում: Հայոց  աշխարհը  հերոսներ շատ է ունեցել, բոլորն  էլ  փառքի  ու հիշատակության  արժանի: Բայց հայ իրականության մեջ այնքա՜ն  հերոսներ կան, ովքեր հերոս լինելով հանդերձ մնացել են անհայտ:

…1941 թվական: Նոր-նոր էին անցել սև տարիները, ապրելը դժվար էր: Ու պայթեց  Հայրենականը: Հաղպատ գյուղում էլ ամեն ինչ խառնվել  էր: Մի ընտանիքում տան  հայրը` Անաստասը և տասնյոթամյա  որդին` Սեդրակը կամավոր գնացին պատերազմ`մենակ  թողնելով տան մորը`Շուշանին, տասնչորսամյա  Սարգիսի և յոթնամյա Ռուզանի  հետ: Երիտասարդ կնոջ համար ընտանիք պահելը շատ դժվար էր: Մինչև հիմա էլ գյուղում Շուշան  տատին հիշում են  անտառից վերադառնալիս. խեղճ կինը միայն այդպես էր մանկահասակ  երեխաներին պահում:

Յոթանասունմեկ տարի առաջ իրենց բաժին կռիվը կռվելու ելան 182 հաղպատցի  քաջորդիներ` այդ թվում և Սեդրակ ու Անաստաս Իսրայելյանները:

Անաստաս Իսրայելյանը, ասում են, լեյտենանտ է եղել: Բայց մի անգամ, երբ վիրավոր  հրամանատարին գնացքով տեղափոխում էին հոսպիտալ, ֆաշիստները պայթեցնում են  գնացքը: Անաստաս Իսրայելյանը մահանում է: Շուշանը սև թուղթ է ստանում: Դա 1943  թվականն էր…

Ի տարբերություն Անաստասի, Սեդրակից շատ նամակներ են պահպանվել: Ըստ այդ  նամակների՝ նա անցել է հետևյալ երթուղով. սկզբում պահել է ՀԽՍՀ արևմտյան սահմանը, հետո  մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, մտել Լեհաստան, վերջում`թշնամու հող:

Մեջբերեմ նրա վերջին նամակը. «Բարև, սիրելի´մայրիկ: Նախ ընդունի որդիական ջերմ  կարոտալից բարևներս և հետո, եթե ցանկանաս իմանալ ինձանից, ես լավ եմ ու գտնվում եմ  ֆրոնտում`թշնամու սեփական հողում: Հարգելի´ մայրիկ, ինչ գրեմ, այրվում  եմ քո մայրական  կարոտից, բայց ին՜չ արած, գոնե մի նամակ ստանայի քո առողջության ու ապրելու միջոցների  մասին և ամենից գլխավորը`տեղյակ դառնայի իմ հարազատ հայրիկից, նրա կենդանի լինելուց  և գտնվելու  վայրից: Հարգելի´ մայրիկ, այժմ իմ միակ ձգտումը կայանում է նրանում, որ ինչքան  որ կենդանի եմ, գոնե մի տեղեկություն ունենայի քո կյանքից, առողջությունից ու հայրիկից: Բոլորին ջերմ-ջերմ բարևիր, առայժմ այսքանը: Վերջ, քո  անդրանիկ  որդի`Սեդրակ  Իսրայելյան»:

Իսկ ի՞նչ եղավ Սեդրակի հետ:

Շուշանին սև թուղթ եկավ, բայց այն ոչ թե մահ  էր գուժում, այլ ուղղակի անհետացում: Խեղճ  Շուշանի համար դա կրկնակի ծանր հարված  էր: Միգուցե քսան տարին բոլորած որդին ընկել էր  թշնամու գնդակից, միգուցե գերի վերցվել, միգուցե ավելի վատ …Նրա  անհետացման  մասին շատ առեղծվածներ կան:

Ընկան նրանց նման շատ-շատ անհայտ հերոսներ` չճաշակելով հաղթանակի բերկրանքը:

Պատերազմն ավարտվեց, ԽՍՀՄ-ը հաղթեց…չէ´, չէ´ մեր պապերը հաղթեցին: Հաղթանակը, սակայն, շատ դժվար տրվեց, զոհվեց 35 միլիոն մարդ: Դեհ, պատերազմը աղետ է, որը շատ բացասական հետևանքներ է թողնում…

Շուշանը շատ ծանր տարավ ամուսնու և մանավանդ որդու կորուստը: Գյուղացիները պատմում են, որ Շուշանը գժվել էր: Մի գիշեր Շուշանը «Անաստա՜ս, Սեդրա՜կ» կանչելով դուրս է եկել  փողոց, հետո սթափվել է ու հետ վերադարձել:

Պապս`Սարգիս Իսրայելյանը, պատմում էր, որ մի անգամ վանքի պարսպի մոտ Շուշանին  մի  զբոսաշրջիկ է մոտեցել, հարցրել գյուղացու կյանք ու  բարքի  մասին ու հեռացել: Նրա գնալուց հետո է միայն խեղճ կինը  հասկացել, որ «զբոսաշրջիկը» իր գերի վերցված որդին է եղել: Ճիշտ է  դա, թե սխալ, ոչ ոք չգիտի;

Այդ օրից 66 գարուններ են անցել, անցել են այն ծանր ու դժնդակ1418 օրերը, թող նրանք այլևս  չգան ու չկրկնվեն:

2010թ. մայիսի 9-ը  Հաղպատը դիմավորեց միայն մեկ վետերանի մասնակցությամբ: Ցավոք, այդ  սերունդը դարձավ պատմություն, նկար, հուշ ու հիշողություն:

Կան հերոսներ, որոնց անունը թեև գիտեն, սակայն այդքան էլ հայտնի չեն, որովհետև նրանց  կյանքն ու գործունեությունը ստվերում են: Մեջբերեմ ակնարկ իմ շատ սիրելի հերոսներից մեկի՝ Վազգեն  Սարգսյանի մասին.

«…1959 թ. մարտի 5-ը հայ իրականության մեջ առանձնակի կարևոր օր է: Շատերը, սակայն, չգիտեն, ինչ է տեղի ունեցել այդ օրը: Իսկ այդ օրը ծնվել է ապագա սպարապետ Վ. Սարգսյանը;

Պատանի Վազգենը հասարակ մարդ էր: Սկզբում հասարակ ուսանող էր Երևանի Ֆիզիկական  կույտուրայի պետական ինստիտուտում, հետո գրողների միության հասարակ անդամ, «Գարուն» ամսագրի աշխատակից, «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատար, ԳԽ պատգամավոր, ՀՀ պաշտպանության նախարար, վերջում` հասարակ  վարչապետ: Վ.  Սարգսյանը ՀՀ հասարակ ազգային հերոս  է:

Վ. Սարգսյանը զինվորի հետ զինվոր էր և ոչ երբեք հրամանատար: Նրա համար ազատությունը  առաջնային էր, կարևորագույն: Գ. Հարությունյանն ասում էր. «Վ.  Սարգսյանը գործեց դարերի  պարտքն ու պատասխանատվությունն իր ուսերին առնելով, ազգին մի զինվոր որդի պարգևելու  փոխարեն`հզոր մի բանակ պարգևեց, կորացած մեջքը շտկելու, ինքնուրույն ապրելու հույս ու  հավատ պարգևեց ու… մնաց  չճանաչված»:

Վ. Սարգսյանը հավատում  էր, որ 21-րդ դարը մերն է լինելու: Միշտ կրկնում էր. «Մտածեք էս  երկրի մասին: Մտածեք էս բանակի մասին, սա է էս երկրի փրկությունը»:

1999թ. հոկտեմբերի 27-ին ամեն ինչ վերջացավ… ՀՀ վարչապետը զոհվեց ԱԺ նիստերի  դահլիճում`ոճրագործի դավադիր գնդակից: Սպարապետի մահվան լուրը ողջ հայությունն էր  սգում:

Սպարապետի ընկեր Հրայր Հովնանյանը գրում է. «Անանկ սոսկացի, որ կարծես թե միանգամից  աշխարհը դատարկվեցավ ինձի համար: Հույս-հավատս միանգամից կորսվեցավ այդ րոպեին: Երբ որ իրողությունն արդեն խորացավ, և անդառնալի կորուստն այլևս փաստ  էր, ես  ինձի  շատ  վիրավորված զգացի: Մինչև հիմա վիրավորված եմ զգում, որ այդ ոճրագործությունը  կատարվեցավ հայի ձեռքով: Ես այդ օրն այն զգացողությունն ունեցա, թե փամփուշտը, որ մտավ Վազգենի մարմնի մեջ, Վազգենից դուրս ելավ ու մտավ իմ սիրտը: Ու հիմա այդ փամփուշտը չեմ կրնա իմ սրտես հանել: Որքան կուզեմ խոր շունչ առնել`այն ցավը սրտիս մեջ մնացել ու զգացնել կուտա…»:

Քանի՜-քանի՜ անհայտ հերոսներ կան, ովքեր ճանաչված են շատ նեղ շրջապատում, այնինչ հենց  նրանք են հաղթանակը կերտողները: Եվ մեզ`հաղթանակի սերունդներիս, մնում է բացահայտել  բոլոր անհայտ հերոսներին, միշտ վառ պահել նրանց լուսե հիշատակը, հարգանքի տուրք  մատուցել ամեն անգամ և նրանց օրինակով կերտել Հայոց պատմության Նորագույն  դարաշրջանի լավագույն  էջերը:

Գարուն է: Այսօր էլի անձրև է գալիս, էլի կիսատ է, էլի մառախուղը պատել է գյուղը, էլի ցուրտ է  ու թախծոտ… Մի պահ փակում եմ աչքերս: ՈՒ…  ֆրոնտում եմ, իբրև կռվում եմ մնացորդների  շարքերում, հանդիպում եմ շատ հայերի: Հեռվում նկատում եմ Սեդրակին, փորձում եմ  մոտենալ, բայց … մորս  ձայնը սթափեցնում է ինձ, գնամ ճաշելու …

 Պատմվածքս նվիրում եմ Հայրենական  Մեծ պատերազմում  և Ղարաբաղում զոհված անհայտ հերոսների վառհիշատակինՄայիսի 9-ին`Մեծ Հաղթանակին և  Շուշիի ազատագրմանն  ընդառաջ:

Advertisements

1 Comment

  1. […] Անհայտ հերոսներ, Օվսաննա Իսրայելյան, Լոռվա մարզ, Հաղպատ […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: