Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Մե՞նք ենք ընտրում մասնագիտությունը, թե՞ մասնագիտությունը՝ մեզ

Մե՞նք ենք ընտրում մասնագիտությունը, թե՞ մասնագիտությունը՝ մեզ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Հայկը արդեն երկրորդ տարին էր, ինչ սովորում էր Պոլիտեխնիկ քոլեջում, բայց չէր սիրում իր մասնագիտությունը։ Նա վեցերորդ դասարանից երազում էր երաժիշտ դառնալ, երգեր էր գրում ու գործիքավորում։ Սակայն նա ստիպված էր ժամանակի մեծ մասը ծախսել իրեն չհետաքրքրող և անիմաստ թվացող դասերը սովորելու վրա։ Ու տեսնելով, որ շատերը՝ օրինակ, քույրը, որ ընդունվել էր բժշկական, սակայն հակում չուներ դրա հանդեպ, ընկերը, որին ծնողները որերորդ տարին երաժշտական դպրոց էին տանում, բայց նա չէր սիրում նվագել, տուժում են նույն պատճառով, որոշեց, այնուամենայնիվ, փոխել մասնագիտությունը: Նա ծնողների հետ պայմանավորվեց, որ ավարտելով Պոլիտեխնիկը, կգնա իր ցանկացած ուղղությամբ, կընտրի այն մասնագիտությունը, որն իրեն հետաքրքիր և հարազատ է։

Հայկի ծնողները այդպես չէին վարվում, որովհետև էգոիստ կամ անտարբեր էին նրա հանդեպ, նրանք, պարզապես, մտածում էին, որ որդին ավելի հեշտ գումար կվաստակի իրենց ընտրած մասնագիտությամբ, ու նրա ապագան ապահովված կլինի։

Մեզ մոտ շատ տարածված են նման դեպքերը, երբ ծնողները մասնագիտություն են ընտրում երեխայի համար, առանց հաշվի առնելու նրա նախասիրությունները, հակումները, անգամ՝ տաղանդը և ունակությունները։ Երբեմն ծնողները դա անում են նաև այն պատճառով, որ երեխաները դեռևս կողմնորոշված չեն և հստակ չգիտեն, թե ինչ մասնագիտություն են ուզում ձեռք բերել։ Մեր հասարակության մեջ նաև տարածված է մեկ ուրիշ երևույթ՝ մասսայական ընտրում են այնպիսի մասնագիտություններ, որոնք «հեղինակավոր» են ու կրկին չեն հաշվի առնում անհատական առանձնահատկությունները։

Արտասահմանում դպրոցներում կան հոգեբաններ, որոնք բացի այլ խնդիրներից, զբաղվում են նաև երեխաների մասնագիտական ճիշտ կողմնորոշման հարցերով։ Նրանք երեխաներին ներկայացնում են մասնագիտությունների յուրահատկությունները, այն «պահանջները, որոնք մասնագիտությունը ներկայացնում է իր ներկայացուցչին»։ Չէ՞ որ երաժիշտ դառնալու համար պետք է լավ լսողություն ունենալ, համբերատար լինել, որպեսզի կարողանաս երկար ժամեր տրամադրել պարապմունքներին։ Սպորտսմեն դառնալու համար մարմնի որոշակի կառուցվածք է պետք, ֆիզիկոս դառնալու համար՝ զարգացած տրամաբանական և վերացական մտածողություն, հոգեբանը ցանկալի է, որ ապրումակցող լինի, սիրի մարդկանց հետ շփվել, ունենա լսելու ունակություն։ Ու այսպես ամեն մասնագիտություն ենթադրում է որոշակի կարողություններ և որակներ, որոնց մի մասը կարելի է զարգացնել ուսուցման ընթացքում, իսկ մնացածը՝ բնատուր են և մասնագիտության ընտրությունը պետք է կատարել դրանք հաշվի առնելով։

Մասնագիտությունը գրագետ ընտրել կարելի է նաև ինքնուրույն։ Դրա համար հոգեբանության մեջ մշակվել են բազմաթիվ թեստեր և որոնք կարող եք գտնել ինտերնետում (ամենահայտնին են Հոլարդի և Կլիմովի մասնագիտական կողմնորոշման թեստեր են)։

Ահա մի պարզ վարժություն, որը կոգնի կողմնորոշվել սեփական ապագայի կառուցման հարցում:

Մի թղթի վրա գրում եք այն առարկաները, որոնք հատկապես լավ և հեշտությամբ եք սովորում, դրանցից յուրաքանչյուրի կողքը նշում եք, թե ինչու եք այդ առարկան լավ սովորում՝ միգուցե սիրո՞ւմ ես կամ ուղղակի ուսուցիչն է լավ մատուցում, այդյո՞ք որոշակի պայմանների վերացման դեպքում կշարունակես այն հաճույքով սովորել, արդյո՞ք պատրաստ ես այդ գործով զբաղվել ասենք մի 20 տարի։ Պետք է նաև հաշվի առնել, թե արդյո՞ք այդ մասնագիտությունը արդիական է, պահանջարկ կունենա՞ մի քանի տարի անց, ինչպե՞ս կվարձատրվի ու արդյո՞ք դա համապատասխանում է ձեր սպասումներին կամ խառնվածքին: Ապա ստացված ցուցակից առանձնացնում եք այն մասնագիտությունը, որի ներկայացուցիչը անկախ ամեն ինչից և համաձայն առկա կանխատեսումներին, ավելի հաճույքով և հեշտությամբ կլինեիք։

Անհրաժեշտ է հիշել, որ դպրոցում դասավանդվող առարկան կարող է մասնագիտության միայն մի մասը լինել, այդպիսով սիրած առարկան մասնագիտության հետ նույնացնել պետք չէ։ Օրինակ՝ դերասան կամ երգիչ լինելը չի սահմանափակվում միայն ելույթ ունենալով և երկրպագուների հիացմունքի հավաստիքները ընդունելով։ Պետք է մասնագիտության բոլոր կողմերը ուսումնասիրել, չզմայլվել միայն դրա արտաքին կողմով։ Կարելի է տվյալ ոլորտի մասնագետներից հարցնել մասնագիտության յուրահատկությունների մասին, գրքերից, ինտերնետից նյութեր ճարել, որպեսզի ինչքան հնարավոր է շատ տեղեկատվություն ունենալ այն մասին, թե ինչ ես անելու, երբ մասնագետ դառնաս։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: