Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան » Քծծվել, ուրթ, քծինք, փաղփ, քնագլոր

Քծծվել, ուրթ, քծինք, փաղփ, քնագլոր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Քծծվել

Քծծվել նշանակում է քրքրվել, գզգզվել, «Որքան էլ գեղեցիկ լինես, լավ չէ, որ այդպես քծծված մազերով երևաս», Մուրացան

 Ուրթ


Ուրթը ծխանցքով առաստաղ ունեցող տաղավարն է կամ վրանը սարում, յուրդ, «Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից», Հովհաննես Թումանյան

 Քծինք

 Քծնել– մեկին հաճոյանալ նվաստանալով, ստորանալով սեր ցույց տալը, «Ելումուտ անելով արքայի մեծամեծների մոտ, նա սովորել էր ստորության արհեստը, քծնանքի բոլոր նրբությունները», Դերենիկ Դեմիրճյան

Քծնի– քծնող, շողոքորթող

Քծինք– քծնվել, քծնանք, «Շողոքորթիր և կհաղթես, քանզի չկա ավելի հզոր զենք, քան քծինքը», Շեքսպիր

Փաղփ

Փաղփ– փայլ, փայլփլոց, ճաճանչ

Փաղփածոպ– փայլփլուն, շողշողուն ծոպեր ունեցող, «Եվ ղողանջուն ծիածաններ մետքսառէջ ու փաղփածոպ, կերկարեին աշխարհն անդին, Միսաք Մեծարենց

Փաղփաղուն– փայլփլուն, շողշողուն

Փաղփյուն– ցոլք, փայլփլոց

Քնագլոր

Քնագլոր– քունը գլխին, քնաթաթախ, հոմանիշը` քնակոլոլ

Քնակոտոր– քունը կոտրած, քնահարամ

Քնահատ– քնատ

Քնահարբ– քնից հարբածի պես, շատ քնելուց շշմած

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: