Ես մասնակցելու էի «Երգը բարեկամության կամուրջ է» ռուսական երգի հանրապետական փառատոնի տարածաշրջանային փուլին: Իմ հետ միասին մասնակցելու էին նաև իմ ընկերուհիները` Մանեն և Անին:
Մենք բոլորս էլ շատ ուրախ էինք, քանի որ սա շատ լավ հնարավորություն էր մեր ապագայի և մեր դպրոցի համար: Ես ընտրել էի էստրադային երգ:
Մենք երգեցինք երգերը և վերջում պարզվեց, որ մեր դպրոցից անցել եմ միայն ես: Դրա համար ես անչափ ուրախ էի, Անիին ու Մանեն` նույնպես: Երբ ես առավոտյան գնացի դպրոց, բոլորն ինձ շնորհավորեցին, և բոլորը շատ ուրախ էին իմ հաղթանակի համար:
Բայց իմ այս հաղթանակը իմ վրա շատ թանկ նստեց: Երբ դասերը վերջացան, ընկերուհիներով հավաքվեցինք, որ պատմեմ իրենց այդ մրցույթի մասին: Բոլորը եկել էին, իսկ Մանեն չկար: Ես մտածում էի, որ նա իմ հաղթանակից շատ է տխրել, բայց մի պահ մոռացա այդ ամենը և ընկերուհիներիս պատմեցի մրցույթի մասին:
Ամենավատը այն էր, որ Մանեն իմ մոտ չէր ցույց տալիս իր տխրությունը, ասում էր, որ ինձ համար շատ ուրախ է: Սակայն դա, իրականում, այդպես չէր: Նա մեր մյուս ընկերուհիների մոտ մեկ այլ բան էր ասում: Ասել էր, որ ինքն ավելի լավ է երգել, քան ես: Այս ամենի մասին չուզեցի, որ ծնողներս իմանան և չասացի նրանց:
Առավոտյան արթնացա, հագնվեցի և շտապ գնացի դպրոց: Նրան առաջին ժամը չտեսա, մտածեցի, որ դասի չի եկել, սակայն երբ մենք քիմիայի էինք, իմ ընկերուհի Արփինեն ասաց, որ Մանեն դասի է եկել, և նա դասի ժամանակ լաց է եղել իմ հաղթանակի պատճառով, իսկ ուսուցչուհին նրան հանգստացնելու համար ասել է.
– Մանե ջան, շատ մի մտածի, չգիտե՞ս, որ նրա մայրը երգի առումով շատ մեծ կապեր ունի, և նա այնտեղ հաստատ ծանոթներ է գտել և դրա համար էլ նա անցել է, իսկ դու` ոչ:
– Բայց ինչի՞ եք նման բաներ ասում,- մեջ է ընկել մեր դասարանի Արմենը,- դուք չգիտե՞ք ընկեր Պողոսյան, որ եթե նրա մայրն էլ կապեր չունենար, մեկ է նա կանցներ, որովհետև լավ է երգում:
Եվ այսպես ուսուցչուհին ու Արմենը վիճել են: Երբ դասամիջոց էր` Մանեն եկավ իմ կողքով անցավ և շատ սառը բարևեց: Ես ամեն ինչ հասկացա…
Երբ եկա տուն` որոշեցի, որ այս ամենը պատմեմ ծնողներիս: Մայրս ինձ ասաց, որ ես շատ չտխրեմ, քանի որ Մանեն ուղակի նախանձում է ինձ: Ես մի քիչ հանգստացա և որոշեցի, որ էլ երբեք չտխրեմ:
Արդեն մի քանի շաբաթ էր անցել, և ես Մանեի հետ չէի շփվում. նա գիտեր, որ ես ամեն ինչ հասկացել եմ:
Որոշ ժամանակ անց Մանեիի հետ սկսեցինք նորից շփվել, բայց ես նրան չեմ կարող համարել ինձ իսկական ընկերուհի, քանի որ չեմ կարողանում մոռանալ այդ ամենը:
Ոչինչ Արև ջան,շատ մի մտածի:Նման դեպքերում ամենաճիշտ քայլը երևի արհամարանքն է:Կգա մի օր ,որ կփոշմանի ու կգա քո հետ խոսելու;
LikeLike
Ճիշտ ես նա անպայման կփոշմանի, բայց դե չի կարելի այդպես վարվել…
LikeLike