Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Բա սուտը լավը լինո՞ւմ է

Բա սուտը լավը լինո՞ւմ է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Շատերը համարում են, որ ստելը անթույլատրելի մեղք է, որ ստելուց վատ բան չկա։ Ես այդպիսի մի մարդ էի ճանաչում, ում ամենաշատը հուզող հարցն այն էր, թե ինչու են մարդիկ ստում։ Նա չէր կարողանում դա հասկանալ, քանի որ համարում էր, որ սուտը սարսափելի բան է։

Սակայն արի ու տես, որ ինչպես ամեն մի երևույթ, սուտն էլ ունի իր լավ ու վատ կողմերը, օգտակար ու վնասակար արդյունքները։ Սուտն էլ կարող է արդարացի լինել, ինչքան էլ դա անտրամաբանական թվա առաջին հայացքից։

Մի անգամ մի դպրոցի ութերորդ դասարանցիները իրենց դասղեկի հետ քննարկում էին ընդունելի ստի հարցը։ Դասարանի մեծամասնությունը պնդում էր, որ սուտը միշտ էլ վատ է, եթե անգամ այն արվում է առանց ինչ-որ մեկին վնասելու  կամ կատակի համար։ Անուշը օրինակ բերեց, որ եթե տնայիններդ չես արել և ստում ես, իբր հարսանիքի էիր, դա ոչ մեկին չի վնասում, ուսուցիչը դրանից չի տուժում, սակայն դա նույնպես վատ է, քանի որ հակասում է արդարությանը: Մի քանի աշակերտ համաձայն չէին և պնդում էին, որ պետք է ստես, եթե կարող ես և եթե իրավիճակը թույլ է տալիս, այլապես հիմար ես։ Հայկն ու Արմանն էլ տարբերակեցին ստի երկու տեսակ՝ երբ խոսում ու սուտ ասում և երբ` ուղղակի լռում ես։ Նրանք համարում էին, որ երկրորդը անհամեմատ ներելի է ու ավելի թույլատրելի, քան առաջինը։

Դասղեկը, ով վարում էր քննարկումը, առաջարկեց իր տեսակետը։ Նա մի պատմություն պատմեց, որը տեղի էր ունեցել իր համալսարանական դասախոսի հետ, ով ազգությամբ հրեա էր։ Նա փոքր երեխա էր և ապրում էր ԱրևելյանԵվրոպայում: Երբ երկրորդ համաշխարհայինի ժամանակ գերմանացիները գրավել էին քաղաքը, նրան մի բարի ընտանիք թաքցրել էր նկուղում։ Եվ երբ գերամանական զինվորները մտան տուն ու հարցրեցին՝ իրենց մոտ հրեա բնակվում է, թե ոչ, ընտանիքի հայրը ստեց, պատասխանելով՝ ոչ։ Հետախուզելով տունը, բայց չիմանալով, որ նկուղ կա՝ նացիստները նրան այդպես էլ չգտան և հեռացան։ Եվ փաստը այն էր, որ ընտանիքի անդամները ստել էին։

Այս պատմելով դասղեկը ավելացրեց, որ այնքան կարևոր չի, թե ինչպես կամ ոնց ես ստում, քան ինչի համար և ինչ նպատակով։ Նա համարում էր, որ սուտն էլ կարող է լավը լինել, եթե արվում է բարի նպատակների համար։ Աշակերտները համաձայնեցին, որ պետք է ամեն մի դեպք դիտարկել առանձնին և ողջ երևույթի մասին դատողություններ անելուց հաշվի առնել դրա բոլոր կողմերը։

Գոյություն ունեն բազմաթիվ շարժումներ, մարմնային ռեակցիաներ, որոնք փորձված մարդու համար ակնառու են և մատնում են սուտասանին։

Բոլորիս էլ հայտնի է, որ սուտ ասելու ժամանակ մարդու աչքերը խաղում են։ Դա ոչ թե հենց սուտ ասելու գործընթացից է բխում, այլ ուղղակի երբ մարդ ինչ-որ բան է վերհիշում` նրա աչքերը մի կողմ են թեքվում, իսկ հորինելուց՝ այլ կողմ։ Իսկ սուտը հորինվածքի և վերհիշածի խառնուրդ է, այդ իսկ պատճառով աչքերը աջուձախ են լինում։ Երբ մարդ ստելուց անհանգստանում է, իսկ մարդկանց մեծամասնությունը վախենում է, որ իր սուտը կբացահայտվի, նա քրտնում է, սկսում է անհանգիստ շարժումներ անել։ Այս նրբությունների հաշվի առնելու վրա էլ աշխատում է ստի դետեկտորը, որը սակայն կարող է սխալվել: Այն վերջնական պատասխան չի տալիս, քանի որ մարդ կարող է տեղից անհանգիստ լինել կամ էլ վախենալ, որ իրեն կարող են անհիմն մեղադրել։ Սակայն առօրյայում էլ, մարդիկ կյանքի ընթացքում սովորում են սուտը բացահայտել։ Շատերի մոտ դա ստացվում է, ոմանք ինտուիտիվ են զգում սուտը, այդտեղից էլ շատ ստելը ուղղակի գլխացավանք է։

Ասում են, որ սուտը իր հետևից ստերի շղթա է բերում։ Այդպես է։ Մի անգամ ստելով պետք է անընդհատ հիշես, որ սուտ ես ասել, ինչ ես ասել և ում ես ասել։ Ստելը դժվար է, առավել ևս համակարգված և երկարատև ստելը։ Այդ իսկ պատճառով հնարավորինս պետք է խուսափել ստելուց, դեպքերի մեծամասամբ ավելի հեշտ է ճշմարտությունն ասել։ Լեհ գրող Սենկևիչը ասել է, որ ստում է միայն նա, ով վախենում է։ Իրոք երբեմն մենք գերագնահատում ենք վտանգը, այդ պատճառով ենք ստում։ Պետք չէ վախենալ, դա հարմար չէ և խանգարում է երջանիկ ապրելուն։

Advertisements

1 Comment

  1. […] շարունակությունը այստեղ […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: