Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես-2 » Կորցրած սեր

Կորցրած սեր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Տաթևիկը սիրում էր Էդգարին, բայց, ի վերջո, ամուսնացավ ուրիշ տղայի հետ:

Այդ ամառ նա գնացել էր իր մորաքրոջ աղջկա տուն: Նրանց տունը գտնվում էր Դիլիջանում, իսկ Տաթևիկն ապրում էր Երևանում:

Տաթևիկը սևահեր, երկար մազերով, փոքրիկ քթ ով, միջահասակ, գեղեցիկ կազմվածքով, կլոր աչքերով աղջիկ էր: Այդ ժամանակ նա 15 տարեկան էր: Մի անգամ, երբ Տաթևիկն ու իր մորաքրոջ աղջիկը նստած էին տանը, հանկարծ զանգում է հեռախոսը և նրանց տուն հյուր է գալիս Տաթևիկի մորաքրոջ աղջկա ընկերներից մեկը: Մորաքրոջ աղջիկն ու իր ընկերը որոշում են Տաթևիկին ծանոթացնել իրենց ընկերներից մեկի հետ, որի անունը Էդգար էր: Նրա մորաքրոջ աղջիկն ասում է իր ընկերոջը. «Մեր Տաթևիկն ու Էդգարը իրար կսազեն, չէ՞»:

Երբ Տաթևիկը լսեց այդ մասին, ասաց. «Չէ՛, ինչ եք ասում, ես դեռ փոքր եմ, իմ տարիքը չէ»:

Բայց նրանք որոշում են Տաթևիկին և Էդգարին ծանոթացնել:

Էդգարը բարձրահասակ, հաղթանդամ, սև մազերով ու սև աչք-ունքով, հաստ շուրթերով և համաչափ քթով տղա էր:

Տաթևիկի մորաքրոջ աղջկա ընկերը` Սասունը, տեղեկացնում է այդ մասին Էդգարին: Երեք ժամ անց նրանց տան հեռախոսին զանգ է գալիս: Հեռախոսը վերցնում է Տաթևիկի մորաքրոջ աղջիկը: Զանգողը Էդգարն էր: Նա և Տաթևիկի մորաքրոջ աղջիկը պայմանավորվում են, որ մի քանի րոպե հետո Էդգարը պետք է նորից զանգեր և հեռախոսը պետք է Տաթևիկը վերցներ: Բայց այդ ամենի մասին Տաթևիկը տեղյակ չէր:

Մի քանի րոպե հետո հեռախոսը նորից զանգեց: Տաթևիկը վերցրեց հեռախոսը և հարցրեց.

-Ներեցեք, ու՞մ եք ուզում:

-Ես ուզում եմ ձեզ հետ խոսել,- ասաց Էդգարը:

Էդգարը ներկայացավ, ու նրանք երկար զրուցեցին: Հաջորդ օրը Տաթևիկի մորաքրոջ աղջիկը զանգահարեց Էդգարին, և նրանք երեքով դուրս եկան զբոսնելու: Նրանք երկար զբոսնեցին, նկարվեցին, հետաքրքիր ժամանակ անցկացրեցին և մոտ երեք ժամ զբոսնելուց հետո  վերադարձան տուն:

Այդ ժամանակ Տաթևիկը զգաց, որ առաջին հայացքից սիրահարվել է: Հաջորդ օրը Էդգարը նորից եկավ Տաթևիկի մորաքրոջ աղջկա տուն: Եվ այսպես շարունակվեց նրանց հարաբերությունները:

Արդեն հինգ օր էր, ինչ նրանք ծանոթացել էին, բայց Տաթևիկին թվում էր, թե ամբողջ կյանքում իրար ճանաչել են: Հետագայում հարաբերություններն ավելի խորացան, և նրանք սկսեցին իրար ավելի շատ սիրել: Այդ հարաբերությունները այնքան խորացան, որ մի գեղեցիկ օր, երբ Տաթևիկը քնած էր, հանկարծ արթնացավ և իր կողքին տեսավ Էդգարին` դեղին գեղեցիկ ծաղկեփնջով:

-Չմտածես, որ ծաղիկները դեղին են, ուրեմն ատելության նշան է, ուղղակի շատ գեղեցիկ և նուրբ էին, ես էլ գնեցի,- ասաց Էդգարը:

Նրանք իրար շատ էին սիրում, միշտ միասին  զբոսնում էին, իրար շատ վստահում էին, նույնիսկ որոշել էին, թե քանի երեխա են ունենալու:

Երբ ամառային արձակուրդները ավարտվում են, Տաթևիկը վերադառնում է Երևան: երկու տարի շարունակ ամառները երկու ամիս լինում էր Դիլիջանում, հետո  վերադառնում էր:

Եվ այսպես երկու տարի շարունակ նրանք միասին են լինում: Օրերից մի օր Տաթևիկը նորից գնում է Դիլիջան: Մինչև Դիլիջան գնալը Տաթևիկին Երևանում նոր երկրպագու է հանդիպում, սակայն նա այդ տղայի մասին անգամ լսել չէր ուզում: Տաթևիկը օրերն էր հաշվում, թե երբ էր հասնելու Դիլիջան և այդ մասին տեղեկացնելու Էդգարին: Նա հույս ուներ, որ երբ նա այդ մասին ասի Էդգարին, Էդգարը կփորձի պաշտպանել իրեն և կպայքարի իր սիրո համար:

Մի պատահական օր նրանք հանդիպում են փողոցում: Տաթևիկը և Էդգարը երկար զրուցում են: Տաթևիկը Էդգարին ասում է, որ իրեն նոր երկրպագու է հայտնվել և հակառակ նրա սպասելիքների, Էդգարը նրան մեղադրում է, որ սիրում է այդ երկրպագուին:

Այս զարմանալի և ոչ սպասելի պատասխանը լսելուց հետո Տաթևիկն արտասվում է:

-Մի թե՞ այսքան ժամանակ դու չես հասկացել, թե ում եմ ես սիրում,- արտասվելով ասում է Տաթևիկը:

Բայց այս խոսքերը պատճառ չհանդիսացան, որպեսզի նրանք բաժանվեն: Հետո Տաթևիկը վերադարձավ Երևան: Նրա ծնողները ստիպեցին, որպեսզի Տաթևիկը և Էդգարը խզեն իրենց կապերը: Ծնողների դրդմամբ Տաթևիկը նշանվեց այն  մարդու հետ, ում նկատմամբ ոչ մի զգացմունք չուներ: Սակայն նա դեռ մտածում էր Էդգարի մասին:

Նշանադրությունից մի քանի ամիս անց Տաթևիկը գնում է իր տատիկին տեսակցության Դիլիջանում: Այս անգամ ևս նա հույս ուներ, որ նորից կհանդիպի Էդգարին, և նրանք նորից միասին կլինեն:

Մի քանի օր անց Տաթևիկը հանդիպում է Էդգարին: Նրանք նորից երկար զրուցում են:  Տաթևիկը ասում է Էդգարին, որ նա նշանվել է իր կամքին հակառակ:

-Եթե դու կամենաս` ես կհանեմ այս մատանին և կմիանամ քեզ,- ասում է Տաթևիկը:

-Քո մասին մտածիր, ես դեռ պետք է գնամ բանակ,- պատասխանում է Էդգարը:

Տաթևիկն իրեն շատ լքված է զգում և ևս մեկ անգամ համոզվում, որ նորից մենակ է մնում:

Անցնում են օրեր, Տաթևիկը տխուր նստած էր տանը և նրանց հյուր է գալիս Տաթևիկի մորաքրոջ աղջիկը և ասում է, որ Էդգարը ընկերուհի ունի և պատրաստվում է ամուսնանալ նրա հետ: Այդ պահին Տաթևիկը չէր հասկանում, թե լքված է, խաբված, թե արհամարված:

Ի վերջո Տաթևիկը վերադառնում է Երևան և մի քանի ամիս անց ամուսնանում այն մարդու հետ, որին չէր սիրում: Բայց ի հակառակ Տաթևիկի` նրա ամուսինը շատ էր սիրում նրան: Այն վերաբերմունքը, որ Տաթևիկը սպասում էր Էդգարից` ստացավ իր ամուսնուց: Բայց միևնույն է, նա ցանկանում էր, բայց չէր կարողանում պատասխանել ամուսնու զգացմունքներին, որովհետև թ՛ե հոգով, թե՛ մտքով, և թե՛ սրտով` սիրում էր Էդգարին:

Մեկ տարի հետո Տաթևիկն ունեցավ իր առաջին զավակը: Բայց անգամ երեխան մոռացնել  չէր տալիս նրան Էդգարի մասին: Նա ուներ իրեն սիրող ամուսին և երեխա: Տաթևիկը շրջապատված էր իրեն հարգող և սիրող մարդկանցով: Սակայն այս ամենի հետ միասին նա դեռ մտածում էր Էդգարի մասին:

Ի պատասխան Տաթևիկի զգացմունքերին, որին չկարողացավ պատասխանել Էդգարը, սփոփելու եկավ Աստված և Տաթևիկին պարգևեց շատ գեղեցիկ դուստր, որն ուներ սև աչքեր և հիշեցնում էր Էդգարին: Այդ փոքրիկը ծնվել էր Էդգարի ծննդյան օրը:

Advertisements

14 Comments

  1. Arpine says:

    Ինձ թվում է, դա իսկական սեր չի եղել, քանի որ իսկական սերը ամուր է և կարողանում է հաղթահարել խոչընդոտները:

    Like

  2. Nazeli says:

    ճիշտն ասած պատմվածքը ինձ շատ դուր եկավ,,,,,սակայն, իմ կարծիքով, շարադրանքը այդքան էլ հետաքրքիր չէր,,,մի փոքր անբնական էր շարադրված….

    Like

  3. Nelly says:

    Իսկ ինձ թվում է Արփինե ջան, որ երկուսն էլ սիրել են, բայց աղջիկը ավելի շատ է սիրել քանի որ նա հանուն տղայի ամեն ինչի պատրաստ էր:

    Like

  4. arpushka says:

    Նելլ ջան,իսկ քո կարծիքով նրանք իսկապես սիրում էին միմյանց?Միգուցե նրանց մեջ ուղղակի կապվածություն է եղել, բայց ոչ սեր 😦

    Like

  5. Nelly says:

    Ափ ջան իմ կարծիքով սիրել են, բայց աղջիկը ավելի շատ է սիրել քան տղան ու ինձ թվում է, որ հենց դա էլ եղավ նրանց բաժանման պատճառը:

    Like

  6. Armen says:

    Ի պատասխան Տաթևիկի զգացմունքերին, որին չկարողացավ պատասխանել Էդգարը, սփոփելու եկավ Աստված և Տաթևիկին պարգևեց շատ գեղեցիկ դուստր, որն ուներ սև աչքեր և հիշեցնում էր Էդգարին: Այդ փոքրիկը ծնվել էր Էդգարի ծննդյան օրը:

    lavn e 🙂
    Apsos patmutyun@ kisat mnac.Isk mi guce ayd tsnndyan mej vo4 te Astso mijnordutyunn er ayl Edgari ? :))

    Like

  7. Erexeqqq esi hamarya im patmutyunn a……lacs ekav vor kardaci 😥

    Like

  8. syuzi says:

    vayyyyyyyy inch lavner bayc apsos vor senc avartvec

    Like

  9. Anuk says:

    պատմվածքը շաաաաատ լավներ ու հետաքրքիր… բայց ափսոս, որ ունեցավ այդպիսի վերջաբան

    Like

  10. Anahit says:

    shat huzich ev geghecik patmutyun er…

    Like

    • Նարա says:

      Չեք հավատա ,բայց Ձեր պատմությունը շատ նման էր իմ գրած պատմությանը

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: