Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Երազանքները կատարվում են

Երազանքները կատարվում են

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Իմ առաջին բեմը եղել է մեր տան աթոռը, իսկ հանդիսատեսը` ծնողներս: Ես շատ եմ սիրում երգել, ու երգն ինձ ապրելու ուժ է տալիս:

Բայց, երբ ես երգում էի, ծնողներս միշտ ինձ լռեցնւմ էին՝ շարունակ կրկնելով, որ շատ վատ եմ երգում ու իրենք չեն կարող դիմանալ իմ կռկռոցներին: Այդ ամենից ես կոմպլեքսավորվում էի ու մարդկանց առաջ վախենում էի անգամ խոսել:

Վեց տարեկանում ես ծնողներիս խնդրեցի, որ ինձ տանեն երաժշտական դպրոց, սակայն իմ խնդրանքն անտեսվում էր: ՈՒթ տարեկանում իմ ու պապիկիս ջանքերով ծնողներս վերջապես համաձայնեցին ու ինձ տարան երաժշտական:

Այդ օրն իմ կյանքի ամեներջանիկ օրն էր, բայց մի երջանիկ օր ուսուցչուհին մտավ դասարան ու ասաց, որ բացվել է երաժշտական դպրոցի երգչախումբը և ցանկացողները կարող են երգել այնտեղ: Այս խոսքերն ինձ այնքան երջանկացրին, որ թվում էր, թե այդ պահին աշխարհն ինձ տվեցին: Վերջապես ես կարող էի բոլորին ապացուցել, որ կարող եմ երգել, որ իմ մեջ չի սպանվել երգելու ու երազելու ցանկությունը:

Տասնչորս տարեկանում ես առաջին անգամ բեմ բարցրացա: Այդ պահին իմ մեջ բոլոր զգացմունքները խառնվել էին, բայց ամենից շատ խոսում էր հպարտությունը: Վերջապես բոլորին կարողացա ապացուցել, որ կարող եմ երգել, ու ես հիմա կամաց-կամաց մոտենում եմ իմ երազանքին:

Ես համոզված եմ, որ եթե ինչ-որ մի բան շատ ենք ցանկանում՝ այն, անկասկած, կատարվում է:  Ուղղակի պետք է համբերել ու պայքարել:

Advertisements

7 Comments

  1. Ապրեք դու ու պապիկդ ։)))
    Այո, կյանքում պետք է լինել համառ և տոկուն։ Այդպես ամեն ինչ կարելի է հաղթահարել։

    Like

  2. Արևկա says:

    Պապիկտ շատ ճիշտ է արել, որ օգնել է, և դու ընդունվել ես երաժշտական դպրոց: Գիտես ես էլ եմ շատ սիրում երգել, բայց ծնողներս ինձ չեն արգելել, նրանք ավելի են շահագռգռված դրանով, և նրանք են ինձ ուղարկել երաժշտական դպրոց: Չնայած ասեմ, որ մամաս, մամաիս պապիկը շատ լավ են երգել, ու նա չէր կարող ինձ արգելել մի բանից, որը ինքն էլ է գնացել, և ամենակարևորը, որ նա գիտի ես սիրում եմ երգելը: Իսկ դու երաժշտականում ինչ ես սովորել?

    Like

  3. Անահիտ says:

    Ես դաշնամուրի բաժնում էի սովորու,բայց այս տարի ավարտեցի:

    Like

  4. Արևկա says:

    Պարզա Անահիտ ջան, ես անցած տարի ավարտել եմ երաժշտականը, բայց վոկալի բաժինը, ես ընդամենը 2 տարի եմ գնացել դաշնամուրի:

    Like

  5. Lusin says:

    Shnorhavorhum em qez Anahit jan. Qo bolor erzanqner@ tox katarven. Qez mec bemer em cankanum.

    Like

  6. Անահիտ says:

    Շնորակալություն:

    Like

  7. Ina says:

    Cavoq es hima qo iravichakum em…bayc indz der hamozel chi hajoxvel 😦

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: