Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Անձնական կյանքի իրավունք ունեն նաև երեխաները

Անձնական կյանքի իրավունք ունեն նաև երեխաները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Տասներեքամյա Անին իր ամենանվիրական գաղտնիքները վստահում էր միայն իր օրագրին: Դպրոցից տուն էր շտապում ու իր ամենավստահելի ընկերոջը` օրագրին, պատմում իր առաջին սիրո, նվիրական երազանքների, հույզերի մասին, գրում՝ իր առաջին բանաստեղծությունները:

Մի անգամ, սակայն, Անիի մայրիկը կարդացել էր նրա  գրառումները:  Նա բարկացել էր դստեր վրա գաղտնիքների համար և որոշ ժամանակ խստիվ հետևում էր դստեր բոլոր արաքներին: Անին այդ դեպքից հետո այլևս օրագիր չէր պահում, իսկ հոգեվիճակից բխած բանաստեղծություններն էլ խորը թաքցնում  էր. չէր ուզում, որ ինչ-որ մեկն իմանա իր նվիրական զգացմունքների մասին: Նա որևէ ամոթալի բան չէր անում, որ թաքցնելու կարիք լիներ. պարզապես աղջիկը ձգտում էր ունենալ իր սեփական աշխարհը, որտեղ միայն ինքն է ու իր մտքերը, ապրումները, իր իսկական «ես»-ը:

ՀՀ օրենսդրությամբ երեխան ունի պատվի  և արժանապատվության պաշտպանության իրավունք: Օրենքը ենթադրում է, որ երեխան ունի նաև անձնական կյանքի, նամակագրության, հեռախոսային խոսակցության գաղտնիության իրավունք:

Ուսումնադաստիարակչական հաստատություններում  ուսումնական գործընթացն իրականացնելիս ուսուցիչների, դաստիարակների  և երեխաների փոխհարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա:

Երեխայի պատվի և արժանապատվության նկատմամբ ոտնձգություն կատարած յուրաքանչյուր անձ, այդ թվում և ծնողները, ուսուցիչները, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով: Պատժելի արարք է նաև ապօրինի կերպով մյուս թվարկված իրավունքները ոտնահարելը:

Իհարկե, Անիի և նրա մայրիկի միջև տեղի ունեցած միջադեպը օրենքով սահմանված դեպքը չէ և այս պարագայում պատժի մասին խոսք լինել չի կարող: Սա էթիկական խնդիր է. ծնողները պետք է հասկանան, որ երեխան նաև իրենցից կարող է գաղտնիքներ ունենալ, որ երեխան էլ առանձին անհատականություն է և ունի իր անձնական կյանքը:

Որպեսզի երեխայի իրավունքները լինեն պաշտպանված, երեխան ինքը պետք է գիտակցի, թե ինչ իրավունքներ ունի և տեր կանգնի դրանց:

Արժանապատիվ քաղաքացի ունենալու համար դեռ մանուկ հասակից պետք է սովորեցնել նրան լինել այդպիսին և օրինակ ծառայել` արժանապատվության նկատմամբ ունեցած հարգանքով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: