Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մրցույթներ » Մրցույթ «Մանկական Խաչմերուկ» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար

Մրցույթ «Մանկական Խաչմերուկ» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը հայտարարում է մրցույթ «Մանկական Խաչմերուկ» հեռուստատեսային ծրագրին մասնակցելու համար։  Հրավիրվում են Երևանում բնակվող 14 տարեկանից բարձր դպրոցական տղաներ և աղջիկներ։ Մրցույթի հաղթողները կսովորեն հեռուստատեսային լրագրություն, նոր մեդիա հմտություններ, ամռանը 3 շաբաթով կմեկնեն տարածաշրջանային լրագրողական ճամբար՝ Վրաստան: Սեպտեմբերից կմասնակցեն «Մենք ենք» հաղորդման պատրաստմանը։

Կարող են դիմել բոլոր նրանք, ովքեր. 

  • կարծում են, որ լրագրությունն այնքան էլ վատ մասնագիտություն չէ
  • ցանկանում են շփվել Հարավային Կովկասի իրենց հասակակիցների հետ
  • շրջապատում նկատում են այն, ինչ ուրիշները չեն տեսնում
  • անկաշկանդ են, ուրախ, աշխատասեր են, նպատակասլաց և ինքնուրույն
  • ինքնատիպ ու հասկանալի են ձևակերպում մտքերը, նաև չեն զլանում գրի առնել դրանք
  • իրենց համարում են բազմագիտակ ու ինտելեկտուալ, գոնե մեկ-մեկ գիրք են կարդում
  • գերազանց տիրապետում են հայերենին, խոսում են ռուսերեն, չհաշված՝ մնացած լեզուները։

Հետաքրքի՞ր է, որոշեցիք մասնակցե՞լ։ Ուրեմն մինչև 2011թ. մայիսի 31-ը ներկայացրեք հետևյալ փաստաթղթերը.

  • Լրացված հարցաթերթիկ
  • Շարադրություն հետևյալ թեմաներից (ծավալը՝ համակարգչային մեկ էջի սահմաններում) միայն մեկով
  1. «Մի անգամ, 2011 թվականի մայիսին…»
  2. «Երևանում, իմ սիրելի փողոցում»
  3. «Աշխարհն առանց ինտերնետի»
  4. «Թույլ տվեք ներկայանալ»
  • Ձեր ամենասիրելի լուսանկարը (խոստանում ենք վերադարձնել)

Հարցաթերթիկը կարելի է լրացնել սեղմելով այստեղ:

Ամբողջական հայտը կարող եք ներկայացնել հետևյալ հասցեով.

Երևան, Արշակունյաց 3, 4-րդ հարկ, «Ինտերնյուս» (կրկեսի մոտ, մամուլի տան դիմաց), հեռախոս՝ (010) 58 36 20 կամ կարելի է ուղարկել Էլեկտրոնային փոստով  office.internews.am

Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: