Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Դասղեկի վրա «դրած» դպրոցական տետրերը

Դասղեկի վրա «դրած» դպրոցական տետրերը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,347 կտտոց

Նորից պիտի ստիպված տետրերը առնեինք: Ամեն անգամ տարեսկզբին նույն խնդիրն է առաջանում: Առաջ միայն սեպտեմբերին էին ստիպում, իսկ հիմա և´ առաջին, և´ երկրորդ կիսամյակում:

Սեպտեմբերի կեսից սկսած մեզ ստիպում են տետրեր, օրագիր և գրքի կազմ գնել: Ինչո՞ւ հենց ստիպել, որովհետև ուզենք, թե չուզենք՝ պիտի առնենք:

-Հենա´, ձեռը բռնած գալիս ա ուսուցչանոցից,- ասաց մեր դասարանի Հայկը դժգոհ դեմքով,- բայց էս անգամ վերջ, զզվել եմ փող տալուց, կասեմ չեմ ուզում ու վերջ:

Այդ պահին ներս մտավ մեր դասղեկը: Ինչպես արդեն գիտեինք, նա բերել էր աշխատանքային տետրեր, օրագրեր ու կազմեր: Բոլորով դժգոհ դեմք ընդունեցինք:

-Եկե´ք, եկե´ք երեխեք ջան, արագ բաժանեմ, որ անցնենք դասին,- ասաց ընկեր Գրիգորյանը ու արագ սկսեց բաժանել դրանք:

Նենց էլ արագ էր բաժանում, որ չէիր հասցնում ասեիր. « Չէ´, չեմ ուզում, ինձ պետք չէ»:

-Ինձ մի տվեք, ես չեմ ուզում,- ասաց Հայկը:

-Տղա´, քո ուզելը շատ քիչ է, վերցրու այս տետրերը և գումարը կբերես,- ասաց դասղեկս` բարկացած տոնով:

-Ասեցի չէ, ես օրագիր արդեն գնել եմ, իսկ այդ տետրերն էլ ինձ անհրաժեշտ չեն, մեկ ա ոչ մի բան էլ չենք գրում ու ես չեմ պատրաստվում դրանց դիմաց վճարել,- ասաց Հայկը:

-Ոչինչ, օրագիր ունես, էս էլ կտաս ուրիշին, իսկ ինչ վերաբերում է տետրերի մեջ գրելուն, դուք էլ ստիպեք թող դասատուները գրել տան մեջը,- ասաց դասղեկը արդեն  իսկ շատ ներվայնացած, քանի որ չէր սիրում, որ իրեն հակառակվում ու պատասխանում են:

Հայկը չէր ուզում, բայց այլևս չհանդուրժելով դասղեկի գոռգռալը` ստիպված վերցրեց:Մենք գիտեինք, որ նրանք ծանր պայմաններում են ապրում և 2000 դրամը նրա համար խնդիր է: Եվ ոչ միայն Հայկի համար, դասարանում շատ երեխաներ կային, ովքեր ապրում են ծանր սոցիալական պայմաններում:

Սակայն մենք աշխատում էինք մեր դասղեկի հետ խնդիրներ չունենալ, քանի որ նա մի փոքր ներվային էր: Հենց գերազանցիկներց մեկը լավ չէր պատասխանում դասը, նա ձախ ձեռքով բռնում էր աջ դաստակը, որը լրիվ թուլացած էր պահում, և թափ տալով աջ ձեռքը` ասում էր.

-Կոտրվի էս ձեռքս, որ քեզ 5 եմ դրել:

Դասի վերաբերյալ նրա խստությունը ես ընդունում եմ, քանի որ նա մեզ գերազանց մաթեկատիկա սովորացրեց:

Ես առանց ձայն հանելու միշտ վերցնում էի, քանի որ գիտեի դասղեկիս բնավորությունը և հավես չունեի նրա գոռգռալուն: Բայց կային երեխաներ, ովքեր հրաժարվում էին վերցնել: Հիմնականում մեզ ստիպում էին գնել 6-7 հատ աշխատանքային տետրեր տարբեր առարկաներից: Այսքանի համար մենք համար մոտավորապես վճարում էինք 2000  դրամ ամեն կիսամյակ:

Այդ տետրերի մեջ հիմնականում չէինք էլ գրում: Միայն մի քանի դասատու կային, որ այդ տետրերով աշխատանք էին տալիս:

Մենք այս հարցով տնօրենին չենք դիմել, քանի որ ավելի լավ է դասղեկիս գոռգոռոցը, քան տնօրենի արհամարհական վերաբերմունքը աշակերտների պրոբլեմներին: Նա իրեն այնպես էր պահում , որ աշակերտներից ոչ մեկ չէր սիրում իրեն և որպես տնօրեն մեզ ոչ մի հարցում չէր աջակցում: Իսկ դասղեկիս բազմիցս դիմել ենք այդ հարցով: Նա միշտ խուսափում էր պատասխան տալուց, բայց մի անգամ ասաց. «Երեխե´ք, ինձ հաճելի չէ ձեզ ստիպելը, իմ վրա դրած ա, ես էլ եմ ստիպված բաժանում»:

Մենք այդպես էլ չիմացանք տնօրենն էր այդ դնողը, թե ավելի բարձր օղակները:

Advertisements

11 Comments

  1. tanama says:

    Ես չգիտեմ, թե ինչպիսի իրավաբանական մեթոդներով կարելի է պայքարել, բայց եթե բոլորովդ միասին հրաժարվել, միգուցե՞ դա ազդի։ Չէ՞ որ չեն կարող լուրջ պատժել ողջ դասարանին կամ եթե հաջողվի միավորվել մի քանի դասարանների։

    Like

  2. Arpine says:

    Չի ստացվել մի քանի դասարաններով համախմբվել, ոչ էլ դասարանով: Միշտ երեխեքը հետ են կանգնում, երևի վախենում են դասղեկի կամ տնօրենի հետ խնդիրներ ունենալուց 😦

    Like

  3. Օվսաննա says:

    Արփինե ջան մեր մոտ էլ է նման իրավիճակ,բայց մի քիչ ավելի վատ.վճարեցինք 5000 դրամից ավելի:

    Like

  4. Arpine says:

    Խոստովանենք, որ ոչ բոլոր ընտանիքները կարող են վճարել այդան գուրամ, այն էլ այն դեպքում, երբ երեխաները շատ են: Օվսաննա ջան իսկ դու ինր կերպ եք վերաբերում գումարը տալուն?համաձայնվում եք թե ստիպում են?

    Like

  5. Արևկա says:

    Երեխեք ջան, ասեմ, որ մեր մոտ մեկ այլ ձև է ամեն ինչ: Մեր դպրոցում արդեն 2 տարի է, ինչ չենք հավաքում գումար, չնայած միշտ էլ հաշվում են, ու դա կազմումա 5000 դրամ:

    Like

  6. Arpine says:

    Արև ջան իսկ ինչ եք անում, որ գումարը չեք տալիս?Օգտագործում եք տետրերը?

    Like

  7. Արևկա says:

    Մենք միշտ էլ չենք տալիս, ոչ թե մեր ցանկությամբ, այլ իրանք են ասում որ չտանք, բայց չգիտեմ էլ մեր փոխարեն ովքեր են վճարում: Մեզ տետրեր չեն տալիս, մենք դրանք գնում ենք խանութներից, միայն մեզ տետրեր են տալիս ՆԶՊ ից, դրանք էլ 500 դրամ են, ու պիտի անպայման բոլորը ունենան, դրանք գործնականների համար են:

    Like

  8. Arpine says:

    Հետաքրքիր է,իսկ մեզ էլ ստիպում էին հենց դպրոցից գնել: Արև ջան դուք լավ եք պրծել 🙂

    Like

  9. Արևկա says:

    հա երևի Արփինե ջան, ուղակի մեզ մոտ մեկ այլ ձև է ամեն ինչ: Իհարկե սենց ավելի է լավ, բայց հետաքրքիր էր… Մեզ մոտ երբեք չի եղել նման բան:

    Like

  10. Gayane says:

    Arpin jan qez vstahecnum em vor da aveli barcr oxaknern ein stipum nranc.Hishum em vor gnum eir grataxtaki mot inch er katarvum.du el karmrum kangnum eir u el ban cheir karum asel.Ba vor es tetris mej sxal ei grac linum asum er<>Ba vor mi angam pachel einq dasic asac<>Bayc inch uzum e lini shaaaaaaat karotel em @nker Grigoryanin el nra dasern el.

    Like

  11. Arpine says:

    Հա հիշում ես ինչ էր կատարվում դասարանում էտ տետրերը բաժանալու օրերը?Նենց էր գոռում ականջներս խլանում էր, բայվ ոչինչ դա էլ ներգործեց մեր սովորելուն,դե քո մասին էլ խոսք չկա, չէ որ դու նրա կոլեգայի աղջիկն էիր ու սիրուն չէր լինի,որ մամադ տենար քո ջնջումները:Ես էլ եմ շատ կարոտել Գայ ջան 🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: