Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Թե ինչպես հիասթափվեցի սպորտից-1

Թե ինչպես հիասթափվեցի սպորտից-1

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,059 կտտոց

Ես հիասթափվեցի սպորտից, և դա եղավ մեր դպրոցի տնօրենի պատճառով:

Դեպքից մի որոշ ժամանակ  11-րդ դասարանի տղաներից մեկը մեզ ասաց, որ մեր դպրոցում կազմակերպվելու է վոլեյբոլի մրցույթ, որտեղ ընդգրկվելու էին 11 դպրոցներ:

Մեր դպրոցից պետք է լինեին վեց տղա և երկու աղջիկ: Տղաները բոլորը 11-րդ դասարանից էին, իսկ աղջիկներից էլ քվեարկությամբ ընտրվեցինք ես և իմ ընկերուհի Արմինեն: Առաջին խաղը մեր դպրոցում պետք է լիներ:

Ահա եկավ այդ օրը: Մենք խաղում էինք Բարիտի թիմի հետ: Շատ  ուրախ էինք և այնքան մեր տրամադրությունը բարձր էր, որ կարծես արդեն հաղթանակած լինեինք:

Խաղը սկսվեց,  ու մենք շատ լավ էինք խաղում: Հակառակորդ թիմը շատ թույլ էր խաղում, և մենք չէինք էլ մտածում պարտվելու մասին:

Առաջին խաղափուլը ավարտվեց մեր հաղթանակով, հաջորդին նույնպես հաղթեցինք, և Բարիտի թիմը դուրս մնաց մրցույթից:

Հաղթանակից շատ էի ուրախացել, որովհետև ես էլ էի այդ խաղին լավ խաղացել և այդ հաղթանակի մի մասն էլ ես էի կազմում:

Խաղից հետո եկա տուն, և այդ հաղթանակի մասին պատմեցի ծնողներիս, նրանք նույնպես շատ ուրախացան:

Հաջորդ խաղը պիտի լիներ Ճոճկանի հետ, մենք շատ լավ տրամադրությամբ սպասում էինք այդ խաղին:

Սակայն դպրոցում իմացա, որ ես և Արմինեն չենք գնալու Ճոճկան: Շատ տխրեցինք, հետո մտածեցինք, որ երևի չեն ուզում, որ մենք մենակ գնանք տղաների հետ, և մոռանալով այդ ամենի մասին՝ նրանց հաջողություն մաղթեցինք:

Երբ եկան շատ լավ տրամադրություն ունեին, առանց հարցնելու հաղթել են թե` ոչ, մենք հասկացանք, որ հաստատ չեն պարտվել:

Այդ օրն էլ անցավ, հաջորդ օրը դպրոցում իմացանք, որ մեր փոխարեն գնացել են 11-րդ դասարանի աղջիկներից: Շատ տխրեցինք, ոչ թե նրա համար, որ մենք չենք գնացել, այլ նրա համար, որ մեզ ասել էին մենակ տղաներն են գնալու, բայց իրականում այդպես չի եղել, և մեր փոխարեն գնացել էին Մանեն և Լիլիթը:

Ես այդ տղաներից մեկին հարցրեցի, որպեսզի իմանամ, թե մեր փոխարեն ինչու՟ են նրանք գնացել, բայց նա ինձ կոնկրետ բան չասեց, միայն ասեց, որ տնօրենն ասել է:

-Նրանք փոքր են, և պետք չի որ ձեզ հետ գան,- ասել է տնօրենը:

Ես շատ տխրեցի, որովհետև իմ ծնողները գիտեին այդ մասին, որ մենք պիտի գնանք Ճոճկան, և նրանք ինձ թույլ էին տվել և նման մեկնաբանություններ չէին արել:

Զարմանում եմ, եթե իմ ծնողները ինձ թույլ են տվել, ապա ինչու՟ չպիտի ես մասնակցեմ այդ մրցույթին: Եվ իմ փոխարեն գնա այդ խաղին մասնակցելու ինձանից մեկ տարով մեծ աղջիկ: Եթե տնօրենը մտածում էր, թե ես փոքր եմ, ապա նրանք էլ ինձանից ընդամենը մեկ տարով են մեծ:

Ես երբ եկա տուն, այդ ամենը պատմեցի ծնողներիս, նրանք էլ շատ մտահոգվեցին:

Ես շատ վիրավորվեցի ու դրանից հետո ոչ մի մրցույթի չէի մասնակցում: Ես մտածում էի, որ եթե նորից մասնակցեի, հիմա էլ նորից իմ փոխարեն մեկը կգնար:

Եվ ես շատ հիասթափվեցի տնօրենից, և հատկապես սպորտից…

Advertisements

6 Comments

  1. tanama says:

    Սպորտից պետք չէ հիասթափվել, Արևկա ջան։
    Լուրջ սպորտում միշտ էլ այդպսիս անարդարություններ պատահում են։։ Դու ուղղակի տարբերակի սպորտը որպես մասնագիտություն և սպորտը քեզ համար, ուղղակի մարզվելու և լավ ֆիզիկական վիճակում գտնվելու միջոց։ Եթե քեզ դուր չի գալիս առաջինը, ճիշտ ես, մի մասնակցի այդ մրցույթներին։ Բայց խորհուրդ կտայի երբեք չդադարել սպորտով զբաղվել։
    Ես նկատել եմ, որ սպորտը նաև օգնում է կյանքի ճգնաժամային պահերին լավ տրամադրություն ունենալ և դեպրեսիայի մեջ չընկնել։

    Like

  2. Արևկա says:

    Ճիշտ ես, բայց ինչքն սխալա չէ, որ քեզ հետ այդպես են վարվում? Ես միշտ ել սիրել եմ սպորտը, ու դրանով ինձ չեն կարող այնպես անեն, որ չսիրեմ այն, չնայած որ շատ էի տխրել…

    Like

    • tanama says:

      Հա, իհարկե, իրանք բարոյական իրավունք չունեին տենց վարվելու։ Բայց դե մարդիկ հրեշտակներ չեն։ Ոնց որ ասում են ռուսները՝ ոչ ոք չի խոստացել, որ հեշտ է լինելու։ Այնպես որ պետք է ամուր լինել։ Ու ես հավատում եմ, որ դու հենց ուժեղ մարդ ես, այնպես որ դեռ շատ հաջողությունների կհասնես։

      Like

  3. Արևկա says:

    Շատ մերսի լավ խոսքերի համար, իրոկ որ եթե կամքի ուժ ունենաս ամեն ինչին էլ կհախթահարես, ես չմասնակցեցի այդ խաղին, բայց այդքան ինձ համար դա չէ կարևոր, ոչինչ տենց էլ է լինում, ինչ կարաս անես…

    Like

  4. Ոչինչ Արև ջան:Դե ես էլ ֆուտբոլից հիասթափվեցի, բայց էլի տարբեր հանդիպումներ եմ նայում:

    Like

  5. Արևկա says:

    Շատ ճիշտ ես մտածում,ես էլ առաջ մտածում էի, որ չմասնակցեմ ոչ մի բանի, բայց հիմա տեսնում եմ, որ տենց ավելի է սխալ

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: