Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Բարդ նյութ չկա, կա վատ մտապահման տեխնիկա

Բարդ նյութ չկա, կա վատ մտապահման տեխնիկա

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,453 կտտոց

Դպրոցում Մելինեի ամենասիրած դասը պատմությունն էր։ Բայց բոլորս էլ գիտենք, որ այդ անթիվ անհամար թվականները, անունները, տեղանունները, իրադարձությունները և դրանց հերթականությունը մտապահելն այդքան էլ հեշտ չէ։ Թվականները հիշելու համար դասատուն Մելինեին խորհուրդ էր տվել թվերը կապել որևիցե այլ՝ ծանոթ թվերի հետ։ Օրինակ՝ 1674 թվականը նա բաժանել էր երկու մասի՝ 16 և 74։ Առաջինը հենց իր տարիքն էր, իսկ երկրորդը իրենց տան համարը։  Այսպես կարելի է բաժանել նաև հեռախոսի համարները՝ դրանց բաղադրատարրերը կապելով ծանոթների ծննդյան օրերի, այլ հեռախոսահամարների, դասարանում աշակերտների թվի, ընկերների թվաքանակի և այլ ցանկացած արդեն հիշված թվերի հետ։

Սա թվականները, բա մնացա՞ծը՝ տեղանուններ, իրադարձություններ… չէ որ դրանք այնքան խառն են ու շատ։ Բայց Մելինեն այստեղ ելքը գտել էր ինքնուրույն։ Նա ամեն անգամ դաս սովորելուց մի թուղթ էր վերցնում և դրա վրա նշումներ անում: Ասենք օրինակ, վերևի աջ անկյունում գրում էր Պապ թագավորի անունը, ապա սլաքներով ցույց էր տալիս, որ նա եկավ Հայաստան, որտեղ մասնակցեց Ձիրահի ճակատամարտին: Դա նշելու համար նա խաչ էր դնում և կողքը գրում ճակատամարտի անունը։ Եվ վերջում ողջ դասը այսպես սխեմատիկ պատկերված էր լինում: Ստացվում էր գծագրային կոնսպեկտ, որի վրա մի հայացք գցելուց հետո Մելինեն վերհիշում էր ողջ նյութը։

Այս մեթոդը նա ինքն էր հորինել, բայց գոյություն ունեն նաև մտապահելու շատ այլ տեխնիկաներ, որոնք կոչվում են մնեմոտեխնիկաներ։ Դրանք մշակվել են դեռ շատ հնուց։ Անգամ հին փիլիսոփա Ցիցերոնը առաջարկել է մտապահելու որոշակի հնարներ, որոնցից մեկը հենց այդպես էլ կոչվում է Ցիցերոնի մնեմոտեխնիկա։ Այն կայանում է հետևյալում։

Ողջ նյութը, որը պետք է հիշել՝ վերածում եք պատկերների։ Ճակատամարտի պատկեր, թագադրվելու պատկեր, մահվան և այլն։ Լավ ծանոթ սենյակում, տանը կամ օրինակ՝ դպրոց գնալու ճանապարհին, այդ պատկերները դասավորում եք սեղանի վրա, պահարաններում, նստարաններին, ծառերի վրա, ցանկացած տեղ, որտեղ դրանք կարող են «լավ նստել»։ Պատկերները չպետք է կրկնվեն։ Հիշելու համար բավական է միայն վերհիշել ծանոթ տարածքի մանրամասները, և, թե որտեղ ինչ է դրված։

Երաժշտության հետ գործ ունեցող մարդիկ շատ հաճախ անգիրներ սովորելու համար երաժշտություն են հորինում ամեն բանաստեղծության համար և այդպես երգելով էլ մտապահում են։ Նրանք ասում են, որ մեղեդի հիշելը իրենց համար ավելի հեշտ է, քան բառերը։

Պատկերավոր հիշողություն ունեցող մարդիկ կարող են թիվ հիշելու համար այն «պատկերազարդել»։ Օրինակ՝ 128976, բաժանում ենք երեք մասի ու պատկերացնում՝ 12 գաճաճ թզուկ գնացին որսալու 89 իշխան ձուկ ու լճի մոտ հանդիպեցին 76 զինվորի։ 🙂

Ցանկացած մնետմոտեխնիկա կարելի է լրացնել՝ կախված ձեր անձնական յուրահատկություններից: Օրինակ, Մելինեն լավ էր հիշում պատկերները և դաս սովորելու տեխնիկան կիրառելիս կարող էր ավելացնել նկարներ, սիմվոլներ ամեն իրադարձության համար։ Կարելի է ողջ սխեման նկարների և պատկերների միջոցով կազմել։

Բացի մնեմոտեխնիկաներից գոյություն ունեն հիշողության աշխատանքի որոշակի կանոններ, որոնց իմացությունը թույլ է տալիս այն արդյունավետ աշխատացնել։

Օրինակ՝ հայտնի է, որ ամենալավը վերարտադրվում է երեք կամ չորս օր առաջ սովորած նյութը։ Այդպես կարելի է քննություններին երեք կամ չորս օր առաջ նախապատրաստվել։ Սովորած նյութը կարող է մոռացվել, եթե դրա վրա միանգամից սկսես ուրիշ նյութ սովորել։ Դրա համար կարելի է դասերը սովորելու արանքներում ոչ մեծ դադարներ տալ, որպեսզի նյութը հասցնի ամրապնդվել, համ էլ՝ կթարմանաք ու ավելի հեշտությամբ կանցնեք նոր նյութին։

Հիշողությունը աշխատում է նոր նյութը կապելով արդեն իսկ հոգեկանում առկա տեղեկատվության կամ նյութի հետ։ Եվ այդ կապերը այն հատկապես գիշերն է տալիս, քանի դեռ բոլոր մնացած ֆունկցիաները չեն աշխատում և մտապահելու նոր բան չկա։ Մեր երազները որոշ չափով դրա արդյունք են։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է քնելը։ Ամեն մարդ քնի իր չափաբաժինն ունի, որի ժամանակ իրեն լավ է զգում։ Բայց դրանից քիչ քնելը արդեն վնասարար է՝ ինչպես օրգանիզմի այլ ֆունկցիաների, այնպես էլ հիշողության համար։


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: