Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Երեխան ունի մշակութային արժեքներին հաղորդակցվելու և ստեղծագործելու իրավունք

Երեխան ունի մշակութային արժեքներին հաղորդակցվելու և ստեղծագործելու իրավունք

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Ամեն ուսումնական տարվա վերջում Արմենն ու իր դասարանցիները մեծ ոգևորությամբ պատրաստվում էին առաջիկա էքսկուրսիային: Համադասարանցիներով ամեն տարի ընտրում էին Հայաստանի մի քանի պատմամշակութային վայրեր ու մեկնում այցելության: Վայրերի ընտրությունը պայմանավորված էր այդ տարվա հայոց պատմության և հայ գրականության թեմաներով. դասագրքով անցածը աշակերտները նախընտրում էին անձամբ տեսնել և ճանաչել:

Մշակութային արժեքներին հաղորդակցվելը երեխայի` օրենքով ամրագրված իրավունքներից է:  «Երեխաների իրավունքների մասին» օրենքը սահմանում է, որ  յուրաքանչյուր երեխա ունի իր ժողովրդի պատմությանը, ավանդույթներին, հոգևոր արժեքներին և համաշխարհային մշակույթին հաղորդակցվելու իրավունք:

Ամեն երեխա ազատ է նաև դրսևորել իր հետաքրքրությունները, ստեղծագործական կարողությունները. նկարել, երգել, բանաստեղծություններ գրել, պարել և այլն:

Օրենքով ամրագրված է, որ յուրաքանչյուր երեխա ունի գեղարվեստական, գիտական և  տեխնիկական ստեղծագործության ազատության, մշակութային կյանքին մասնակցելու, իր ունակություններն ու հետաքրքրությունները դրսևորելու իրավունք:

Երեխայի ստեղծագործական հնարավորությունների զարգացման նպատակով պետությունը խրախուսում է ֆիլմերի և  տեսաֆիլմերի, հեռուստահաղորդումների թողարկումը, մանկական թերթերի, ամսագրերի, գրքերի հրապարակումը, ապահովում դրանց մատչելիությունը:

Մշակութային արժեքներին հաղորդակցվելու իրավունքը, սակայն նաև բացառություններ է ենթադրում. բռնության մշակույթն արգելված է:

Բռնության և  դաժանության պաշտամունքի, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, երեխայի վրա բացասական ազդեցություն ունեցող և  իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության և  գրականության տարածումը հետապնդվում է օրենքով:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: