Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Չկայացած փախուստը, որը հետո իրականություն դարձավ

Չկայացած փախուստը, որը հետո իրականություն դարձավ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Տենց էլ էդ օրը չկարողացանք դասից փախնել:

Ամսի 10-ն էր ու դասարանով որոշել էինք, որ էդ օրը երորրդ ժամից փախնելու ենք: Ինը տարի է, որ դպրոց ենք գնում, բայց դեռ ոչ մի անգամ չէինք փախել: Ու որոշեցինք հավեսի համար փախնել:

Դա որոշեցինք առաջին դասին` ֆիզկուլտուրայի ժամին: «ճիշտ ա էրեխե՛ք, էսքան ժամանակ ոչ մի անգամ չենք փախել, գոնե հիմա փախնենք»,- ասաց մեր դասարանի Արմինեն:

Արմենն էլ ավելացրեց, որ արդեն ավարտելու վրա ենք, ու լավ կլինի, որ մի անգամ փախնենք: «Գոնե մեր թոռներին պատմելու բան կունենանք 😀 »,- ասաց նա:
Երորդ ժամն էր արդեն, զանգը տվել էր, բայց մենք դեռ դասարանում էինք: Պայուսակները վերցրեցինք ու էն է`պատրաստվում էինք դասարանից դուրս գալ, երբ դուռը բացվեց, ու ներս մտավ դասղեկը: Նա հասկացավ, որ ուզում էինք փախնեինք ու մեզ ճանապարհի կեսից հետ կանգնեցրեց:

«Ու մտքներովդ չանցկացնեք»,- ասաց նա:

Բայց դե մենք տենց շուտ չէինք հանձնվի: Սպասեցինք մինչև հինգերորդ ժամը, որը մեր մոտ ինֆորմատիկա էր: Մեր ինֆորմատիկայի դասատուն թույլ է թե՛ իր գիտելիքներով, և՛ թե իր դասատուի ունակությամբ:  Ու իր ժամին էլ` ոնց որ քիմիայի ժամին, երեխաները ինչ ուզում` անում են: Մենք իրենից լավ ենք տիրապետում համակարգչին, քան` ինքը: Շատ դեպքեր են եղել, որ հասարակ համակարգչային ծրագրերը չի իմացել ու միշտ մենք ենք ասել ինչ անի: Կարճ ասած` մենք ենք իրեն ինֆորմատիկա սովորեցնում, ոչ թե ինքը` մեզ:

Մի խոսքով Հարութունյանը մտավ դասարան ու էլի չկարողացանք փախնել: Բայց եթե էդ ժամին էլ չփախնեինք, հաջորդ ժամերին էլ չէինք կարողանալու: Բայց  տենց էլ չկարողացանք Հարութունյանի դասից փախնեինք: Ստիպված էդ օրը բոլոր դասերին էլ նստեցինք:

Անցավ մի քանի օր: Դասարանի տղաներից երկուսը որոշել էին դասից փախնել: Հենց նրանք այդ մասին ասացին` բոլորիս մեջ էլ ցանկություն առաջացավ նորից փախնելու փորձ անել:

Այս անգամ ևս մենք ուզում էինք փախնել այն ժամերից, որոնց ուսուցիչները համեմատած մյուսների` ավելի թույլ էին ու իրենց դասից կարող էինք փախնել, բայց նորից չստացվեց:

Բայց մենք փախանք այն ժամից, որից անգամ չէինք էլ մտածում, որ երբևէ կկարողանանք փախնել: Դա կենսաբանության ժամն էր, իսկ կենսաբանություն մեզ դասավանդում էր մեր դասղեկը:

Անգլերենի ժամին պլանավորեցինք, որ պետք է պայուսակները երկրորդ հարկի պատուհանից գցենք, իսկ մենք առաջին հարկի պատուհանից փախնենք: Զանգը տվեց, ու մենք անմիջապես դուրս եկանք ու իջանք ներքև: Զարմանալիորեն ոչ տնօրենն էր ներքևում, ոչ էլ փոխտնօրենը: Երեխաները խառնվել էին ու չէին նկատել, որ դռան մոտ մարդ չկա,ու բոլորը վազում էին դեպի բուֆետ, որպեսզի այնտեղից փախնեին: Միայն ես էի տեսել, որ դռան մոտ մարդ չկա, հետո երեխաներից մի երկուսն էլ նկատեցին ու եկան ինձ հետ: Դասարանի կեսը դռնից, էն մյուս կեսն էլ պատուհանից փախան: Ճանապարհին որոշեցինք գնալ ման գալու: Ու բոլորովս գնացինք եկեղեցի: Մենք զբոսնեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք ու ամենակարևորը, որ ինը տարվա մեջ գոնե մեկ անգամ դասից փախանք:


Advertisements

1 Comment

  1. […] փախուստ կազմակերպելու համար մեղադրեց միայն ինձ, որովհետև […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: