Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Ավագ դպրոցն ու նրա թերությունները

Ավագ դպրոցն ու նրա թերությունները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Միքայելը մեր դպրոցի լավագույն աշակերտներից էր, որ սովորում էր բավականին գերազանց: Նա առաջին աշակերտներից էր, ում բաժին ընկավ ավագ դպրոցը և առաջիկա երկու ամիսների ընթացքում նրանք տեսան այն, ինչ իրենց դպրոցական կյանքում դեռ չէին տեսել:

Արդեն երկու տարի է, ինչ Հայաստանում բացվել է ավագ դպրոցը, և բողոքների թիվն էլ զուգահեռաբար աճել է: Մեր հանրապետությունը կարծում է, որ ավագ դպրոցներ մտցնելով մենք կզարգանանք ու կբարգավաճենք, սակայն ընթանում է հակառակ պրոցեսը:

«Որոշ ուսուցիչներ մեր նկատմամբ, ինչպես նաև այլ դպրոցների աշակերտների նկատմամբ բավականին վատ էին տրամադրված, և մեր նկատմամբ մեծ խտրականություն էր կիրառվում»,-ասում է ինձ Միքայլելը: 

Նրա ասելով ուսուցիչները անընդհատ բավականին վատ ու տհաճ ձևով վիրավորում էին այլ դպրոցների աշակերտներին:

«Ինձ միշտ վիրավորել են քիմիայի ու մաթեմատիկայի ուսուցիչները,- պատմում էր Միքայելը  ինձ,- նրանք վիրավորում էին իմ անձը, ապա իմ նախկին ուսուցիչներին: Նրանք մեզ հետ հաճախ էին մտնում կոնֆլիկների մեջ: Նույնիսկ որոշ ուսուցիչներ անտեղի երկուսներ էին շարում՝  մեզ դիտմամբ հուսահատեցնելու համար»:

Սակայն դրանից Միքայելի մեջ չի կոտրվում սովորելու ցանկությունը, որովհետև նա նպատակասլաց անձնավորություններից է և նրան չի հետաքրքրում ուսուցիչների վերաբերմունքը, բայց շատերի համար այդ վերաբերմունքը ճակատագրական է:

Միքայելը մասնակցում է մի քանի օլիմպիադաների ու հաջողությունների հասնում, որից հետո աստիճանաբար փոխվում է ավագ դպրոցի դասատուների վերաբերմունքը նրա նկատմամբ:

Սակայն բոլորը չէ, որ Միքայելի նման են: Կան աշակերտներ, ովքեր չեն դիմանում այդ ճնշմանն ու դուրս են գալիս ավագ դպրոցից` նախնտրելով այլ ուսումնական հաստատություն:

Ավագ դպրոցի հիմնախնդիրներից է նաև գրքերի պակասը, ծրագրերի ոչ ճիշտ դասավորությունը: Դա էլ է նպաստում երեխաների պակասեցմանը:

«Դրա պատճառով ավագ դպրոցից դուրս եկավ Ավագյան Հասմիկը,- ասում է Միքայելը,- նա ևս   չդիմացավ այս պայմաններին, ինչպես նաև ուսուցիչների գռեհկությանը և ընտրեց այլ ուսումնական հաստատություն: Այս դպրոցում նման երևույթները բազմազան են»:

Միքայելն ասում է, որ շատերի համար խնդիր է տրանսպորտը, քանի որ կան աշակերտներ, ովքեր բավականին հեռու են ապրում ավագ դպրոցից:

Ավագ դպրոցը բացվել է այն պատճառով, որ երեխաները չգնան մասնավոր պարապմունքների, սակայն կատարվում է հակառակ պրոցեսը. դասերը վերջացնելուց հետո բոլորը վազում են մասնավոր պարապմունքների: Միքայելը նույնպես գնում է մասնավոր պարապմունքի:

«Ես ևս գնում եմ մասնավոր պարապմունքի, քանի որ չեմ կարող քննություն հանձնել նման կրթական ծրագրով,- ասում է նա,- իսկ բոլոր մասնավոր պարապմունքների համար մենք ամսական վճարում ենք 20 հազար դրամ»:

Միքայելը պատմում է, որ դպրոցի ուսուցիչները առաջին տարում պարտադրում են գնալ իրենց մոտ մասնավոր պարապմունքների, որպեսզի նշանակեն բարձր գնահատական:

Ըստ Միքայելի՝ դպրոցի դրական կողմն այն է, որ ավելի շատ ուշադրություն են դարձվում տարբեր ծրագրերի: Այդպիսի ծրագրերից մեկում Միքայելը  ճանաչվել է հաղթող և  մեկնել է Բելգիա, ինչպես նաև հաղթել է գրականության օլիմպիադայում ու պետք է մեկնի Իտալիա:

Իմ կարծիքով, եթե շարունակվի այսպիսի կրթական ձևը, ապա մենք կգնանք դեպի անգրագիտացման, այլ ոչ թե բարգավաճման:

Advertisements

8 Comments

  1. VARDAN says:

    Հարգելի քաղաքացիներ, ես այդպես էլ չհասկացա ավագ կոչեցյալ դպրոցի ողջ իմաստը:Մենք ապրում ենք Երևանի ծայրամասերից մեկում և ունենք հանրապետությունով մեկ հայտնի դպրոց, որտեղ թե մանկավարժական և թե աշակերտական բարձր մակարդակը չի զիջում հանրապետության ոչ մի դպրոցին, դեռ ավելին, ավելի բարձր է, քան որոշ անուն հանած ուսումնական հաստատություններ: Բայց արի ու տես նման դպրոցին զրկեցին հիմնական կամ ավագ կոչվելու դպրոցից ու դարձրին 9 ամյա դպրոց:Բայց խնդիրը սրանում չի կայանում, այլ մեր երեխաններին:Ոն՞ց կարելի է մի դպրոցի երեխային, որ ամբողջ ուսումնական կյանքն անց է կացնում մի դասարանում, հազիվ հասցնում է մերվել շրջապատին, մենք միանգամից վերցնում ու տեղափոխում ենք մի ուրիշ շրջապատ և ին՞չ եք կարծում, մենք դրանով բարձրացնու՞մ ենք երեխայի մոտ սովորելու ցանկությունը, թ՞ե երեխային գցում ենք մի նոր փորձաշրջան, ինքնահաստատվելու համար: Էլ երեխային ժամանակ է մնու՞մ կենտրոնանալու դասերի վրա թե ժամնակը անցնում է լարված ինքնակայացման, ինքնահաստատման համար, դա ավելի շատ ազդում է տղաների վրա: Այդ դպրոցի և թաղամասի տղաները չեն հանդուրժում մի ուրիշ թաղամասի այսպես ասած կարգին համառ կամքի ու թասիբով տղաների ներկայությանը, իսկի այդ տղաները իրենց դպրոցներում դեռ չեն հասցնում հարազատանալ միմյանց ու անցնում են հազար ու մի փորձանքների միջով, ուր մնաց ուրիշ դպրոցներում: ՈՒ ինչ՞ է դառնում հարգելի հայրենակիցներ, փոխանակ հանգիստ, որ մեր երեխաներին դպրոց ենք ուղարկում, որ պիտի գնան հանգստ, իրենց ուշքն ու միտքը կենտրոնացնեն դասերին, տեղի է ունենում հակառակ պրոցեսը, ամբողջ օրը լարված ռազբորկաներով, ծեծ ու ջարդով, վայ ոն՞ց կլինի իմ ընկերուհու դասրանցին նեղացրեց իմ ընկերուհուն կամ իմ աղջկան ու նման կարգի հազար ու մի խնդրի առաջ ենք կանգնում ու համարյա ամեն օր կռիվների ու պայքարի մեջ, էլ երեխաների ուղեղներում դասի տեղ կմնա՞, էլ չեմ ասում այդ երեխաների ծնողների լարված վիճակի մասին:Բոլորս էլ երեխա ունենք ու կենացներում միշտ մաղթում ենք խաղաղ ու կանաչ ճանապարհ, բայց ար ու տես որ դա մենակ կենացներում է, իրականում այլ պատկեր է, մենք ենք բարդացնում մեր երեխաների կյանքը:Գիտեմ հիմա մարդիկ կլինեն կասեն որ տղա են պիտի ամեն ինչի մեջով էլ անցնեն, բայց ասեմ խոսքս մենակ տղաներին չի վերաբերվում, ես աղջիկ էլ ունեմ և հույսով եմ որ այս թյուրիմացությունը մինչև իրեն մեծանալը կվերանա, թէ չէ պիտի մտածեմ մի ուրիշ բանի մասին ու կարծում եմ որ ինձ հետ համաձայն կլինեն շատ ու շատ հայ հայրեր ու մայրեր, որոնք գիտեն մեր ժողովրդի երեխաներին նվիրվածության չափը, իսկ ինչ վերաբերվում ե տղաներին հապա ասեմ որ ոչ ոք էլ չի ցանկանա որ իր տղան ժամանակից շուտ, մանկուց մտնի նման խնդիրների մեջ, դրա ժամանակը կա և թող որ ամեն ինչն իրեն ժամանակին լինի, հերիք չե երեխաներին գցեցին այդ վիճակին, նաև ծնողներին էլ ավելացրեցին մի շատ մեծ հոգս, որը այդպես անողների համար անծանոթ իրավիճակ է, նրանք երբեք չեն հասկանա այդ վիճակը մինչև իրենց դուռը չթակի այդ վիճակը:

    Like

  2. Rob says:

    Այո, շատ ճիշտ եք…Բայց ցավալի է, որ նույնիսկ ծնողների, և ընդհանրապես ժողովրդի կարծիքը հաշվի չեն առնում…Ու մենք տուժվում ենք նրանից, որ մեզ իշխում են գիտությունից շատ հեռու մարդիկ ու չեն մտածում մեր ապագայի մասին.. …Ես նույպես մեծ հույսեր ունեի, որ ավագ դպրոցը ինձ չի հասնի, բայց արդեն եկավ նաև իմ հերթը և ես մյուս տարի պետք է գնամ այդ աղբանոց…Կարծում եմ դա շատ մեծ հիմնախնդիր է, ու եթե այսպես շարունակվի ապա հետևանքնեևի մասին խոսելը ավելորդություն կլինի…ՄԵՆՔ ԱՆԳՐԱԳԻՏԱՆՈՒՄ ԵՆՔ…Իսկ սովորելու ցանկությունը կորչում է երեխաների մեջից…Ես նույնպես ավագ դպրոցում սովորելու ցանկություն հաստատ չեմ ունենա:

    Like

  3. […] Դպրոցական բլոգում ՏպելԴիտվել է 1 […]

    Like

  4. Ես այնքան էլ չեմ կիսում ձեր կարծիքը: Մինջ ավագ դպրոց ընդունվելը ես նույնպես կարծում էի, որ Ավագ դպրոցը ուղղակի հիմարություն է և առավել ևս մեր երկրում չի կարող ծառայել իր նպատակին: Բայց ավագ դպրոց ընդունվելու առաջին իսկ տարվանից ես փոխեցի իմ վերաբերմունքը Ավագ դպրոցների նկատմամբ: Ես այժմ սովորում եմ Գ. Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում և փոխադրվում եմ 11-րդ դասարան և շատ գոհ ու հպարտ եմ որ սովորում եմ հենց այս դպրոցում և ունեմ այնպիսի բարեհամբույր ու սրտացավ ուսուցիչներ ինչպիսին իմ ուսուցիչներն են: Վստահ եմ որ յուրաքանչյուր աշակերտ Ավագ դպրոց և առավել ևս մեր դպրոց ընդունվելուց հետո կփոխի իր վերաբերմունքն ու կարծիքը ավագ դպրոցների մասին: http://school190.schools.am

    Like

  5. Rob says:

    Ես շատ ուրախ եմ քո համար: Բայց չես կարծում, որ ավագ դպրոց ունենալը մեր հանրապեըության համար դեռ շատ շուտ է?Այն դեռ չի հասել այդ զարգացվածության աստիճանին: Այն ստեղծվել է, որ երեխաները մասնավոր պարապմունէների չգնան, բայց արի ու տես, որ բոլորը դասերից հետո վազում են մասնավոր պարապմունքների: Հարցը մենակ ուսուցիչների լավ ու վատ լինելու մասին չի , այլ նաև այն մասին, որ երեխաները մտնում են նոր շրջապատ, և մանավանդ տղա երեխաները սկսում են անընդհատ կոնֆլիկտների մեջ մտնել, նոր դպրոցի տղաների հետ: Ճիշտ է, դա կարող է ամեն տեղ չլինել, բայց հինականում կա այդ խնդիրը Հայաստանում:

    Like

  6. Մասնավոր պարապունքների հարցում ես քո հետ համաձայն եմ բայց կարծում եմ այդ ամենը ժամանակի խնդիռ է մի քանի տառի հետո ամեն ինչ լավ կլինի: Դու ճիշտ ես շրջապատի խնդիրը իռոք կա, ես էլ էի ամենաշատը դրանիչ վախենում բայց հիմա ամեն ինչ շատ լավա ու ես օրերն եմ հաշվում երբ է սկսվելւ նոռ ուսումնական տարին: Կարծում եմ որ ամեն ինչ կախված է դպրոցի տնօրենից ու ուսուցիչների նորմալ ու սրտացավ վերաբերմունքից: Իսկ դւ ավագ դպրոց ես հաճախում և որը?

    Like

  7. Rob says:

    Ես քո հետ միանշանակ համաձայն եմ 🙂 Ես այս Սեպտեմբերից նոր տեղափոխվում եմ ավագ դպրոց: Դիլիջանի N1 դպրոցն է:

    Like

  8. huysov em vor qez lav k@ndnen nor dprocum u du kpoxes qo verabermunq@ avag dprocneri handep. es el qo nman mtacum minchev avag dproc gnal@ bayc hima lriv hakarak@………………

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: