Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Մեկ միավորը՝ մեկ տարի առաջ և հետո

Մեկ միավորը՝ մեկ տարի առաջ և հետո

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Մեկ միավորը շատ բան կարող է որոշել: Այն մի տարի ինձ հաղթանակ բերեց, մյուս տարի՝ պարտություն:

Ամեն  տարի մեր դպրոցում արտասանության մրցույթ էր կազմակերպվում: Առաջին անգամ, երբ  ես մասնակցեցի մրցույթին ՝ 8-րդ դասարան  էի: Ուսուցչուհուս հետ ընտրեցի  Չարենցի «Ես իմ  անուշ Հայաստանի» բանաստեղծությունը:

Մրցույթով շատ  էի ոգևորված և ճիշտն ասած կարծում էի, որ առաջին տեղ կընկնեմ:

Վերջապես եկավ սպասված օրը: Ես հպարտությամբ արտասանեցի և անհամբերությամբ  սպասում  էի, թե երբ են մյուս մասնակիցները ավարտելու իրենց ելույթները, որպեսզի ժյուրին  որոշում կայացնի: Երբ աշակերտներն ավարտեցին իրենց ելույթները ժյուրին հայտարարեց  միավորները, և ես լսեցի իմ անունը.

-Լիլիթ Սիրադեղյան 9 միավոր՝ երկրորդ տեղ, և մեր հաղթողն է Անի Սարգսյանը՝ 10 միավոր:

Սա լսելով ես ինձ վատ զգացի ու շատ նեղվեցի. միգուցե  դա նրանից էր, որ կարծում էի, թե ես եմ  հաղթելու. բայց ընդամենը մեկ միավոր:

«Անին ինչո՞վ էր ինձանից ավել, չէ՞ որ ես էլ նրա նման լավ արտասանեցի, ինչու՞ նա  առաջին  տեղ ընկավ»- այս միտքն ինձ ուղղակի հանգիստ չէր  թողնում:

Իմ վիճակը, հավանաբար, նկատել էր հայոց լեզվի  ուսուցչուհիս: Նա մոտենալով ինձ՝ հարցրեց.

-Ինչո՞ւ ես ունքերդ կիտել, չես  ուրախանում, որ երկրորդ տեղ ես  ընկել:

-Բայց  ընդամենը մեկ միավոր էր պակաս,- ասացի ես:

«Այո´, ի՞նչ զարմանալու բան կա որ,- ժպտալով ասաց նա,- կյանքը սպորտի նման է, չէ  որ  այնտեղ էլ չեմպիոնին բաժանում է մեկ վայրկյանը, մեկ մետրը, մեկ միավորը… ոչինչ, մի անգամ  էլ դու կհաղթես»:

Բայց և այնպես, ես շատ տխուր էի, ամբողջ օրը մտածում էի մրցույթի, ուսուցչուհուս  ասած  խոսքերի  մասին, շատ մտածելուց  հետո ինքս ինձ ասացի.  «ուրեմն մեկ միավոր հա՞,  հաջորդ  տարի ես անպայման ցույց կտամ, որ արժանի եմ հաղթանակի»:

Գնացի գրապահարանի մոտ ու վերցրի հենց առաջին գիրքը. Պարույր Սևակի  բանաստեղծություններն էին: Բարձր կարդում էի բանաստեղծությունները, դրանցից ինձ շատ  դուր եկավ «Անկեղծ ասած»-ը:  «Հաջորդ տարի հենց սա էլ կարտասանեմ»,- որոշեցի ես:

Մեկ տարին շատ արագ անցավ: Ու մրցույթին ես արտասանեցի հենց դա: Ինձ այս անգամ այդքան էլ չէր  հետաքրքրում  հաղթանակը, չէի էլ մտածում դրա մասին,  ուղղակի ուզում էի գեղեցիկ  արտասանել և հաճույք պատճառել ներկաներին:

Ժյուրիի կազմը նույնն էր, ու երբ վեջացրինք արտասանելը՝ հայտնեցին միավորները.

– Մանե Գասպարյան՝ 9 միավոր, 2-րդ տեղ, Լիլիթ Սիրադեղյան՝ 1-ին տեղ, 10 միավոր:

Լսեցի  ծափահարություններ, ընկերներս շնորհավորում էին ինձ, բայց ես շփոթված էի: Ինձ միայն  մի  հարց էր հետաքրքրում. «Էլի  մեկ միավոր, տեսնես հիմա ի՞նչ է մտածում Մանեն»:

Ես այդ  հարցը նրան այդպես էլ չտվի, բայց ենթադրում եմ, որ նա, հավանաբար, մտածում էր այնպես, ինչպես ես մի տարի առաջ:

Advertisements

3 Comments

  1. Որ մյուս անգամ արտասանես, Եղիշե Չարենցի <>-ը կարտասանես;Հաստատ կհաղթես

    Like

  2. Արևկա says:

    Լիլիթ ջան, նախ շնորհավորում եմ հաղթանակդ: Գիտես ինձ էլ է այդպես թվում, , որ նա մեկ միավորով էր քեզանից պակաս, և դա էլ շատ մեծ բան է նշանակում, եթե ձեր փոխարեն լիներ մեկ այլ մարդ, նորից նույն կերպ կմտածեր, միշտ էլ այդպես է լինում, և այդ պարտությունից բոլորն էլ տխրում են, իսկ չես մտածում այն մասին, որ անցած տարվա հաղթող Անիին էլ էր քո նման մտածում, որ կարող է դու տխրես, իր հաղթանակից, և նա քեզ մոտցել հարցրել է?

    Like

  3. Լիլիթ says:

    Չէ, Արևիկ ջան չի հարցրել, և ինձ թվում է, որ հարցնելու պատճառ էլ չուներ, որովհետև ես ցույց չէի տալիս, որ տխրել եմ:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: