Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Էտյուդ դպրոցական իմ սիրո պատմությունից

Էտյուդ դպրոցական իմ սիրո պատմությունից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Մեր տարեվերջյան երեկույթն էր: Այդ առավոտ ես վիճեցի քեզ հետ, իսկ դու պարեցիր քո դասընկերուհու հետ: Բայց… սկսեցիր բոլոր խաղերն ինձ հետ խաղալ, նստեցիր կողքիս ու ասացիր.

-Որ խաղն ավարտվի`պիտի խոսենք:

Խաղն ավարտվեց, մենք խոսեցինք: Դու ինձ քնքուշ, բոսորագույն վարդ նվիրեցիր, վարդի հետ` սերդ ու սիրտդ:  Տեսնես դեկտեմբերի վերջին որտեղի՞ց բոսորագույն վարդ…

Ես սխալվեցի. վերցրեցի վարդը`քո սիրո ու սրտի հետ միասին: Օր-օրի ավելի էինք հարազատ դառնում, օր-օրի ավելի էինք իրար սիրում: Բայց… դու գնացիր առանց մի բան ասելու:

Դպրոցում շատ ընկերներ ունեմ:

Նրանց շատ եմ սիրում, և երևի նրանք էլ` ինձ:

Դու էլ իմ շատ սիրելի ընկերն էիր, ես քեզ էի շատ սիրում, դու`ինձ:

Այնչափ լավ ընկերներ էինք, որ կիսում էինք այնպիսի գաղտնիքներ, որոնք ես չէի ասում իմ ընկերուհիներին, դու`ընկերներիդ:

Եթե ես էի տխուր լինում, դու էլ էիր տխրում, եթե դու էիր տխուր լինում, ես էի տխրում:

Իսկ եթե պատահում էր`վիճում էինք`օրերով չէինք ժպտում:

Դու սիրում էիր ինձ նյարդայնացնել: Հիշու՞մ ես, վիրակապ էիր դնում դեմքիդ ու ասում, որ Ռաֆոն(նա մի տղա էր, ով որոշ ժամանակ առաջ նեղացրել էր ինձ ) է խփել, ու դրանից ես շատ էի նեղվում:

Մի խոսքով դու իմ այն եղբայրն էիր, որ ես չունեի…

Ես չեմ արտասվում, չեմ տխրում ու չեմ ուզում, որ հետ գաս: Ուղղակի շնորհակալ եմ քո անշեջ սիրո համար: ՈՒ ներիր ինձ, որ ես այդպես էլ չկարողացա ասել այն խոսքերը, որ դու ուզում էիր լսել…

***

Մենք նորից հանդիպում ենք դպրոցում: Դու ուրախ ես. ժպտում ես, որ նոր ընկերուհի ես գտել:

Իսկ ես… չէ´, ես չե՛մ լացում, չե՛մ տխրում, չե՛մ ուզում, որ հետ գաս… ուղղակի մի խուսափիր իմ հայացքից…

Դու գնացիր ու քեզանից մնաց միայն մոռացված էջում չորացած բոսորագույն վարդի թերթիկը…

Advertisements

22 Comments

  1. Arpine says:

    Գիտես գրածդ շատ հավանեցի, բայց ցավալի է հարազատ մարդ կորցնելը:Իսկ դու և նա ինչ հարաբերությունների մեջ էիք,սիրում էիք իրար?

    Like

    • Արփինե ջան ես նրան սիրում էի,իսկ նա…Այն ժամանակ այնքան կարևոր էի նրա համար,որ…Ոչինչ ասել չեմ կարող,նա խուսափում է ինձանից:Նա հանուն ինձ շատ խենթություններ էր անում և ես հավատում էի նրա անկեղծությանը:

      Like

  2. Արևկա says:

    Օսան ջան շատ տխուր պատմություն էր, կարդալուց լալիս էի, գիտես ամեն ինչ էլ պատահում է, և ասեմ, որ իմ հետ էլ է այդպիսի դեպք պատահել, ես էլ ունեի մի լավ ընկեր, որի հետ` ինչպես և դու, շատ էի մտերիմ, բայց ավախ…ես էլ հայտնվեցի քո իրավիճակում, նա մեկ այլ ընկերուհի գտավ: Ես առաջ շատ էի տխրում, բայց հիմա չեմ էլ մտածում այդ մասին, ես նոր եմ հասկանում որ նա երբեք էլ արժանի չի եղել իմ սիրուն, ես դրանում համոզված եմ, քեզ էլ կցանկանամ, որ երբեք չտխրես:

    Like

    • Արև ջան չեմ տխրում,շնորհակալ եմ,ուղղակի ահավոր դժվար է…Ամեն անգամ նրան տեսնելիս դատարկությունից բացի ոչինչ չեմ զգում:

      Like

  3. Արևկա says:

    Ես քեզ շատ լավ հասկանում եմ, ես էլ եմ այդպես մտածում…

    Like

  4. Շատ ցավալի է բայց ինչ արած ճակատագիր է, իմ հետել է ետ տեսակ դեպք պատահել ուղղակի մենք սիրել ենք իրար ցավալի է բայց չհասանք միմյանց

    Like

  5. Արևկա says:

    Սոնա ջան միշտ էլ այդպես է վերջանում ընկերություն, ենքան ենք ընկերություն անում, որ դառնում քուր ու եղբայր,,,,հարազատ մարդիկ, բայց միշտ էլ այդ ընկերությունը վերջանում է….

    Like

  6. AnanaAM says:

    Կարդում եմ, ու մի տեսակ վախ կա մոտս… Նա երկու տարի ամեն օր ապացուցում էր իր սերը,ես հիմարի պես լռում էի: Պատճառը մեկն էր` վախը, որ հանկարծ իմ պատճառով նրա հետ վատ բան չլինի:
    Հանդիպեցինք պատահաբար, իմացա որ գնալու է բանակ: Չեմ կարող բացատրել ինչ զգացի. ամուուուուուր գրկեցի ու ասացի, որ կկարոտեմ: Գնաց , առանց մի բառ ասելու: Արդեն մի տարի է անցել, ու կարոտն իմ երկրորդ կեսն է հիմա …իսկ նա դեռ լռում է…

    Like

  7. ArEv Ka says:

    Շատ ցավալի է բան է դա….իսկ հիմա դեռ բանակում է?

    Like

  8. AnanaAM says:

    Արև ջան բանակում է. մի անգամ ծննդյանս օրը սմս ուղարկեց: Այդքանը:
    Սպասում եմ: Մինչև իրենից չլսեմ, որ էլ իր հրեշտակը չեմ, ուրիշ ոչ ոքի ինձ մոտ չեմ թողնի

    Like

  9. Արևկա says:

    Հա ամեն ինչ պարզա, շուտա գալու?

    Like

  10. AnanaAM says:

    Մի տարի հետո:

    Like

  11. Արևկա says:

    Հա պարզա…

    Like

  12. Դոն Ժուան says:

    եթե այդքան տանջում ես չորացած վարդի համար,կարող եմ թարմացնել այն……………………………………………..

    Like

  13. Կարիք չկա, էդ ընդմիշտ հիշիր: Էդ չորացածվարդն էլ գոյություն չունի…ես դրանից ձեռբազատվել եմ:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: