Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Քչերն են խոստովանում, որ սիրում են բամբասել, բայց…

Քչերն են խոստովանում, որ սիրում են բամբասել, բայց…

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց


Աշխենի դասարանում այդպիսի «ճշմարտախոսներից» էր Լուսինեն։ Աշխենն ու Լուսինեն չէին շփվում, նրանք դասարանի այսպես ասած տարբեր «գաղութներից» էին։ Այդ իսկ պատճառով Աշխենը զարմացավ, երբ տեսավ, որ Լուսինեն գտել է իրեն համացանցում ու ուզում է ընկերանալ։ Նա ընդունեց ընկերության առաջարկը միայն նրա համար, որ ուղղակի կոպիտ չլինի։

Աշխենը, սակայն հիշում էր, որ Լուսինեն դպրոցում մի անգամ խոսքի հետ ասել էր՝. «Ո՜նց եմ սիրում բամբասել»։ Կատակով իհարկե։

Կատակը` կատակ, բայց մի օր Աշխենին նամակ գրեց, թե արի մի քիչ բամբասենք մեր դասարանի մասին։ Աշխենի մոտ հետաքրքրություն արթնացավ ու մի քիչ խաղալու տրամադրություն։ Ու Լուսինեն սկսեց վարել զրույցը։ Խոսեցին դասարանի խմբավորումների, տղաների և աղջիկների հարաբերությունների, դասատուների մասին։ Չնայած, որ Լուսինեն Աշխենին տհաճ էր, բայց նրա պատմածները հետաքրքիր էին թվում: Նա միշտ ինչ-որ հետաքրքիր բաներ էր նկատում: Խոսակցության ընթացքում հետաքրքիր մանրամասներ, տեղեկություններ բացահայտվեցին Աշխենի համար։ Բայց երբ Լուսինեն հարց տվեց, թե իրենց դասարանից ամենաշատը ում չի սիրում ու ստացավ պատասխանը, գրեց, որ այդ աշակերտը Աշխենի մասին ասել է՝ իբր վերջինս քծիպ է։ Աշխենը շատ խոցվեց։ Իսկապես, նա երբեմն չէր կարողանում փող տալ, երբ գումար էին հավաքում համադասարանցիներին ծննդյան տոների նվերների համար: Աշխենի ընտանիքը շատ ապահովված չէր, իսկ դրամահավաքներ կազմակերպվում էին ամեն առիթով։

Մյուս անգամ Աշխենը այլևս չշարունակեց խոսակցությունը և կարճ կապեց։ Այդպես էլ վերջացան նրանց բամբասանքները, սակայն Աշխենը այդպես էլ չմոռացավ այդ վիրավորանքը՝ չնայած որ համոզված չէր, որ դա իսկապես ասվել է իր մասին, այլ ոչ թե Լուսինեն է հնարել կամ չափազանցրել հենց այդ պահին։

Ի՞նչ է բամբասանքը, վերջիվերջո։ Այն գոյանում է, երբ տեղեկատվությունը, թեկուզ և սկզբնապես ճշմարիտ, փոխանցվում է մարդուց մարդ՝ ամեն մարդու կողմից կրկին ու կրկին աղավաղվելով և սուտ տվյալներով համալրվելով։ Բամբասանքի ոսկե կանոնն է. երբեք մի կրկնիր բամբասանքը այն ձևով, ինչպես այն լսել ես։ Այն առաջանում է ճշմարտության ակամա աղճատման, չար մտադրության, վրեժխնդրի լինելու ցանկության կամ ուղղակի բամբասելու վատ սովորության պատճառով։

Բամբասանքները կարող են վերաբերել հագնվելու ոճին, սովորելուն, խոսալու ձևին, մտավոր կարողություններին, ուրիշների հետ շփվելուն և ընկերների հետ հարաբերություններին։ Դրանցից խուսափելու և դրանց դիմագրավելու համար կարելի է որոշակի քայլեր ձեռնարկել։ Բնականաբար ուղղակի ձևով պայքարը օգուտ չի տա, հետևաբար պետք է խորամանկությամբ գործել։ Եթե ուզում եք, որ սուտ բամբասանքների փոխարեն տարածվի ճշմարտությունը, ապա դասարանի գլխավոր  «BBC-ին» պատմում եք ճշմարտությունը, սակայն միայն այն դեպքում, եթե համոզված եք, որ նա շահադիտական նպատակներ չունի և չթշամացած չէ ձեր հետ, հետևաբար չի աղավաղի տեղեկությունները։ Այնպես եք ներկայացնում, որ նրան դա գաղտնի եք ասում և լրացուցիչ էլ խնդրում, որ ոք ոչի չասի։ Համոզված եղեք՝ մյուս օրը բոլորը կիմանան դրա մասին։

Եթե բամբասանքները ձեզ չեն անհանգստացնում կամ չեն վերաբերում ձեզ համար կարևոր հարցերի, կարելի է ուղղակի ուշադրություն չդարձնել դրանց վրա։ Երբ բոլորը հոգնեն այդ թեման ծեծելուց, դրանք ինքն իրեն կանցնեն ու կմոռացվեն։

Եթե բամբասանքները շատ են անհանգստացնում և նեղում ձեզ, ապա ավել լավ է չիմանալ, թե ինչ են քո մասին խոսում մեջքիդ հետևում։ Եթե դու անմեղ ես, ոչ մի վատ բան չես արել, ապա առավել ևս քեզ չպետք է հուզի, թե ինչ են քեզ ուրիշները վերագրում։ Քո սանրվածքը կամ վարքի ձևը քննարկելը որևէ մեկի գործը չէ։ Թող ազնվություն և քաջություն ունենան երեսիդ ասելու, այլապես նրանց փսփսուքները արժանի չեն քո ուշադրությանը։ Ավել լավ է չիմանաս դրանց բովանդակությունը, քան զուր նեղվես։ Բամբասանքին պատասխան տալն ու խոսքերով ապացուցել փորձելը ոչ մի արժեք չունի։ Նվիրված եղիր քո սկզբունքներին և մի վհատվիր ուրիշների կարծիքի պատճառով։ Կարծիքին ընկեր չկա։ 

Եվ, եթե չես ուզում, որ բամբասանքների զոհ դառնաս, ապա հաշվի առ, որ մյուսներին էլ դա հաճելի չէ։ Երբեք մի կրկնեք այն, ինչում համոզված չեք կամ ինչի վկան չեք եղել։ Ու հիշեք, որ անգամ հավաստի փաստը բառացի փոխանցվելով` վաղ թե ուշ աղավաղվում և վերածվում է բամբասանքի։ Մարդկանց մեծ մասը ենթագիտակցորեն համարում է, որ չի կարելի վստահել այն ամենին, ինչ լսում ես, սակայն կարելի է դրանք կրկնել։

Համարվում է, որ չկա այնպիսի մարդ, ով չի բամբասում։ Սակայն Աշխենը նկարագրված օրվանից փորձում էր հեռու մնալ և չմասնակցել բամբասանքներին, որպեսզի ոչ ինքը նեղվի, ոչ էլ ուրիշի պատվի հետ խաղա։

Եվ վերջիվերջո, վերաբերվեք բամբասանքներին հումորով։ Դրանք անխուսափելի են ցանկացած հասարակության մեջ:  Այդպես էր վարվում ամերիկացի գրող Մարկ Տվենը, ում հայտնի արտահայտությունն է. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։ 🙂

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: