Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » «Ապագայի տեսլականը» չպետք է խոչընդոտի երեխաների հանգստի և ժամանցի իրավունքին

«Ապագայի տեսլականը» չպետք է խոչընդոտի երեխաների հանգստի և ժամանցի իրավունքին

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,116 կտտոց

Գոռն ու Աշոտը դասարանցիներ են և լավ ընկերներ: Բայց, եթե տղաների դպրոցական առօրյան նույնն է` միշտ միասին են, ապա դպրոցից դուրս շատ տարբեր է:

Տասնամյա տղաները ամեն օր դասից հետո տուն էին շտապում, հաճույքով համտեսում մայրիկի պատրաստած կերակուրներն ու անցնում  դասերը պատրաստելուն:

Գոռը շտապում էր դասերը շուտ սովորել, որպեսզի բակ դուրս գար ու խաղար ընկերների հետ` Տարզանի, Մաուգլիի կամ Սարդ մարդու «սխրանքները նրան էին սպասում»:

Ի տարբերություն Գոռի` Աշոտը այլ պատճառով էր շտապում դասերը սովորել. տղան, դեռ դասերը չավարտած,  վազում էր պարապմունքների` պարի  և երաժշտական դպրոց, ապա սպորտ  դպրոց` բասկետբոլի դասերի, անգլերենի պարապմունքների: Պարապմունքների ընդմիջումներում տղան շտապում էր  եղբորը մանկապարտեզից տուն տանել, քանի որ ծնողներն այդ ժամին աշխատանքի էին: Օրն ավարտվում էր, իսկ Աշոտը դեռ շնչակտուր դես ու դեն էր վազում` օրվա գրաֆիկում տեղավորվելու համար: Աշոտի արտադպրոցական զբաղմունքների պատճառով նա նաև իր դասարանցիների հետ որևէ միջոցառման չէր մասնակցում ու ոչ մի տեղ չէր գնում, քանի որ «նման դատարկ բաների համար» ժամանակ չուներ:

Նման վիճակը, սակայն, նորմալ չէ երեխայի համար: Թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես ` երեխան կարիք ունի  հանգստի և խաղերի:

«Երեխաների իրավունքների մասին» օրենքը սահմանում է, որ ամեն երեխա ունի հանգստի և ժամանցի, իր տարիքին համապատասխան խաղերին և միջոցառումներին ազատորեն մասնակցելու իրավունք:

Երեխայի հանգստի և ժամանցի իրավունքի կիրառումն ապահովելու համար պետական համապատասխան մարմինները ստեղծում են  արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական,  հանգստի և առողջության  ամրապնդմանն ուղղված հաստատություններ:

Երբեմն երեխաների  հանգստի և ժամացի իրավունքը խախտվում է ծանրաբեռնված դասերի, ծնողների` երեխայի օրը գերհագեցած պլանավորելու և ապագայի տեսլականներ «գծագրելու»  ու  պարտադրելու պատճառով:  Հաճախ էլ երեխաների իրավունքի խախտման պատճառ է դառնում ընտանիքի սոցիալապես անապահով վիճակը, երբ երեխան ստիպված է լինում աշխատել, օգնել ծնողներին տնտեսությունում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: