Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Ընկերոջս ծեծում էին թե՛ տանը, թե՛ դպրոցում

Ընկերոջս ծեծում էին թե՛ տանը, թե՛ դպրոցում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,757 կտտոց

Այնպիսի մի օր չկար, որ մեր դասարանի Արթուրը կապտուկներով ու լացով դասարան չմտներ:  Իսկ կապտուկների մի մասն էլ ավելանում էր դասարանում, քանի որ երեխաները միշտ ձգտում էին կռիվ ու սկանդալ սարքել նրա հետ, իսկ մեղավորը միշտ լինում էր Արթուրը:

Արթուրը իմ միակ ընկերն էր: Ես արդեն դպրոցում ինը տարի է, ինչ սովորում եմ, բայց գրեթե մտերիմ ընկերներ չունեմ, նրա հետ էլ մտերմացել էի դեռևս չորրորդ դասարանից: Նա այնքան բարի ու պարզ անձնավորություն էր, որ ես հաճույք էի ստանում նրան օգնելով:  Արթուրը իր ներքնաշխարհը բացում էր միայն իմ առջև և լսում միայն իմ խորհուրդները:

Մենք լավ ընկերներ էինք և դժվար պահերին օգնում էինք միմյանց: Բայց մեր ընկերության պատճառն այն չէր, որ մենք միևնույն դասարանից էինք, այլ այն, որ նա բավականին վատ ընտանիքում էր ապրում և գրեթե ամեն օր դասի էր գալիս կապտուկներով ու արցունքներն աչքերին, իսկ ես չէի կարող անտարբեր լինել նման երևույթի հանդեպ, որովհետև գիտակցում էի, որ նա օգնության կարիք ունի:

Նրան այնքան էլ հեշտ չէր ծիծաղեցնել, քանզի միայն մտածում էր, որ նորից գնալու է տուն և ականատես է լինելու հոր և մոր կռիվներին ու ինչպես է ծեծ ուտելու նրանց կողմից:

Դպրոցում նա կռվում էր մեր դասարանի Արմանի հետ, քանի որ վերջինս հաճույք էր զգում, երբ իր չար կատակներով վիրավորում էր Արթուրին: Նույնիսկ պահ էր գալիս, երբ Արթուրը գազազությունից աթոռ էր շպրտում նրա վրա: Ես չէի կարողանում ականատես լինել այն բանին, թե ինչպես է ամեն սկանդալից հետո մեր փոխտնօրենը փայտը ձեռքին ներս մտնում ու տանում Արթուրին:

Նա հանգիստ չուներ. տանը սկանդալ, դպրոցում նույնը և դրա հետևանքն այն էր, որ Արթուրը կորցնում էր իր հոգեկան հավասարակշռությունը, ու դրա պատճառով նրա մեջ  զարգանում էր ատելություն ու թշնամանք շրջապատի նկատմամբ:

Սովորելու առումով նա բավականին խելացի էր, բայց պարզ է, որ նա այդպիսի պայմաններում երբեք էլ չէր կարող սովորել: Ռուսերենի ուսուցչուհին  նույնպես տանել չէր կարողանում Արթուրին և անընդհատ փորձում էր վիրավորել նրան: Նույնիսկ մի անգամ էլ ձեռք առավ նրա սանրվածքը՝ ասելով. «Ա՜յ տղա, էդ մազերդ ո՞նց ես կտրել: Էդ մամադ չի իմացել քեզ ոնց պատժի, բռնել ու մազերդ աջ ու թարս խուզել ա՞ »:

Բայց ամենավատն այն էր, որ նրա մայրը մահացել էր, երբ Արթուրը չորս տարեկան էր և նրան փոխարինելու էր եկել խորթ մայրը, որը չգիտես ինչու տանել չէր կարողանում Արթուրին: Արթուրը չդիմացավ նման վիրավորանքին ու դուրս վազեց դասարանից:

Բայց Արթուրի համար վիրավորանքներն արդեն դարձել էին սովորական երևույթ, ու նա արդեն ոչ մեկի հետ չէր շփվում՝ միայն իմ հետ, քանի որ ամեն մի շփում վերածվում էր սկանդալի:

Ժամանակներ էր լինում, երբ նա օրերով դասի չէր գալիս, իսկ հետո պարզվում էր, որ չի դիմացել խորթ մոր ճնշումներին ու դիմել է փախուստի: Մի քանի օր հետո, սակայն, նա գտնվում էր: Այդպիսի դեպքեր եղել է բազմիցս անգամ:

Ես վախենում էի այն բանից, որ նա փախուստի դիմելով հիմար քայլ կձեռնարկի: Բայց բարեբախտաբար գտնվում էր առողջ վիճակում: Իսկ մի անգամ էլ, երբ դուրս էի եկել զբոսնելու՝ հանկարծ լսեցի գոռգոռոցներ ու ինչ տեսնեմ….Արթուրին ոտքի տակ էին գցել թաղի անխիղճ ու անսիրտ տղաները ու ոտքով հարվածում էին նրան: Դա մի սարսափելի տեսարան էր: Բայց մի կերպ նրանց բաժանեցին անցորդները, ես ևս վազեցի նրա մոտ և չկարողացա նայել նրա արյունոտ դիմագծերին: Նա մի կերպ վեր կացավ, և ես նրան ուղեկցեցի իրենց տուն:

Այս նույն իրավիճակով նա ինձ հետ հասավ ութերորդ դասարան: Այս տարի ինձ համար կատարվեց ամենաողբերգականը, որը մինչև հիմա ինձ համար մնացել է հարցական:

Դպրոցական օրերից մեկն էր: Մտա դասարան, և բոլորը ժպիտներով ինձ էին նայում, բայց ես այդ ժպիտների մեջ փորձում էի գտնել Արթուրի ժպիտը, որն այդպես էլ չգտա, որովհետև ծնողները Արթուրին հանել էին դպրոցից և հեռացել քաղաքից….

Advertisements

37 Comments

  1. Արևկա says:

    Շատ ցավալի դեպք է եղել, իրոկ որ եթե ես էլ լիչնեյի քո փոխարեն նույն ձև կվարբեյի, ուղակի քո մնացած դասընկերները շատ վատ են իրենց պահել, առանց գիտակցելու որ նա էլ է իրենց նման երեխա, և ամենակարևորը ապրում է այնպիսի ընտանիքում, որ գոնե դպրոցում էլ նա պետք է մի քիչ ուրախանա, որչ թե զզվանքով գա դասի: Գիտես մեր դասարանում էլ կան շատ երեխեք, որ իրենց վատ են պահում, և նույն իրավիճակը, միշտ ուսուցչի ձայնը չի իջնում: Նման երեխաներին պետք է ցուցաբերեն սեր:

    Like

  2. Rob says:

    իրոք շատ վատ ա դրությունը…ինձ թվում ա նման պահվածքը չի սազում մեր հանրապետությանը և ցավալի ա, որ նման երևույթները շատանում են…իսկ այդպես մենք կհանգենք շատ լուրջ խնդիրների…կձևավորվեն հանցագործներ ու կավելանա մարդասպանությունների քանակը….

    Like

  3. Nazeli says:

    ինչ ցավալի պատմություն է…..ես շատ կուզեի օգնել այդ տղային….իրեն ինչ- որ մեկը պետք է օգներ ու հաներ էտ վիճակից….ամենացավալին այն է, որ բոլորը անտարբեր են եղել ու դեռ մի բան էլ ավելի են դժվարացրել նրա կյանքը…..շատ տխուր է…((((((((

    Like

  4. Ռոբ ջան ետ ամենը գալիսա այդ հարուստների լկտի ու հոռացաց երեխաներց, շատ գովելի է այն փաստը , որ դու նման կերպ ես վարվել , իսկ ինձ թվում է, որ երեխաի հանդեպ դպրոցում, թե ուսուցիչները և թե աշակերտները մի փոքր քնքշանք պիտի տաին, իսկ իմ կարծիքով նման տիպի ուսուցիչը իրավունք չունի մանկավարժ կոչվելու, ինչպիսին որ ձեր փոխտնօրենն ու ռուսերենի ուսուցիչներնեն եղել:

    Like

  5. Արևկա says:

    Ես միանշանակ Սոնայի հետ համաձայն եմ, իրոկ որ դպրոցում եթե ուսուցիչներն էլ չեն կարողանում հարգել այդպիսի երեխաներին, ապա աշակերտներն էլ չեն հարգի նրանց, հետևելով ուսուցչոին:Կողքիտ պետք է մեծը այնպիսի քայլեր կատարի, որ կարողանաս կրկնորինակել նրան, մի ավել բան սովորելով, բայց կարծես հիմա այդպես չէ:

    Like

  6. Rob says:

    դե ես փորձում էի Նազելի ջան, բայց ինչ. նրան հանեցին դպրոցից ու քաղաքից, հեռացրին իր ընկերոջից: Հիմա չեմ էլ ուզում պատկերացնել թե որտեղ է ու ինչ վիճակում է Արթուրը….

    Like

  7. Rob says:

    Այո, շատ ճիշտ ես Սոնա ջան..Շնորհակալ եմ, որ գնահատում ես իմ արարքը: Եթե բոլորը քո պես մտածեին հաստատ ամեն ինչ այլ կերպ կլիներ: Իսկ այդ ուսուցիչների ոչ մարդկային արարքը ես երբեք չեմ մոռանա…Եթե նրանք այդպես չվարվեին ու ինչպես նաև երեխաները, միգուցե Արթուրը իր մեջ ուժ գտներ ու հաղթահարեր այդ դժվարությունը…

    Like

  8. Rob says:

    Շատ ճիշտ ես Արևիկ ջան, բաըց ուսուցիչները անում են լրիվ հակառակը ու հենց դրանիցա, որ բազմանում են հանցագործները….

    Like

  9. Արթուր Ղազարյան says:

    Բարև Ձեզ,

    Ես շատ կլանված ընթերցեցի այս պատմությունը, որն ինձ համար շատ հուզիչ էր:

    Ապրես Ռոբ ջան:

    Ինձ հետաքրքիր է, թե որտեղ է հիմա Արթուրի ընտանիքը? Հնարավոր է արդյոք պարզել?

    Like

  10. Rob says:

    Շատ շնորհակալություն..Ուրախ եմ, որ ձեզ դուր եկավ..Եթե կլանված եք կարդացել ուրեմն իմ կարծիքով նըութը ստացվել է…:) .Ես լսել էի, որ նրանք ներկայումս Չարենցավանում են, բայց համոզված չեմ, որ այդպես է…

    Like

  11. Varaz Syuni says:

    Isk vortex ein/en Hayastanum Yerexaneri Pashtpanutian hamapatasxan PETAKAN marminnery. Sa “child abuse”-i DASAKAN orinak e. DZER/”dzer” petutiunum/”petutiunum” GONE MI BAN kargin ashxatum e?

    Like

  12. admin says:

    Հարգելի Վարազ, նախ խնդրում եմ գրել հայերեն, այնուհետև նշելով` ձեր պետությունը, մի մոռացեք, որ այդ պետությունը նաև Ձերն է և ինչ-որ բան աշխատել-չաշխատելը կախված է նաև հենց Ձեզանից և Ձեր պետական լեզվի նկատմամբ ունեցած վերաբերմունքից: Դեպքը կատարվել է շատ վաղուց և բոլորի անտարբեր հայացքների ներքո: Ինչու՞ եք զարմանում: Նման դեպքերով լի է մեր առօրյան: Իսկ եթե Ձեր ներկայությմաբ կատարվեր այսպիսի բան, ինչ կանեիք դուք՞՞:

    Like

  13. Arpine says:

    Շատերն են սիրում ամպագոռգոռ բառեր ասել,բայց երբ գալիս է գործելու ժամանակը ոչ մի բան էլ չեն անում: Պետությանը փնովելուց առաջ եկեք մտածենք, որ մենք էլ ենք այդ պետության ստեղծողները և, միգուցե, մենք ենք թերացել:

    Like

  14. Rob says:

    Արփինե ջան եթե բոլորը քո պես մտածեն միգուցե մի արդյունքի հասնենք..բայց որ սկսենք անընդհատ քննադատել հաստատ ոչ մի բանի էլ չենք հասնի…Իսկ դրա տեղը պետք է որևէ լավ արարք անել հանրապետության համար և ոչ թե թողնել ու հեռանալ թքելով նրա ապագայի վրա:

    Like

  15. Varaz Syuni says:

    Yes kahazangei, arajin hertin, BOLOR petakan marminnerin voronk zbaxvun en yerexaneri pashtpanutian gortsov.

    Like

  16. OL says:

    VARELA PETQ NMAN CNOXNERIN U AMENAQICH@ CNOXAKAN IRAVUNQIC ZRKUM;DA DRANC QICHE CHXCHIMNER,DUQ CNOX KOCHVELU IRAVUNQ CHUNEQ GNACEQ DZEZ KAXEQ

    Like

  17. Տեքստում նշված Արթուրի լուսանկարնե՞րն են սա։

    Like

  18. admin says:

    Իհարկե ոչ: Դրանք համացանցից վերցված լուսանկարներն են, ընդ որում ոչ հայկական աղբյուրներից:

    Like

  19. Galust says:

    Mi shnchov kardaci, u huzveci,,,, meknabanutyunneric mekum Rob grel eir vor teghekutyun unes vor Charencavanum e hima Artur@ ba che suzum gtnenq u tesnenq vonc e Artur@? iroq cavali e u shat hat erexaner kan vor arjananum en Arturi chakatagrin. Ari gtnenq Arturin, vorovhetev kartsum em, lav mardkanc kariq uni.

    Like

  20. […] բլոգի հեղինակներից մեկն  անդրադարձել է իրավիճակի, երբ երեխան բռնության է ենթարկվում թե ընտանիքում, թե […]

    Like

  21. MERONQ says:

    BAREV DZEZ MI XNDRANQ UNEM ETE INCHVOR MEKT GITEQ ARTURI GTNVELU VAYR2 APA XNDRUMEM ASEQ, ES BNAKVUMEM CHEXIAI HANRAPETUTYUNUM U KGAM VORPISI VORDEGREM ARTURIN U KTANEM APAHOVELOV NRAN CNOXAKAN JERMUTYUN MIAYN TE ASEQ KONKRET GTNVELU VAYR# XNDRUMEM DZEZ BOLORIT

    Like

  22. Rob says:

    Հա ,շատ կուզենաի իմանայի, թե որտեղ է: Բայց հաստատ չգիտեմ Չարենցավանում է , թե ոչ. ընդամենը մակերեսորեն լսել եմ: Արդեն իսկ անցել է մեկ տարի ու դժվար գտնվի:

    Like

  23. ԳԱԼԱ says:

    Շատ դաժան պատմություն էր: բայց ցավոք նման դեպքերը շատացել են ՀՀ-ում չգիտես ինչու?

    Like

  24. Robert says:

    Շատ ուրախ եմ, որ քո վրա ազդեցություն է թողել այս պատմությունը,բայց ինձել է հետաքրքիր, թե նման դեպքերը ինչու են շատանում Հայաստանում: Հանցագործները հենց այդ ճանապարհով են դառնում ու եթե այսպես շարունակվի նրանց թիվը կմեծանա….

    Like

  25. ԳԱԼԱ says:

    Ու նման շրջապատի և նման ծնողների պատճառով տուժում են հենց էդպիսի երեխաները :

    Like

  26. […] դեպքերի մասին: Դիլիջանցի Ռոբերտը մի գրառում էր արել իր դասընկերոջ մասին, որի մայրը խորթ է և նրան միշտ ծեծում էր, իսկ հետո նրան […]

    Like

  27. […] դեպքերի մասին: Դիլիջանցի Ռոբերտը մի գրառում էր արել իր դասընկերոջ մասին, որի մայրը խորթ է և նրան միշտ ծեծում էր, իսկ հետո նրան […]

    Like

  28. elen says:

    Ինչ մեխկ է այնպես կծեծեյ նրա ծնողնէրին եթե իհարկե ծնող լինեյին

    Like

  29. […] ամենահամարձակ գրառումներից է «Ընկերոջս ծեծում էին թե՛ տանը, թե՛ դպրոցում». մի տխուր պատմություն, ուր նա պատմում է իր ընկերոջ […]

    Like

  30. […] ամենահամարձակ գրառումներից է «Ընկերոջս ծեծում էին թե՛ տանը, թե՛ դպրոցում». մի տխուր պատմություն, ուր նա պատմում է իր ընկերոջ […]

    Like

  31. Mery says:

    Ռոբ ջան ես ինքս ել եմ ականատես եղել էտ դեպքին

    Like

  32. Rob says:

    Իսկապես? Ուրեմն դու էլ իրեն լավ կհասկանաս…

    Like

  33. Արարատ Ալիխանյան says:

    Լավ իմանալով ում մասին է, իրոք ցնցված եմ,որ բացի դպրոցում,այլև տանը նա լավ չէր զգում: Ապրես Ռոբերտ ջան,շատ լավ ես պատրաստել: երեխայի հանդեպբռնությունը ահավոր բան է / հիմա գիտես ,որ աշխատում եմնման ծրագրում/ ու ցավը նրանում է,որ հանդուրժողամտությունը պակաս է մարդկանց մեջ:

    Like

  34. Rob says:

    Շնորհակալություն ընկեր Ալիխանյան :Ճ Շատ ուրախ եմ, որ նման ծրագրում եք աշխատում: Ամբողջովին իրավացի եք….

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: