Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Մի քիչ իմ ընկերական կյանքից

Մի քիչ իմ ընկերական կյանքից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,769 կտտոց

Գայանեի նման ընկերուհի ես կյանքում չեմ ունենա: Կարոտել եմ նրան շատ, բայց չեմ կարող տեսնել:

Մենք սկսել ենք ընկերություն անել իրար հետ դեռ շատ փոքր տարիքից` 4 տարեկանից: Բակում միշտ  միասին էինք և շատ քիչ ընկերուհիներ ունեինք,  քանի որ մեր բնավորությունը տարբերվում էր բակի մյուս երեխաների բնավորությունից: Մենք չէինք սիրում, որ աղջիկները` ընկերուհիներ լինելով հանդերձ, անընդհատ կռվում էին, նեղանում, իրարից բամբասում: Եթե ընկեր` ուրեմն հավատարիմ ու անկեղծ:

Գայանեն բարձրահասակ, հաղթանդամ, մի փոքր թմբլիկ, խոշոր ու գեղեցիկ աչքերով, երկար թարթիչներով, կլոր դեմքով և շատ աշխույժ աղջիկ է:

Մենք դպրոցում էլ նույն դասարանում էինք: Հիշում եմ սեպտեմբերի 1-ն էր. մենք ամուր ձեռք-ձեռքի տված ու մի տեսակ վախվորած կանգնել էինք այդքան աշակերտների մեջ:

Մենք կարծես ամեն ինչով նման էինք. մի փոքր կռվարար, համարձակ ու ուժեղ, բայց ընկերուհիս ինձանից ուժեղ էր. ես մի փոքր թուլակազմ եմ:

Նա շատ էր ինձ պաշտպանում, ես էլ իրեն: Մի անգամ 7-րդ դասարան էինք, ես դաս էի պատմում, իսկ մեր դասարանի Գագիկը անընդհատ խանգարում էր ինձ: Նա շատ չար ու համարձակ տղա էր: Ես ու ինքը իրար հետ չունեինք, որովհետև ինքը չէր սիրում, որ իրեն պատասխանում էին, իսկ ես էլ չէի կարող տակ մնալ: Ու նա անընդհատ առիթ էր ման գալիս հետս վիճելու համար: Երբ վերջացրեցի պատմելը` սկսեցինք վիճել:

-Հա՛, լավ եմ անում խանգարում եմ, դու ինձ պիտի չասես, – ասաց Գագիկը` ձայնի տոնը բարձրացնելով:

Այդ պահին Գայանեն կանգնեց, շրջվեց դեպի Գագիկը և ասաց.

-Դու իմ ընկերուհուն բան ասե՞ս:

Ու այդ պահին մի հատ շրխկացրեց երեսին: Գագիկը շշմել էր, բայց ուշքի գալուն պես` կատաղեց: Լավ էր դասատուն կանգնեցրեց, թե չէ…

Մենք չէինք սիրում աղջկական ձևականությունները, երկուսս էլ գերազանցիկ էինք, սիրում էինք նույն ուտելիքները և նույնիսկ նույն սպորտաձևը` ֆուտբոլը:

Մենք դասերից հետո մեր թաղի տղաների հետ ֆուտբոլ էինք խաղում ու դիտում բոլոր խաղերը:

Գայանեի  քույրը` Ջուլիան, հաճախ էր ասում.

-Երկուսով ոնց որ տղա լինեք, հերիք ա ֆուտբոլ խաղաք:

Հենց ֆիզկուլտի ժամին տղաների թիվը պակաս էր լինում, նրանք ասում էին.

-Ընկեր Շաղոյան, կլինի՞ Արփինեն ու Գայանեն մեր հետ խաղան:

Դե նրանք բակում մեր հետ խաղացել էին և գիտեին, թե ոնց ենք խաղում: Երբ Շաղոյանը տեսավ մեր խաղը՝ թուլատրեց:

Մի անգամ տուն գալու ճանապարհին, (դե մենք տղաների հետ էինք գալիս), սկսեցինք վիճել մեր դասընկերոջ հետ: Նա մեր անձրևանոցը ջարդեց, մենք էլ` տուր թե կտաս: Լավ ծեծեցինք` ինքն էլ լացելով գնաց տուն: Դա 3-րդ դասարանի վերջն էր: Հաջորդ օրը նրա մայրը եկել էր դպրոց մեզ վրա կռիվ, թե ինչի ենք ծեծել որդուն: Ամբողջ դասարանը ծիծաղում էր, բայց ոչ թե մեր, այլ Աշոտի վրա, որ մենք իրեն ծեծել էինք: Մենք էլ լավ ուրախացանք:

Մենք այնքան միասնական ու հավատարիմ էինք, որ մեզ նախանձում էին: Դպրոցում նստում էինք իրար կողք և չգիտես ինչու` դպրոցի բոլոր դասատուները որոշել էին մեզ իրար կողքից հանել.

-Բոլորը աղջիկ–տղա են նստում, իսկ այս երկուսին իրարից բաժանել չի լինում,- ասում էր դասղեկը:

Մի քանի անգամ տեղափոխեցին, բայց մենք էլի իրար կողք էինք նստում:

Սակայն մեր դասատուները առանձնապես մեզ չէին սիրում: Տեսնես ինչից է՞ր: Երևի, որ տարբեր էինք մյուսներից` դրա համար: Բայց մենք երկուսս էլ գերազանցիկներ էինք:

-Ես դեռ այսքան նվիրված ընկերություն չեմ տեսել,- ասում էր մեր դասղեկը` ծնողական ժողովներից մեկի ժամանակ:

Մենք չէինք կարողանում իրարից նեղանալ: Հենց մի քիչ կռվում էինք, ձևացնում էինք, թե իրարից նեղացել ենք, երկու րոպե անց նայում էինք իրար ու ժպտում, սկսում էինք ծիծաղել: Մի անգամ հերթապահության ժամանակ սկսեցինք կռվել ու ավելներով իրար ծեծել: Մեր ընկերուհին` Ֆրիդան, միջամտեց, որպեսզի բաժանի մեզ: Երկուսս էլ ուժեղ կռվարար էինք, իսկ Ֆրիդան բնավորությամբ հանգիստ աղջիկ էր: Նա ընկավ մեր մեջտեղը, և ողջ ծեծը ինքը կերավ: Մեր ընկերուհին մեր պատճառով մի քանի քերծվածք ստացավ, բայց ինձ ու Գայանեին բան էլ չէր եղել: Մենք մեր սովորության համաձայն նայում էինք իրար, հետո Ֆրիդային և ծիծաղում:

Բայց մենք միայնակ չէինք. դասարանում մենք խումբ էինք, որը բաղկացած էր հինգ աղջիկներից` ես, Գայանեն, Ֆրիդան, Լիլիթը և Անին: Երկրորդ դասարանից մենք այդ հինգով առանձնացանք դասարանի մյուս աղջիկներից, բայց աշխատում էինք շփվել նրանց հետ, որպեսզի խմբավորումներ չլինեն: Բոլորովս էլ դասարանի գերազանցիկներն էինք, ապրում էինք նույն փողոցում, միշտ միասին էինք և ամուր կապված էինք իրար հետ: Սակայն, եթե ես, Գայանեն, Ֆրիդան և Լիլիթը լրացնում էինք իրար, ապա Անին այդպիսին չէր: Նա տարբերվում էր մեզանից, շփվում էր մեր հետ միայն դպրոցում, իսկ դպրոցից դուրս մեր հետ չէր: Մեզ թվում էր նրա մոտ ձևական ընկերություն էր, բայց մենք չէինք ցանկանում վիրավորել մեր ընկերուհուն, միգուցե դա նրա բնավորությունից էր: Բայց մեր ընկերուհու նման վերաբերմունքը չէր ազդում մեր վրա, մենք ձգտում էինք ամուր և միասնական լինել: Մի անգամ մեզ շշուկներ հասավ դասարանի աղջիկներից. «Նախանձով ենք նայում նրանց, երնեկ մենք էլ տենց ընկերուհիներ լինեինք»:

Մենք մեր համար ստեղծել էինք հատուկ բարևելու ոճ: Սկզբում ձեռքերի ափերով սեղմում էինք իրար, հետո ուսով հարվածում և վերջում ամուր ձեռքերը կպցնում իրար: Նույնն անում էինք նաև բաժանվելուց: Սրանով տարբերվում էինք բոլորից:

Չնայած մենք հիմա իրարից հեռու ենք, բայց կապված ենք իրար հետ: Դե Անին ինչպես սպասում էինք, ութերորդ դասարանն ավարտելուց հետո բաժանվեց մեզանից, բայց Գայանեն ու Լիլիթը, որոնք հիմա արտասահմանում են, Ֆրիդան էլ քաղաքի մի ծայրում է ապրում, իսկ ես՝ նույն տեղում, հավատարիմ ենք մնացել միմյանց, շարունակում ենք ընկերներ մնալ և նույնիսկ ավելի է ամրացել մեր կապը:

Բոլորով հեռու ենք իրարից, բայց ուրախանում ենք միմյանց հաջողություններով:

Կյանքում մեծ արժեք ունի ընկերությունը, չէ որ մենք ամուր ենք մեր ընկերներով, մեզ սիրող մարդկանցով, և ես հավատում եմ, որ լավագույն ընկերները հավերժ են:

Advertisements

13 Comments

  1. tanama says:

    Հաճույքով կարդացի գրառումդ, Արփինե ջան ։) Բայց այ մի բան աչքս ծակեց։ Ապտակի պահը։
    Ուղղակի ուզում էի ասել, որ մարդու դեմքը շատ կարևոր բան է, իր սոցիալական դեմքն է, արժանապատվությունը։ Դեմքին ապտակելը ամենամեծ վիրավորանքներից է, որ կարելի է մարդուն հասցնել։ Ամեն դեպքում՝ չարժե մարդուն ապտակել այդքան չնչին պատճառներով։ Սա ուղղակի ։) Ապագայի համար։

    Like

  2. Arpine says:

    Շնորհակալ եմ Արմինե ջան,ես էլ եմ կարծում,որ շատ տհաճ է երեսին ապտակ ստանալը, բայց այդ տղան միշտ կոնֆլիկտներ էր փնտրում:Իսկ այդ ապտակը թող իր համար ուսուցողական լինի 🙂

    Like

  3. Gayane says:

    Du el Arp jan im miak ev ankrkneli @nkeruhi.Qez anchap karotel em.Hishum em vor der shat poqr einq erb mer tatikneri het gnum einq zbosnelu.Galis einq dzer tun tun-tunik xaxalu.Ev henc ayd jamanakvanic el sksvec mer anverj @nkeutyune.Misht indz azat ev hangist em zgacel erb qo het em exel.Gitem Arp jan mi kich chaxacel em;uzum em qez orinak cuyc tal bayc du ches @ndorinakum.Erani ayn orer@ erb miasin dproc einq gnum.inchqan gjutunner enq arel.Inchqan mard enq cecel miasin.Erkuss el sirum einq kriv nayel,bayc krvel che.futbol nayel,xaxal.Hishum es vor uzum einq mer cnoxnerin hamozeinq gnayinq Erevan futboli,bayc chstacvec.Mer usucicher@ misht porcum ein mez bajanel iraric,bayc iharke nranc chhajoxvec(hahaha).De ari xostovanenq vor chisht el anum ein;shat eiq xosum axr,das@ xangarum,bayc dra het mek tex gerazanc sovorum eiq;Shat urax em vor mer 4 @keruhineric mekn indz mot e.Bayc txur em vor du indzanic heru es Arp jan.Husov em shut khandipenq.Misht sirel em qo janasirutyun@ Arp jan;vor shaaaaaaaat mardik matematikan artagrum ein indznic,bayc du erbeq ches artagrel porcel es inqt lucel.Es shat urax em vor du shat lav sovorum es ev hamozvac em vor du anpayman khasnes qo npatakin(ov dzgtum e na hasnum e).Uzum em vor du misht erjanik lines Arp jan.Du gites vor es misht qo koxqin(mejqin)kangnac em u shat sirum em qez.Miayn zarmanum em erb iraric bajanvecinq mi katil arcunq angam chhosec im achqeric,erevi shaaaaaaaaat sireluc er.IK HOU VAN JOU !!!!!!

    Like

  4. Arpine says:

    Գայ ջան գիտես ինչքան հաճելի է ինձ քեզանից նման խոսքեր լսելը?Հա շատ լավ բաներ ես հիժում,բայց կար տենց մի բան,որ մենք իրար հետ չանեինք? 😉 ոնց որ իրար կպած լինեինք,ուր դու էին այնտեղ ես և հակառակը:Դե գիտես ինչ մենք անբաժանելի ենք հյուլեի նման,բայց մեր դասատուները շատ էին տանջվում մեր ձեռը:Հիշում ես, որ հանկարծ մեկին էլ հաջողվում էր մի դաս մեզ իրարից առանձնացնել մենք սաղ դասին իրար էինք նայում կամ թղթերով խոսում, նենց որ ավելի լավ էր իրար կողք նստեինք,քան իրարից հեռու(ինձ թվում ա էտ մեր դասատուներն էլ հասկացան):ՀԱ ճիշտ ես, ես էլ եմ քո նման չորագլուխ ու փորձում էի մենակ գրեի տնայիններս, ոոր քեզնից չարտագրեի,Գրիգորյանն էլ միժտ ասում էր.,Արփինե´,հաստատ Գայանեից չես գրել?»,բայց դե դու միշտ ասում էիր.«Չէ´,ինքը մենակա արել»:Ես էլ քեզ շաաաաաաաաատ կարոտել եմ ու համոզված եմ, որ հեռավորությունը մեր համար խնդիր չի:Ու մեկ էլ դու չաղ չես,դու իմ համով թմբլիկն ես 😉 BFF

    Like

  5. ԳԱԼԱ says:

    էս պատմության մեջ ամենաշատը դուրս եկավ ֆուտբոլը մեկել ապտակը: Երանի ես ել ձեր դասարանից լինեի մի հատ տեսնեի ովա համարձակվել մեր Արփինեին ինչոր բան ասել, մի հատ էլ ես իմ կողմից լավ ապտակ կնվիրեի նրան

    Like

  6. Arpine says:

    Չէ Գալա ջան, այդ ապտակը իրան լրիվ հերիք էր 🙂

    Like

  7. ԳԱԼԱ says:

    Ինձանից հասնում էր միայն առաջարկել

    Like

  8. Arpine says:

    Եղավ Գայ ջան,եթե օգնության կարիք զգամ ամպայման կդիմեմ քեզ

    Like

  9. ****** H****** says:

    Ընկերություն եմ ասել էէէէէէէէէէէէէէէէ…

    Like

  10. Arpine says:

    Դե գիտես,մենք էլ կձգտենց տենց լինել 🙂

    Like

  11. Lusine says:

    Իմ կարծիքով առօրյաում այդպիսի ընկերությունը հազվապեդ է:Ես էլ ունեմ հավատարիմ ընկերներ և միշտ ուրախ եմ տեսնել նրանց:Իսկապես ճիշտ է ասված. «Մի´ ունեցիր հարյուր արծաթ, այլ ունեցի´ր հարյուր ընկեր» 🙂

    Like

  12. Arpine says:

    Մեջբերումը շատ տեղին էր, Ապրե´ս 😀

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: