Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Նա ուզում էր ունենալ իսկական մայրիկ…

Նա ուզում էր ունենալ իսկական մայրիկ…

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Ես ընկերուհի ունեմ, որի մայրիկը մահացել էր, ու նրա հայրը երկրորդ անգամ ամուսնացել էր: Իսկ տարրական դասարաններում էլ հաճախ են տալիս երեխաներին գրել մոր մասին շարադրություն: Երբ մենք երրորդ դասարան էինք՝ գրեցինք մեր առաջին շարադրությունը «Մայրիկ» վերնագրով:

Իմ ընկերուհին իր շարադրությունում գրել էր. «Ես երկու մայրիկ ունեմ ու երկուսին էլ սիրում եմ: Իմ իսկական մայրը մահացել է այն ժամանակ, երբ ես փոքր եմ եղել, և հայրս ուրիշ մայրիկ է բերել: Ես իմ մայրիկին շատ եմ կարոտում: Բայց երկու մայրիկ ունենալն էլ է լավ: Ինձ երկու բարի մայրերի աչքեր են նայում` մեկը վերևից, մյուսը՝ ներքևից: Որ ես քնում եմ՝ ինձ երկու մայրիկների ձեռքեր են ծածկում: Ես իմ մայրիկին չեմ հիշում, բայց շատ եմ կարոտում: Շատ եմ ուզում, որ բոլոր երեխաների նման իմ մայրիկն էլ ինձ հետ լինի»:

Ավարտելուց հետո նա դրեց տետրն ու սկսեց լաց լինել: ՈՒսուցչուհին նրան դուրս տարավ, որ  հանգստացնի: Դասամիջոցին մենք մոտեցանք նրան, իսկ նա մեզ ասաց, որ ուզում է իսկական մայրիկ ունենալ, որը նրան դպրոց կբերի ու դպրոցից տուն կտանի:

Մենք շատ զարմացանք, թե ինչպես չէինք նկատել նրա թախծոտ հայացքը: Երբ ծնողական ժողովին բոլորի մայրերը գալիս էին, ու բոլորս ուրախ վազում էինք մեր մայրերի մոտ՝  նա տխուր հայացքով նայում էր մեզ: Նա այդքան էլ տխուր աղջիկ չէր,  ուղղակի իսկական մոր, ջերմության ու քնքշանքի կարիքը շատ ուներ, իսկ երկրորդ մայրը այդ ամենը չէր կարող տալ:

Այդ օրվանից մենք նրա հանդեպ ավելի հոգատար դարձանք, նրան մենակ չէինք թողնում ու մայրերի մասին չէինք խոսում:

Advertisements

9 Comments

  1. tanama says:

    Իսկ Անահիտ ջան, ինչո՞ւ ես կարծում, որ խորթ մայրը չէր կարող նույնը նրան տալ։ Իհարկե մեծ վիշտ է մորը այդքան վաղ կորցնելը, սակայն կարծում եմ, որ նոր մայրը կարող էր նույն ուշադրությունը ցուցաբերել։

    Like

  2. Արևկա says:

    Շատ ցավալի բան է, երբ հարազատ մորտ կորցնում ես, նա ասում էր, որ սիրում էր նաև խորթ մորը, միշտ նշնում էր այդ մասին շարադրության մեջ: Բայց նրա համար մեկ է թե իր երկրորդ մայրը իրեն ոնց կնայի, քանի որ նա միշտ էլ կուզենար իր հարազատ մայրը իր կողքին լինի:

    Like

  3. Arpine says:

    Իհարկե ոչ մի բան չի կարող փոխարինել հարազատ մորն, բայց եթե խորթ մայրը քեզ լավ է վերաբերվում, ապա կարելի է ուրախ լինել ու սիրել նրան հարազատի նման: Իսկ ինչ հարաբերությունների մեջ էին նրանք?

    Like

  4. Անահիտ says:

    Խորթ մայրը շատ հոգատար էր,ու նրան տալիս էր սեր ու ջերմություն,սակայն հարազատ մոր տված սերն ու ջերմությունն անփոխարինելի են:

    Like

  5. Արևկա says:

    Իհարկե անփոխարինելի, հարազատ մոր դերը ոչ ոք չի կարող փոխարինել, նույնիսկ եթե շատ լավ վերաբերվեն:

    Like

  6. hamik says:

    hianali ban eq grel s huzveci sa kardaluc

    Like

  7. greta says:

    xosqer chka

    Like

  8. H.A.S. says:

    Shat taxcali patmutyun e , nuyisk lacs ekav .
    Ayo shat cavali e mor@ korcnel@, isk aveli vat`manuk hasakum.
    Es nuynpes unem ayd chakatagrin arjanacac @nkeruhi…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: