Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Մեր դասարանցին գծուծ էր, չաղ ու` գող

Մեր դասարանցին գծուծ էր, չաղ ու` գող

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Ես զզվելով եմ հիշում մեր դասարանի Արամին:  Որովհետև ինքը համ գող էր, համ` քծիպ, համ էլ` չաղ:

Զզվում էի, որովհետև իրենք յանի հարուստ էին, բայց նրա նման գծուծ չեմ տեսել: Դասամիջոցին, որ էրեխեքով իջնում էինք բուֆետ, նա իր չամադանից (դպրոցական պայուսակը նկատի ունի)ձեթոտ պերաշկիներներ էր հանում ու հերթով ուտում. մերն էր տունը սարքում, որ դրա վրա փող չծախսեին:

Զզվում էի, որովհետև հաստ ոսկուց ցեպը վզից անպակաս էր. չտեսի նման բլուզկի տակից հանում էր, որ բոլորը տեսնեին. իսկական մոր  կտորն էր: Մերն էլ, որ գալիս էր ժողով` տունը ինչքան ոսկի լիներ` վրեն շարած էր գալիս: Ես մորը որ տեսնում էի` վափշե էի ցխկվում, որովհետև իրենց թվում էր, որ վզին շարած ոսկիներով լավ մարդ էին դառնում:

Զզվում էի, որովհետև անտանելի չաղ էր ու թշերն էլ` ալ կարմիր, ոնց որ մի քանի տակ բազուկ քսած լիներ: Հեռվից հեռու, որ իրա չամադանով հանդերձ գալիս էր, բդերից նկատում էինք, որ ինքն ա. լրիվ կնկա ֆիգուրա ուներ, որ մինչև հիմա հիշելիս`զզվելով զզվում եմ:

Զզվում էի, որովհետև ոնց որ կինոյի միջի վհուկներից լիներ. ոչ մի տեղ ընկեր չուներ, որովհետև ոչ մեկ իրեն չէր սիրում:

Զզվում էի, որովհետև  անունով լավ սովորող ու պարտաճանաչ աշակերտ էր, բայց ամեն օր կգար, կկանգներ դասարանի առաջ ու կմկմալով` «ըմ»-ը կապելով, զուբրիտ արած դասը կպատմեր. իմ համար ավելի լավ էր ասեի պատրաստ չեմ  ու երկու ստանայի, քան իրա նման կմկմալով պատասխանեի:

Զզվում էի, որովհետև շատ անգամներ գողություն էր անում դասարանի երեխեքից. գրիչ, տետր, գիրք, նույնիսկ մի անգամ կավիճ: Ու դա էն դեպքում, երբ ինքը դրա կարիքը ընդհանրապես չուներ:

Երբ մենք չորրորդ դասարան էինք` էդ տարիներին դպրոցի կավիճը շատ քիչ էր ու հազիվ հազ ծերը ծերին էինք հասցնում, ու երբ ուսուցչանոցինը չէր հերիքում, փող էինք հավաքում ու առնում:

Մի օր ընկեր Եղիազարյանը ինձ ուղարկեց կավիճ բերելու. գնացի ու դասամիջոցին բերեցի: Զանգը տվեց` Եղոն մտավ ներս, ես էլ էդ օրը դասին պատրաստ էի: Գնացի, որ խնդիրը գրեմ` տեսնեմ կավիճ չկա…  Եղոս կատաղեց ու բոլորին ոտքի կանգնեցրեց, որ ստուգի: Իրեն թվաց, թե ես եմ վերցրել դիտավորյալ, որ չգրեմ: Նա ինձնից ստուգելով գնաց ու հերթով բոլորին ստուգեց: Երբ հերթը հասավ Արամին`բոլորս տեսանք, որ նրա չաղ թշերը ավելի էին կարմրել: Եղոն գրպանը շոշափեց ու տեսավ, որ կավիճը դրել ա գրպանը, հանեց` շպրտեց դեմքին ու դասարանից դուրս վռնդեց:

-Ծնողիդ հետ կգաս, ա՛յ լակոտ,- ասաց ընկեր Եղիազարյանը:

Ես նենց էի ուրախացել, որովհետև էդ օրերին էր, որ գողը ռուսերենիս գիրքը գողացել էր: Ես համոզված էի, որ ինքն էր գողացել, բայց վրեն չկարեցա հաստատել: Ես համոզված էի, որովհետև հենց էդ ժամանակ իրա գիրքը կորել էր, բայց չգիտես որտեղից ինքը գիրքը հանձնեց: Պարզից էլ պարզ էր, որ դա իմ գիրքն էր: Ես էդ գիրքը առա ու հանձնեցի, բայց վրեն մուռ էի պահել: Մի քանի օր հետո դիտմամբ կռիվ սարքեցի, լավ շշպռեցի ու հենց ինքը վրա տվեց, դասարանի տղերքը հասան ու ինձ պաշտպանեցին. չաղս մի լավ ծեծ կերավ: Էդ պահին էլ դասղեկս եկավ ու համ վրեն խոսաց, համ էլ մի հատ նենց հավեսով չռփեց, որ նա սկսեց ղզիկի նման լացել` ասելով, որ մենք ստեղ ծեծ ուտելու համար չենք գալիս, այլ ուսում ստանալու համար ենք գալիս:

Ես էլ էդ պահին ինձ չկորցրեցի, ոտքի կանգնեցի ու հպարտ-հպարտ ասացի.  «Մենք էլ ստեղ գողության համար չեն գալիս, այլ դաս սովորելու»:  Ու հենց էս խոսքի վրա էլ Եղոն քմծիծաղ տվեց:

Եղոն ծնող էր կանչել, մերն էկել ու մանթո էր մնացել, բայց դե Եղոն մի լավ շշպռել էր:

Ու էդ  օրվանից գողը, երևի ամոթից, դուրս եկավ մեր դասարանից:

Կարևորը վերջում մուռս հանեցի 🙂

Advertisements

19 Comments

  1. Արևկա says:

    Սոնա ես քո հետ ընդհանրապես համաձայն չեմ, նախ որ դու նրան նշում ես, որ չաղ էր, և կնկա նման էր քայլում, դեմքը ալ կարմիր էր, բայց նա մեղք չուներ, որ այդպես չաղ էր շնվել, հասկանում էր, քո ասածով նա գող էր, և երեխաներից գողություն էր անում, բայց դա չի նշանակում որ նրան պետք է անվանել չաղ, դա շատ վիրավորական է:
    Եվ դու ասում ես, որ նա ոչ մի ընկեր չուներ, և նրա հետ ոչ ոք չէր ընկերություն անում, դա էլ շատ սխալ, չէ որ դուք սովորում եք միևնույն դասարանում: Նա գող էր, ու եթե դուք նրա հետ ընկերություն անեիք, նա կարող էր իր բնավորոթյունը փոխել…..իսկ դուք ընդհակառակը չէի շբվում նրա հետ, նա ուներ կարիք որ շբվի ընկերների հետ, դուք պետք է նրան լավ խորհուրդներ տաի, և հնարավոր էր, որ նա կարող է փոխվել:

    Like

  2. Արևկա ջան, ես համոզված եմ, որ իրեն ճանաչելու դեպքւոմ, դու էլ իրա հետ տենց կվարվեիր: Էդքան որ անտանելի ա, ես իրան չեմ կարող դաստիարակել, թող մերը իրեն նենց դաստիարակեր, որ տղեն դպրոցում գողություն չաներ: Դասատուն էլ էր նրան լավ շշպռեց: իսկ ինչ վերաբերում է շփվելուն ես ցանկություն չունեմ իր նման կեղտոտ ու գող մարդկանց հետ շպվելու, ու նաև ես չեմ սիրում իր նման արտաքին ունեցող տղաներին, ինչ է՞ , չեմ կարող գրե՞լ: Եթե նա մեր ընկերության կարիքը ունենար, մեր մոտիկություն կաներ, ոչ թե տնից պերաշկի կբերեր, որ մենակ ուտի ու ոչ մեկին չհյուրասաիրի:

    Like

  3. Արևկա says:

    Սոնա ջան ես չգրեցի, որ դու դրանից վիրավորվես, ես քեզ էլ եմ հասկանում, քեզ դուր չի գալիս, որ քո կողքին գալիս է դասի մի մարդ, ով ձեզնից գողություն է անում: Բայց ես իմ տեսակետն եմ հայտնում, եթե նման երեխա սովորեր իմ դասարանում ես հաստատ այդպես չէի վարվի, հակառակը մոտիկություն կանեի նրա հետ, և եթե նա մեձ հետ ընկեր դառնար հաստատ մեզնից ոչինչ էլ չէր գողանա…

    Like

  4. Արևիկ ջան ես ինձ վատ չեմ զգում ու չեմ էլ վիրավորվել: բոլորն էլ կարող են իրենց կարծիքը հայտնել, ես ուղղակի տանել չէի կարում իրան ու գտնում եմ, որ ճիշտ եմ արել, որ գրել եմ: Ամեն մարդ էլ մի ձևով կարա կմոտիկանա էդ հարցին: Ես Արամի պես տղայի հետ չեմ ուզում շբվել: Ես մի քիչ կասկածում եմ, որ ձեր հետ ընկերություն անելուց նա գողությւոն չէր անի կարծուն եմ որ դու ուղղակի ձեր դասարանի մասին չես ուզում ճիշտ գրես, քո գրածների մեջ կեղծություն կա: Օրինակ աշխարագրության դասի ժամանակ եղած վեճի մասին:

    Like

  5. Արևկա says:

    Լսի Սոնա ջան ես իմ ասելիքը արդեն ասեցի,,եթե ուզում ես էլի կկրկնեմ, դու նրան անվանում ես չաղ, բայց նա մեղք չունի չէ, որ ետձև է ծնվել, մեր մոտ էլ կան շատ չաղ երեխաներ, բայց նրանք ենքան լավն են, որ մենք շատ լավ էր կարողանում ենք շբվել նրանց հետ: Դու մեր ետ դասին ներկա չես եղել, և ես գրել եմ են, ինչ պատահել է, իսկ եթե դու դրան չէս հավատում դա արդեն քո պրոբլեմն է, ես էլ ձեր դասարանի այդ տղային չեմ տեսել, և քո պատնմաշով եմ հասկացել, որ նա գողա, չաղա, բայց մեկա ես ճիշտ չեմ համարում այն, որ դուք նրան անտեսել եք, և եթե նա ունենար ընկերներ, այդպիսի արարքների իրեն թույլ չէր տա: Ես նկատի ունեմ, եթե մեր դասարանում լիներ այդպիսի երեխա, ինչպիսին Արամն էր, մենք այնպես կանեյինք, որ նա իրեն վատ չէր զգա, կարողա նա գող էր, ես չեմ արդարացնում, բայց մեկա ես սխալ եմ համարում այն, ինչ դու գրել ես, դա իմ սեփական կարծիքնե:

    Like

  6. admin says:

    Սիրելի Արևկա և Սոնա, հասկանալի է ձեր փոխադարձ վերաբերմունքը ձեր գրած նյութերի նկատմամբ, սակայն պետք է հասկանաք, որ յուրաքանչյուրն ունի իր նախասիրություններն ու մոտեցման ձևը: Արևիկ ջան, Սոնան անկեղծ գրել է իր զգացողությունների մասին այնպես ինչպես հարկ է համարել, դա քեզ դուր չի եկել` լրիվ ընդունելի է, որ դու դրա համար կարող ես ունենալ քո փաստարկները: Դուք բոլորդ էլ հավանաբար չեք կարդում մեր հոգեբաբանի գրառումները, որը գրում է ձեր համար: Եթե կարդայիք, կիմանայիք, որ բոլորովին էլ պարտադիր չէ, որ մեկը բոլորին դուր գա. Սոնայի գրածն ու նրա գրելու ձեև կարող է դուր չգալ քեզ Արևկա և դու համաձայն չլինես դրա հետ, նույն կերպ նաև` քո գրածն ու գրելու ձևը կարող է դուր չգալ Սոնային: Եվ մի մոռացեք, որ կարծիքի ևա րատահայտվելու իրավունք ունեն բոլորը, սակայն մի մոռացեք նաև, որ ամենից առաջ պետք է հարգեք և սիրեք միմյանց, փորձեք իրար հարցեր տալով հասկանալ միմյանց, այլ ոչ թե կոպտել: Պատկերացերք, որ սա մի օնլայն դասարան է, որտեղ դուք` իրար չճանաչելով, շփվում եք միմյանց հետ: դուք կարող եք իրար հետ վիճել, չհամաձայնվել, բայց դրանք հետո կմոռացվեն և կմնան միայն լավ հուշերը:

    Like

  7. Արևկա says:

    Ես հասկացա, բայց ես էլ իմ սեփական կարծիքն ունեմ, ես դա գրել չէի, որ ինքը նեղանա,ես իմ կարծիքն եմ հայտնել, իսկ ինքը անդրադառնումա իմ գրած պատմությանը, եթե իրեն դա դուր չէր գալիս, թող պատմության տակ կօմենտ աներ: Սոնա ջան դու ինձ սխալ հասկացար, ես նենց բան չեմ գրել որ դու դրանից նեղանս, ու անդրադարնաս ինձ: Եթե ես եմ մեղավոր ես քեզանից ներեղություն կխնդրեմ, բայց ես ուղակի իմ կարծիքն ասացի…

    Like

  8. Ես չեմ նեղանում Արևկա ջան, դու քո կարծիքն ես հայտնել, ես նույն պես իմ կարծիքն եմ հայտնել, ըտեղ նեղանալու բան չկա,ներողություն խնդրելու կարիք ևս, ես չէի նեղացել Արևիկ ջան, ու ես կարծում եմ, որ մենք, լավ ընկերներ կդառնանք:

    Like

  9. Արևկա says:

    Շատ ավելի լավ որ չես նեղացել Սոնա ջան, մենք ուղակի միքիչ չափերից դուրս եկանք, ու սկսեցինք վիճել: Մենք ամենքս էլ մեր կարծիքն ունենք, իհարկե կմնանք լավ ընկերներ, ամեն մի անկապ բանից պետք չի նեղանալ:

    Like

  10. friend says:

    Սոնա ջան, ես կարդացի Ձեր պատմւությունը եվ բավականին չարություն, զզվանք, կուտակված ատելություն նկատեցի քո մեջ:
    Ես չեմ ուզում անդրադառնամ Արամին, նա չաղ, գծուծ ու գող էր; դա նրա նկարագիրն է ըստ քո գրածի ես չեմ արդարացնում նրան, նա իրոք վատ վիճակում է եվ նա օգնության կարիք ունի, նա շատ բան չի հասկանում, իսկ Դուք հասկանում եք չէ՞:
    իսկ Դու ինչպիսին ես՞, ըստ քո գրածի
    դիտավորյալ կռիվ ես սարքում, այնպես ես անում որ տղաները լավ ծեծեն
    ուրախանում ես երբ ուրիշին ծեծում են, մուռ ես պահում, մուռ ես հանում եվ այլն …
    այս ամենի իրական պատճառը դա ատելությունն է, Ես հետագաի համար քեզ ուղակի խորհուրդ կտաի ավելի ջերմ լինես քօ շրջապաի մարդկանց, փորձես հասկանալ նրանց ու ընդունես նրանց իրենց թերություններով հանդերձ: Դա այքան էլ հեշտ չէ, բայց վեհ ու բարի մարդիկ այդպես են վարվում, ես ցանկանում եմ, որ Դու էլ այդպիսին լինես ու համոզված եմ որ կլինես
    Ձեռք մեկնեք ձեր շրջապատի անտարբերության ու ատելության մատնված մարդկանց, փորձեք հասկանալ նրանց եվ համոզված եղեք որ նրանք հաստատ բարի ու ջերմ վերաբերմունքից մի օր կփոխվեն, իսկ հակառակ դեպքում ատելությունը միայն ատելություն է ծնում: Պետք չէ դիմացինի հետ հավասարվել ու նրա մակարդակի արարքներով քայլերով պատասխանել, պետք է ուժ ու բարիություն ունենալ, ավելի վեր գտնվել ու այդ դեպքում Դու վերեից եթե նայես շատ լավ կհասկանաս ու փորձես այնպիսի քայլեր անես որ նա էլ հասկանա եվ ուղղվի
    Հավատա ատելությունը, չարությունը զզվանքը նույնպես լավ բնութագիր չեն մարդու համար:
    Ամեն դեպքում Սոնա ջան, ես հավատում եմ, որ Դու բարի եվ վեհ անձնավորթւյուն ես, ուղակի Արամի հետ կապվածը արդեն անցել է, եվ փորձի հիշել նրա մասին միան լավը ու թող քո դեմքին ժպիտ գա (հիշի թե ինչպես եր ախորժակով ուտում ձեթոտ պերաշկիներներ)

    Like

  11. tanama says:

    Մի հիվանդություն կա, որի ժամանակ մարդիկ գողանալու չգիտակցված և անհագ ցանկություն են ունենում։ Ուղղակի մանիա է, անհաղթահարելի։ Կարդալով գրառումդ, Սոնա ջան, մտածեցի՝ միգուցե հենց դասարանցիդ ուղղակի խնդիր ուներ։ Առավել ևս եթե նրան իր շրջապատը չէր ընդունում, դա մեծապես նպաստում է «բարդույթավորված» լինելուն՝ անգամ եթե դրսից դա չի երևում։
    Համամիտ եմ նախորդ մեկնաբանողների հետ՝ միգուցե այս տեսանկյունից նայես նրան։ Իրականում դա ինչ-որ տեղ քեզ է պետք, այլ ոչ նրան։ Արամի մոտ ոչ մի բան չի փոխվի քո զզվանքից, բայց այ ատելությունը ու մուռ ունենալը քեզ է «մաշում»։
    Վերջիվերջո համոզված եմ, որ ցանկացած մարդու մեջ կարելի է գտնել մի լավ բան, լավն էլ հարաբերական է՝ մեր համար լավ։ Թեկուզ հենց «հիշի թե ինչպես եր ախորժակով ուտում ձեթոտ պերաշկիներներ» ։)) Զվարճալին էլ լավ է, չէ՞։ Չէ՞ որ դու տենց հումորով աղջիկ ես երևում։ Մարդկանց պետք է ներողամտաբար վերաբերվել, բոլորը չեն, որ ուժ ունեն լավը լինելու։

    Like

  12. Արևկա says:

    Ես միանգամայն համամիտ եմ քո հետ…շատ ճիշտ ես:

    Like

  13. Armen says:

    ays patmutyun@ indz hishecrec mi rusakan film , kochvum e Чучело . Qani vor ankexc asats dzer patmutyun@ indz hishecrec ayd filmic drvagner .

    1. Vorpes patmutyun dzer grvacq@ hetaqrqir e ev mi shn4ov kardacvox ,

    2 .Vorpes mardkayin category duq 4eq paylum der ays tariqic .4em karcum te inch vor banov gerazancum eq ayd dzer dasarancun.Na gox er .4ax . gtsuts, isk duq inchpisin eq?

    90-60-90? Shat gexetsik ? araqinutyan xorhrdanish ?

    kaskatsum em! Maxtum em dzez hajoxutyun ev nor stextsagorcutyunner, miayn te aranc atelutyan ev 4arutyan.

    Like

  14. admin says:

    Հարգելի Արմեն, Դպրոցական բլոգը կարևորում է բոլոր ընթերցողների կարծիքը, սակայն խնդրում ենք գրել հայերեն տառերով:

    Like

  15. Հարգելի Ֆրիենդ, շնորհակալ եմ խորհուրդի համար, այո իհարկե , ես շպվում եմ այնպիսի մարդկան հետ որոնց հասկանում ու հարգում եմ, իհարկե ոչ մեկս անտերի չենք, բայց տանել չէի կարողանում, Արամի անտանելի բնաորությունը, իսկ եթե նա մեկ անգամ աներ կամ երկու կհասկանայնք որ դիտաորյալ չի անում ու ձեռք կմեկնեինք , իսկ նա ամեն օր նման բաներ եր անում, նույնիսկ գրիչ ու տետր եր գողանում, ու համոզվաց եմ որ ինչ էլ անեինք իր այդ նախանթ ու չար բնաորությունը չէինք կարող, համոզված եմ , որ դուք էլ նրա հետ շպվեիք իմ հետ լիովին համաձայն կլինեիք:

    Like

  16. Սիրելի Արմինե, նա չուներ այդ ամենի կարիքը, նրա ընտանիքը լավ պայմաններում էր մեծացրել իրեն: Դե, այդ ամենի մեղաորը նա էր, որ ոչ ընկեր ուներ, և որ ոչ մեկ իրեն չեր սիրում, թող նման բաներով չսբաղվեր և մեր ընկերությանն ու հարգանքին նա նույնպես արժանանար:Համոզված եմ , որ ոչ մեկս անթերի չենք , բայց համոզված եմ, որ իմ կյանքում ինչ էլ, որ լինի ես գողություն չեմ անի, դա իմ կարծիքով մի քիչ էլ դաստեարակությունից է գալիս:

    Like

    • tanama says:

      Համամիտ եմ, մեզ դժվար է դատել այդ դեպքի մասին, քանի որ չգիտենք բոլոր մանրամասները և լավ տեղեկացված չենք բոլոր հանգամանքներին, սակայն ասածս հենց այն էր, որ նյութական լավ պայմանները դեռևս լավ հոգեբանական պայմաններ չեն, իսկ նևռոզներ և հոգեբանական դժվարություններ կարող են ցանկացած մարդու մոտ առաջանալ։ Անգամ որոշ ստատիստիկ տվյալներ ցույց են տալիս, որ լավ ապահովված ընտանիքներում հոգեբանական մթնոլորտը ավելի տուժած, «նեխած» է լինում, քան այլ ոչ այդքան ապահովվածներում ընտանիքներում։

      Like

  17. Արմեն ջան, ես չեմ, գրել , որ գեղեցիկ եմ ու լավը, իսկ ինչ վերաբերումա առավել լինելուն, առավել եմ նրանով, որ երբեք գողություն չեմ անի, ու հատկապես դա այն դեպքում երբ դրա կարիքը չլինի: Շնորհակալություն հաջողություն մաղթելու համար, իսկ ես առանց պատճառի չեմ ատում մարդկանց:

    Like

  18. Artur says:

    Հարգելի admin…ի՞նչպես կարող ենք ավելացնել պատմություններ:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: