Սոփեստ
Սոփեստը հին հունական փիլիսոփա է: Բառը գործածվում է կեղծ իմաստասեր լինելու ենթատեքստով, «Պետք է պատրաստել «աղմկարարների խումբ», որը կազմված կլինի հայտնի շատախոսներից, շաղակրատներից ու սոփեստներից», Մուրացան:
Փտուկ
Փտուկը փայտանյութի վրա եղած փտած տեղն է, որը համարվում է փայտի արատ
Փուտ– փտելը, փտություն
Փտնել
Փտնել– մեկի հասցեին վատ խոսել, վատաբանել, «Ես միշտ փտնում եմ այդ աղջկան, ծիծաղում եմ Վաչագանի վրա, բայց զուր է իմ աշխատանքը», Ղազարոս Աղայան
Սուրիմաց
Սուրիմաց նշանակում է սուր ըմբռնողություն ունեցող
Տգույն
Տգույն– անգույն, դժգույն, գունատ
Պչրանք
Պչրանք– կանացի պաճուճանք, զարդարանք, «Ծառաները սովորականից լավ էին զարդարված, աղախինները վառվում էին գույնզգույն պչրանքներով», Րաֆֆի
Պչրասեր– պչրանք սիրող
Պչրոտ– պչրված-զարդարված
Պչրուհի– պչրասեր կին
Պչրուն– պչրված-զարդարված
Պչրալից-պչրանքով լի
Պչրազարդ– պչրված-զարդարված