Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » «Hello kitty». ջինսե տաբատով ֆիզկուլտուրայի դաս

«Hello kitty». ջինսե տաբատով ֆիզկուլտուրայի դաս

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,116 կտտոց

Երևանի թիվ 191 դպրոցում ֆիզկուլտուրայի դասերն անցկացվում են ջինսերով ու կեդերով: Այդ մասին «Դպրոցական բլոգի» լրագրողը տեղեկացավ՝  լինելով ֆիզկուլտուրայի ժամին:

Դպրոցի իններորդ  դասարանի աշակերտներն ասում են, որ այդպես են գնում դասերի, քանի որ սպորտային համազգեստ կրելու պարտադրանք չկա և իրենց ավելի հարմարավետ է ջինսե տաբատով:

«Ջինսի մեջ ինձ ավելի լավ եմ զգում, քան սպարտիվկայի շալվարի»,- ասում է Անի Սարիբեկյանը: Այդ կարծիքի են նաև նրա դասընկերները:

Աղջիկներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ՝  կրում էր մի  կերպ մեջը սեղմված ջինսե տաբատ, որը զարդարված էր փայլփլուն ու մեծ «hello kitty» էմբլեմայի գոտիով:

Հարցին, թե արդյո՞ք գոտին չի խանգարում վարժություն անելուց, աշակերտուհին պատասխանեց, որ չի խանգարում և մի քանի կքանիստ վարժություններ արեց:

Ֆիզկուլտուրայի դասը աշակերտները սիրում են. Սյուզաննա Ամզարյանն ասում է, որ սիրում է այդ ժամը, քանի որ դաս սովորելու անհրաժեշտություն չկա և մտավորի հետ էլ կապ չունի:

Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ռ. Հովհաննիսյանն ասում է, որ տարին սկսվելուն պես նրանք մի քանի դաս են ունենում առողջ ապրելակերպի մասին, որպեսզի աշակերտները պատկերացում կազմեն իրենց մարմնի կառուցվածքի ու առարկայի դրական ազդեցության մասին:

Ուսուցչուհին ընդգծեց, որ այդ դասարանում բազմաթիվ սպորտսմեններ կան. մեկը բասկետբոլիստ է, մյուսը՝ ֆուտբոլիստ, երրորդը՝ շախմատիստ: Բայց բոլոր այդ սպորտսմեններից որևէ մեկը մարզահագուստով չէր: Իսկ Սեդան կարճ կիսաշրջազգեստով էր  դասին մասնակցում:

Ջինսե տաբատներով ու մայկաներով դասի գնալուց հետո աշակերտները նույն շորերով էլ մասնակցում են ֆիզկուլտուրայի դասին, որը ոչ միայն հակահիգիենիկ է, այլև` արգելված:

Աշակերտները բողոքում են, որ մրսում են, ու հանդերձարաններն էլ չի ջեռուցվում:

Դպրոցի տնօրեն Վ. Հայրապետյանը «Դպրոցական բլոգին» ասաց, որ այս ամռանը նախատեսվում է վերանորոգել մարզադահլիճն ու հանդերձարանները:  Բայց մարզադահլիճը բարվոք վիճակում էր ու ձմռանն էլ լավ ջեռուցվում է: Աշակերտների խոսքով. «անգամ շոգում են»: Պարզապես չեն ջեռուցվում հանդերձարանները, որտեղ պատից կախված էր մի ծռմռված հագուստի կախիչ ու սովետական ժամանակներից մնացած երկար նստարաններ: Դռներն էլ նորմալ չեն փակվում:

«Ութ տարի առաջ բակում հողից բացի ոչինչ չկար,- ասում է Հայրապետյանը,- իսկ այսօր ունենք ֆուտբոլի ու բասկետբոլի խաղադաշտեր, որտեղ տարվա տաք եղանակներին անցկացվում են ֆիզկուլտուրայի պարապմունքները»:

Նրա ասելով՝ թիվ 191 դպրոցը համարվում է մարզական դպրոց, քանի որ շատ առաջնություններում. վոլեյբոլ, բասկետբոլ, դպրոցի սաները հաղթանակած են դուրս գալիս:

Ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Ռիմա Սահակյանն ասում է, որ մարզահագուստով դասին ներկայանալու խնդիրն ամեն կերպ փորձում են լուծել, տեղեկացնելով  դասղեկներին՝ նրանք էլ ծնողներին:

Հայաստանում սահմանված կարգի համաձայն` ֆիզկուլտուրայի դասաժամ անցկացվող դասասենյակում ջերմաստիճանը պետք է լինի+15+16C սահմաններում:

Աշակերտների մուտքը մարզադահլիճ թույլատրվում է միայն մարզազգեստով և սպորտային կոշիկներով:

Արևիկ Եղիազարյան, Կովկասի ինստիտուտի լրատվության ֆակուլտետի ուսանողուհի

Advertisements

3 Comments

  1. ԳԱԼԱ says:

    Գիտեք բոլոր դպրոցներում էլ այդ խնդիրը կա: Դա միայն աշակերտների խնդիրը չէ, այլ նաև դասավանդող ուսուցչուհու ` քանի որ հիմնականում ֆիզկուլտուրաի ժամին ներկաեն տնվում միայն այն ուսանողները ովքեր ուզում են մի քիչ զբաղվել պարապ չմնալու համար: Իսկ երբ ֆիզկուլտը վերջին ժամին է լինում ոչ մեկնել չի նստում դասին:

    Like

  2. Arusik says:

    Gala jan bolor dprocnerum chi vor tenc a orinak mer dprocum chi tuylatrvum nuynisk spartivkanerov nerkayanal fizkulturayi dasin:Petq e krel sev shortik spitak mayka ev sportayin koshikner:isk inch verabervum e fizkulturayi verjin kam arajin jamin linelun asem vor mer dprocum da nshanakutyun chuni bolor@ anxtir petq e masnakcen daserin:dahlic@ jerucvum e:

    Like

  3. KyAnQ says:

    payyyyyyyyyyyyyyyyyy mera,,ara es mer dproci masin es inch chisht meknabanutyun eq tvel,,xpum toxuma,chishta mer@ dproc chi mer@ yes shat imanam incha,,,sax galisa dproci dasatuneric,,,chen karum mi qani erexa havaqen irenc bri mej,vorpezi senc xaytarak chlinen,,amot a ara eqa mardik eq,,,mera xndaluccccccccc

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: