Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մրցույթներ » Մրցույթ. «Ես գիտեմ իմ իրավունքները»

Մրցույթ. «Ես գիտեմ իմ իրավունքները»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Երեխաներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելու և երեխաների պաշտպանության խնդրին հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթ՝  նվիրված Երեխաների միջազգային օրվան։

Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների աշակերտները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները, ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով։

Տեսանյութերը պետք է լինեն flv, mpg, mpeg, avi, mp4 ձևաչափերից որևէ մեկով, 3-7 րոպե տևողությամբ, 320×240, 640×480, 720×480 կամ 720×576 լուծաչափով։

Մրցույթն անցկացվում է երկու անվանակարգերում.

1. Լավագույն տեսանյութ (լրագրողական աշխատանք–տեսաֆիլմ կամ հարցազրույցների և ակնարկների շարք)

2. Լավագույն շնորհանդես–տեսաշար (Ms. PowerPoint ծրագրով ստեղծված և տեսաշար դարձրած աշխատանք)

Մրցութային աշխատանքները կարելի է ուղարկել էլեկտրոնային փոստով` vahe@ktak.am հասցեով, կամ հանձնել (փոխանցել) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՝ նշելով տեսանյութի անվանումը,  հեղինակի անուն–ազգանունը, տարիքը, ուսումնական հաստատության անվանումը և բնակության վայրը։ Կից պետք է ուղարկել նաև մեկնաբանություն տեսանյութի մասին։ Խմբով ներկայացնելու դեպքում պետք է նշվի խմբի անունը և խմբի անդամների տվյալները (այն տեսքով, ինչ անհատների դեպքում)։

Մրցույթի մանրամասները պարզաբանելու և խորհրդատվություն տրամադրելու նպատակով «Հայկական կրթական միջավայր» ֆորումում ստեղծվել է «Ես գիտեմ իմ իրավունքները» թեման։

Տեսանյութերն ուղարկելու (հանձնելու) վերջնաժամկետը հունիսի 10–ն է։

Մրցույթի հանձնաժողովը հունիսի 11-20–ը կամփոփի և հունիսի վերջին կհրապարակի մրցույթի արդյունքները։

Լավագույն աշխատանքները կտեղադրվեն համացանցում։


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: