Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Դասղեկիս կոտրված ոտքը

Դասղեկիս կոտրված ոտքը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց

Ողջ դպրոցը խոսում էր, թե ոնց ենք ենք ջարդել մեր դասղեկի ոտքը:

Դա եղավ չորրորդ դասարանի վերջում, երբ որոշել էինք գնալ էքսկուրսիա` բնության գրկում: Մեր դասղեկը այդ տարի նոր էր վերցրել մեր դասղեկությունը, և սա առաջին էքսկուրսիան էր նրա հետ: Երկար մտածելուց հետո որոշեցինք գնալ Ապարան:

-Ապարանում շատ գեղեցիկ հանգստի վայր կա` ամբողջությամբ լեռներով ու կանաչով շրջապատված, ասաց մեր դասարանի Պոսղոսի մայրը,- կարելի է հենց այնտեղ էլ գնալ:

Ամեն ինչ հիանալի էր ընթանում: Երբ հասանք այդ վայրը, իրո´ք, բնությունը սքանչելի էր: Չորս բոլորը բարձր լեռներ` պատված ծառներով ու ծաղիկներով, քչքչան առվակ, որը մենք շատ դժվարությամբ  անցանք: Դա գարնան վերջն էր, և բնությունը իր ողջ շքեղությամբ էր ներկայանում այցելուներին:

Շատ լավ ժամանակ էինք անցկացնում. խաղում էինք, երգում, պարում, զվարճանում, բայց հանկարծ տեղի ունեցավ մի սարսափելի դեպք:

Մենք գտնվում էինք լեռան ստորոտում, իսկ մեր դասղեկը բավականին հեռացել էր մեզանից, բարձրացել ու հասել էր մինչև լեռան լանջը:  Հանկարծակի ոտքը ոլորվել ու չէր կարողացել  բռնվել կամ օգնություն խնդրել: Վերևից գլորվել ու ընկել էր ներքև:

Խնջույքը վերածվեց իսկական խուճապի: Բոլորով խառնվել էինք իրար, մենք էլ նենց էինք վախենում:

 «Հանկարծ դասղեկին մի բան չլինի»,- ասացԱշոտը:

Մեր բախտը բերել էր, որ բացի մայրիկներից մի քանի հայրիկներն էլ էին եկել: Նրանք արագ-արագ արկղերից  ինչ-որ մի հարմար բան սարքեցին, նստացրեցին դասղեկին վրան, որ հասցնեն մինչև ավտոբուս: Հակառակի պես էլ մեր ավտոբուսը շատ հեռու էր, դասղեկս էլ` թմբլիկ  ու ծանր, մինչև առվակը անցկացրեցին, մեր խեղճ դասղեկը լրիվ ուժասպառ էր եղել: Նրան տարան մոտակա հիվանդանոց, իսկ մենք… Մենք էլ էրեխեքով որոշեցինք աղոթել մեր դասղեկի համար:

Կարենը մի հատ մեծ խաչ ուներ` պարանոցից կախած: Բոլորով հավաքվեցինք վրանում, խաչը դրեցինք մեջտեղը, չոքեցինք ու սկսեցինք աղոթել: Երկու ժամ հետո մեր դասղեկը ծնողներից մի քանիսի հետ եկավ: Պարզվում  էր ոտքն էր կոտրվել, նա չէր կարողանում քայլել, ոտքը ամբողջությամբ գիպսի մեջ էր:

Մենք շատ էինք տխրել, բայց մնացինք մինչև օրվա վերջ և նոր վերադարձանք:

Հաջորդ օրը դպրոցում թնդում էր, թե մենք տարանք դասղեկի ոտքը ջարդեցինք: Նա որոշ ժամանակ դասի չեկավ:

Հաջորդ տարվանից սկսած, այսինքն` 5-րդ դասարանից մինչև 9-րդ դասարան, մենք ամեն տարի գնում էինք Աշտարակի ձոր: Դասղեկը ուրիշ տեղ չէր տանում:

-Երեխեք ջա´ն, շատ էլ լավ ա Աշտարակի ձորը,- ասում էր ընկեր Առաքելյանը:

Մենք էլ իրար ասում էինք.

-Առաքելյանի աչքը վախեցել ա, դրա համար էլ տանում ա Աշտարակի ձոր, վախենում ա էլի ոտքը ջարդի:

Հետագայում դպրոցի երեխեքը հենց մեզ տեսնում էին կատակով ասում էին.

-Դո՞ւք եք ջարդել ձեր դասղեկի ոտքը, վայ թե տարել` հարցերը լուծել եք, հա՞՞


Advertisements

2 Comments

  1. Gayane says:

    Arpin jan es shat lav hishum em ayd or@.Shat gexecik or er,bayc cavum em vor aydpisi avart unecav.Shat lav hishum em nra dzayn@.Ayd pahin es piti nran jur tanei,shaaaaaaat vaxenalov,dzerqers doxalov vercreci mi bajak ev arag vazeci.Isk heto mayrs nerarkec nran vorpeszi caver@ mi poqr mexmanan.Menq erbeq cheinq cankana vor mer sireli dasxek @nker Araqelyani votq@ kotrver.Bayc shat mardik da chein karoxanum haskanal.Chnayac aydqan caverin na cher cankanum mer tramadrutyun@ gcel ev anum er amen inch vorpeszi mer exkursian urax avart unena.Ev aydpes el exav menq et veradarcanq ergelov,bayc hamozvac em vor juraqnchurs el hoqu xorqum txur er katarvaci hamar.Isk verjul uzum em asel vor es shat karotov hishum em bolorit,mer miasin anckacrac orer@,mer dasic paxchel@ ev amen inche.Jerm-jerm hamburum ev barevum em bolorid.

    Like

  2. Arpine says:

    Հա Գայ ջան,ես հիշում եմ, թե դու ինչ անհանգիստ էիր,իսկ հիշում ես,որ այդ օրը քո մամայի ու պապայի հետ էլ դեպք պատահեց?Շատ վատ օր էր,բայց այդքանից հետո մեր դասղեկը,ես հիշում եմ,ցավերի մեջ ամեն ինչ անում էր, որ մենք չզգանք ու շարունակենք մեր խնջույքը:ՎԱյ,բա հիշում ես ավտոբուսի մեջ Առաքելյանը հազիվ հազ նստել էր,բայց մենք ինչ էինք անում,լավ գժություն արեցինք:Մենք էլ քեզ իմ պուպուշ ջան 🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: