Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Ինքնախաբեության վերջը

Ինքնախաբեության վերջը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,011 կտտոց

–Միևնույն է, ես լավագույնն եմ։

Այս արտահայտությունը առաջին անգամ չէր, որ Վարդանը լսում էր ընկերոջից։ «Ես լավագույնն եմ, ամենից լավն եմ, առաջինն եմ, հաղթող եմ… ես, ես, ես…»։  Եվ այսպես շարունակ։ Վարդանը սա դեռ վաղուց էր նկատել։

–Ոնց էլ հաշիվը փակվի` մեկ է, մեր թիմն ավելի լավ էր խաղում,– այս անգամ էլ եզրակացրեց Հարութը։

Վարդանը չհակաճառեց, չնայած իրականում համաձայն չէր։ Նա գիտակցում էր, որ իրենց ֆուտբոլային թիմը այս անգամ վատ խաղ ցույց տվեց։ Նա արդեն նկատել էր, որ Հարութը հաճախ է «աչք փակում» իրականության վրա։ Թվում էր՝ նա իրադարձություններն ընկալում է այնպես, ինչպես իրեն է հարմար։ Եթե դասատուն իրեն նկատողություն է անում, ապա նա է սխալ և ոչ թե ինքը, եթե դասարանցուն վիրավորում է, ապա հենց նա էլ մեղավոր է, եթե ինչ-որ ցանկալի բանի չի հասնում, ապա դա այդքան էլ ցանկալի չէր, իսկ եթե ինչ-որ իրավիճակ չի կարողանում փոխի, ապա այն այդքան էլ տհաճ չէ։

Եթե ինչ-որ մեկը Վարդանին հարցներ, թե որն է Հարութի հետ նրա ընկերություն անելու պատճառը, նա չէր իմանա` ինչ պատասխանել։  Այդպես ստացվել էր ու այդպես իներցիայով էլ գնում էր: Նրա հետ ուրախ էր ու հետաքրքիր էր ժամանց անցկացնել։  Այդ պատահական ընկերությանն էլ վերջ եկավ, երբ մի օր Հարութը բերանից թռցրեց. «Այ եթե ես քո հետ այսքան ժամանակ չկորցնեի, հիմա … ինչերի էի հասել»։

Մեր շրջապատում Հարութի նման մարդիկ շատ են պատահում։ Նրանք իրենց կյանքի մեծ մասը ինքնախաբեությամբ են զբաղված. իրենց թերությունները վերագրում են ուրիշներին. իրենց աչքի գերանը թողած, ուրիշի աչքի չոփն են տեսնում, ամեն իրավիճակում իրենց համար արդարացում են գտնում, որպեսզի պատվով դուրս գան ամեն դեպքից։

Իրականում այդպիսի մարդիկ շատ են փորձում հարմարվել շրջապատին։ Այո, այո, ինչքան էլ զարմանալի թվա` այդպիսի վարքի և մտածողության պառճառը հասարակության և, արդյունքում, իրենք իրենց աչքին բարձր երևալն է։ Մանուկ ժամանակ մենք ուզում  ենք «լավը» լինել, որպեսզի մեզ սիրեն մեր ծնողները, ընկերները, ապա հասարակությունը, և  նույն մոդելը մենք վերցնում ենք մեր մեջ ու սկսում ենք գնահատել մեզ նույն չափազանցված պահանջներով։ Ու քանի որ անհնար է դրանց բավարարել, մենք սկսում ենք ինքնախաբեության անվերջ մի շղթա։

Հասարակության կողմից ընդունված շատ պատկերացումներ այնպիսին են, որ մարդուն հարմարեցնում են հասարակությանը, այնպես, որ տվյալ մարդուն հեշտ լինի ղեկավարել։ Սայան դրանք միայն վնասում են մարդուն՝ զրկելով նրան բնավորության անհատական գծերից, դարձնելով նրան ոչ լիարժեք, կախված ուրիշների կարծիքից, ցածր ինքնագնահատականով, անինքնավստահ, և արդունքում վնաս են հասցնում հենց նույն հասարակությանը, քանի որ վերջինիս բարօրությունը անմիջականորեն կախված է դրա անդամների հոգեբանական վիճակից։

Այդպիսի ինքնախաբեության պատճառ հանդիսացող, իռացիոնալ և վնասակար դատողությունների օրինակներ են սրանք.

Մարդը չի կարող ադեկվատորեն դատել իր և իր վարքի մասին։ Անհրաժեշտ է հաշվի նստել համընդհանուր ընդունված նորմերի և հեղինակությունների կարծիքների հետ, քանի որ դրանք ավելի խոհեմ են և հասուն։ 

Բոլոր մարդիկ սխալական են և ամեն հարցում չեն, որ ճշմարտացի են և ամեն մեկն իրավունք ունի ունենալ իր կարծիքը և վարվել այնպես, ինչպես ցանկանում է, եթե դրանով չի վնասում ուրիշին։ Այնպես, որ վերևի դրույթը միշտ չէ, որ ճիշտ է:

Լուրջ մարդիկ կյանքում կայուն դիրքորոշումներ ունեն, նրանք չեն փոխում իրենց համոզմունքները, այլապես նրանց վրա չի կարելի հույս դնել։

Այս տեսակետի անհեթեթությունը երևում է այն ժամանակ, երբ նոր հայացքների ձեռք բերումը պայմանավորված է նոր փորձով, նոր տեղեկատվությամբ։ Այլապես անվստահելի կարելի է համարել օրինակ՝ Կոպեռնիկոսին, ով փոխեց իր և հետագա սերունդների հայացքները տիեզերքի կենտրոնի վերաբերյալ։

Լավ մարդիկ երբեք չեն սխալվում։ Դրանք անուշադրության և անպատասխանատվության արդյունք են։

Իրականում սխալներից անհնար է խուսափել, պետք էլ չէ ձգտել դրան, քանի որ այս արտահայտությունը մեր մեղքի զգացման հիման վրա մեզ մանիպուլյացիայի ենթարկելու միջոց է՝ պարտադրել անել այն, ինչ իրականում մենք չենք ուզում։

Մարդն ապրում է մարդկանց մեջ և պետք է այնպես անի, որ իրեն սիրեն, այլապես անտանելի կլինի։

Այս պատկերացումը շատ հաճախ է հանդիպում՝ «Ինձ պետք է բոլորը սիրեն»:  Իրականում, դա անհնար է։ Մյուս կողմից՝ հասարակությունը այդքան էլ խիստ չէ, ինչպես մենք ենք պատկերացնում։  Չէ՞ որ այն բաղկացած է մեր նման մարդկանցից։ Եղի՛ր բնական, և դա կգնահատվի։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: