Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Խեղճ ուսուցչուհու գլխին բերած օյինը

Խեղճ ուսուցչուհու գլխին բերած օյինը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Դա մեր պատմության ուսուցչուհին էր. ընկեր Կարապետյանը: Մենք նրան այդքան էլ չէինք սիրում, չնայած մեծամասնությունը սիրում էր նրա դասավանդած առարկան:

Որոշել էինք, որ ընկեր Կարապետյանի գլխին մի օյին բերենք, բայց չարեցինք մի քիչ վախեցինք, երևի դա նրանից էր, որ մենք դեռևս վեցերորդ դասարան էինք:

Բայց, երբ արդեն փոխվեցինք 8-րդ դասարան, որոշեցինք, որ երկու տարի առաջվա որոշածը կայացնենք, և մենք դա արեցինք:

Պատմության դասը  6-րդ ժամին էր: Մենք նախապես գիտեինք, որ տնօրենը գնալու է Երևան և մեզ խանգարող հանգամանք չի լինի:     

Դասամիջոցին մենք Կարապետյանի աթոռին կավճի փոշի լցրեցինք, մեր դասարանի Տիգրանն էլ հավաքարարներից ջուր էր ուզել: Երբ նրան հարցրել էին, թե ինչու է  ջուր ուզում,  նա ասել էր.

-Դե աշխատանքի դասին դասատուն պիտի վրձինով բան նկարի, դրա համար ա  ուզել:

Մենք սպասում էինք Տիգրանին, և նա հենց եկավ, այդ պահին զանգը խփեց: Տիգրանը արագ ջուրը լցրեց աթոռի վրա, բայց նա այնպես էր լցրել, որ աթոռից ծորացել էր ու գետնին լցվել:

Ուսուցչուհին մտավ դասարան, և մեր դեմքի արտահայտությունը միանգամից փոխվեց: Նա նայելով գետնին ասաց.

-Էս ի՞նչ եք արել, ո՟վ ա հատակին ջուր լցրել:

Դասարանում այդ պահին տիրեց լռություն, ոչ ոք ոչ մի բան չասեց:

Երբ Կարապետյանը նստեց աթոռին` մենք սկսեցինք ծիծաղել, և ամենաշատը նրա համար, որ նա մի քանի րոպե էր, ինչ նստած էր, բայց ոչինչ չէր նկատել:

Նա նկատեց մեր ծիծաղը և սկսեց գոռգոռալ, մենք բանի տեղ չդրեցինք և շարունակեցինք ծիծաղել:

Բայց երբ նա տեղից վեր կացավ` նկատեց որ շալվարը թացացել է և նրա դեմքին երևաց զարմանք: Մենք չէինք կարողանում մեզ զսպել և ծիծաղում էինք: Նա նայելով մեզ ասաց.

-Ո՟վ է համարձակվել նման բան անել, ո՟վ:

Երբ նկատեց որ բան չենք խոսում, մեր դասարանի մի տղայի հարցրեց.

-Դավիթ ջան ես գիտեմ, որ դու շատ անկեղծ ես, ասա ով է արել նման բան:

Դավիթը սկզբում բան չասաց, հետո կամաց ասաց, որ ինքը դասարանում չի եղել և ոչինչ չգիտի կատարվածի մասին:

Մենք այդ պահին ուրախացանք, որովհետև Դավիթը մեզ հետ չէր մասնակցել, բայց ինքը դասարանում էր և ամեն ինչ էլ տեսել էր:

Կարապետյանը շատ էր կատաղել, նա միանգամից դուրս եկավ դասարանից: Մի քանի րոպե անց դասարան մտան մի քանի ուսուցիչներ, և մեր դեմքի ժպիտը միանգամից ժպիտը կորավ:

Նրանք մեզ վրա շատ խոսեցին, բայց մեզանից ոչ ոք ոչինչ չասաց, չնայած նրանք արդեն էլ հասկացել էին, որ դա արել ենք բոլորով:

Ուսուցչուհին շատ էր նեղվել և դասերի ժամանակ մեզ հետ չէր խոսում, միայն դաս էր բացատրում ու հարցնում. դասից դուրս ոչինչ չէր լինում:

Հիմա արդեն մի տարի է անցել, բայց մենք այդ ամենի մասին միշտ էլ հիշում ենք ու ուրախանում, որ ինչքան լավ օրեր են եղել դրանք:

Ուսուցչուհին մեզ հիմա էլ է պարապում, բայց արդեն մենք իրար հետ շատ լավ ենք, և նա ցույց է տալիս, որ այդ ամենը մոռացել է:

Advertisements

2 Comments

  1. Օվսաննա says:

    Արև ջան մենք էլ ապրիլի 1-ին մեր պատմության ուսուցչին խաբեցինք,իբր մեր դասղեկը կանչում է:Ընկեր Դանիելյանին մենք շատ ենք սիրում ու հարգում,ու նա չպատկերացրեց, մենք կատակում ենք:Դրսում երկար փնտրել էր դասղեկիս,դասից 15 րոպե անցավ:Հետո որ եկավ դասարան ասաց.
    -Մալադեց,որ կարացիք խաբեք,բայց դուք ձեր գլխի գալիքը դեռ կտեսնեք,իհարկե` մատյանից դուրս:
    Մենք ծիծաղեցինք ու անցանք դասի:

    Like

  2. Արևկա says:

    Դե Օսան ջան ապրիլի 1-ը հենց խաբեռլու օրնա, դրա համար էլ ոչ հիշում են, ոչ էլ ջղայնանում, իսկ մերը շատ հետաքրքիր էր, միշտ հիշում ու ծիծաղում ենք:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: