Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Հարուստն ու աղքատը

Հարուստն ու աղքատը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Արմենի ընտանիքը շատ աղքատ էր: Նա ապրում էր քրոջ, տատի ու պապի հետ: Ինչպես մեծերն էին ասում, նրա հայրը վաղուց էր մահացել, իսկ մայրը լքել էր իր երեխաներին, նրա խնամակալությունը թողնելով ծեր ամուսիններին: Տատն ու պապը Արմենին ու իր քրոջը պահելու համար անում էին հնարավորը, բայց, իհարկե, ինչքան էլ որ անեին չէին կարող ամեն ինչով ապահովել:

Նա համեստ ու խելացի  տղա էր` գեղեցիկ դեմքով: Ու թեպետ  դեմքը գունատ էր ու տխուր, բայց շատ գրավիչ էր, աչքերն էլ սև էին՝ լուրջ ու թախծալի, և բոլորս, թե՛ աղջիկ, թե՛ տղա շատ էինք սիրում նրան ու ամեն ինչ անում էինք, որ նա իրեն վատ չզգա:

Սովորաբար երկար դասամիջոցներին մեր դպրոցի աշակերտները վազում են ճաշարան՝ հյութ, քաղցրավենիք կամ սնվելու ինչ-որ բան գնելու համար: Բայց իհարկե ոչ բոլորն է, որ դրա հնարավորությունն ունեն, և այդպիսի աշակերտները ջանում են ընդհանրապես հեռու մնալ ճաշարանից: Նրանց թվում էր նաև Արմենը:

Մենք, լավ իմանալով նրա վիճակը, ավելի էինք սիրում մեր ընկերոջը, մանավանդ որ Արմենը համեստ ու խելացի էր, օգնում էր բոլորիս՝ ինչով որ կարողանում էր: Բայց դպրոցում, հատկապես բարձր դասարաններում, կային նաև այնպիսի աշակերտներ, ովքեր ծաղրում էին նրան:

Մի անգամ էլի սովորականի նման ճաշարան էինք գնացել, այս անգամ Արմենը մեզ հետ էր եկել: Նա մեր դասարանի տղաների հետ կանգնել էր դռան մոտ: Արմենին տեսնելով, տասներորդ դասարանի տղաներից մեկը՝ Արենը, որ հարուստ ընտանիքից էր, բարձր ու ծաղրական ձայնով ասաց.

– Ի՞նչ ես տենց կանգնել- մնացել արա՛, ախորժակս փակվում ա քեզ տենալուց: Հա, եթե շատ սոված ես` արի իմ պերաշկուց  մի քիչ մնացել ա, 20 դրամով կտամ:

Ասաց ու սկսեց  բարձր ծիծաղել: Արմենը շփոթվեց, քիչ էր մնում լաց լիներ: Մենք նույնպես մեզ շատ վատ զգացինք, իսկ Արսենը՝ փորձելով պաշտպանել մեր դասընկերոջը, ասաց.

-Էդ 20 դրամով քեզ կառնես:

-Ես էնքան փող ունեմ, որ ձեզ իրար հետ կառնեմ, լսեցի՞ր այ պահապան հրեշտակ,- վրա տվեց Արենը:

-Ավելորդ ա սրա հետ խոսալը, էրէխեք, – ասաց Արսենն ու Արմենի հետ ճաշարանից դուրս եկավ:

Մենք նույնպես դասարան գնացինք: Արմենն անհանգիստ շարժումներ էր անում, և մենք փորձում էինք հանգստացնել նրան:

-Հո՞ բոլորը ձեզ պես չեն մտածում,- հոգոց հանելով ասավ Արմենն ու դուրս եկավ դասարանից:

Advertisements

8 Comments

  1. Varaz Syuni says:

    Yes HAMOZVATS em, vor Արմենը mi or METS MARD e darnalu…..vor apatsutsi hents IREN, vor bolory SXAL ein (u en).

    Like

  2. օնանիմ says:

    ինձ շատ հուզեց ու չկարեցա չգրեյի-իրոք Արմենն ՄԵԾ ՄԱՐԴ_կդարնա կգտնի ուժ կպայքարի ու հաջողության դեպքում Արեննին կգտնի-ԷԷԷ……..

    Like

  3. G says:

    էս օնանիմը հոյակապ ա))

    բացատրի տղուն որ ուրիշ բան ա ստացվում, թող գրի անոնիմ))

    Like

  4. admin says:

    Էնքան էլ վստահ չեմ, որ տղա ա))

    Like

  5. Nazeli says:

    նկարը շատ համապատասխան է նյութին….նյութն էլ շատ հետաքրքիր էր, ափսոս կարճ էր ու շուտ վերջացավ,,,,, 🙂

    Like

  6. grigor says:

    shat txur patmutyuner u jishtn asac mi qich huzveci

    Like

  7. Լիլիթ says:

    դե ամեն մարդ տարբեր կերպ է ընկալում իրականությունը 🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: