Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Մերժվածը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Դպրոցն արդեն երկու տարի էր, ինչ ավարտել էի: Բայց մի օր այցելեցի հարազատ դպրոց, զարմիկիս պատճառով. խելքին փչել էր կարատե ուսումնասիրել, ես ու ընկերս էլ նրան ուղեկցեցինք իմ ծանոթ սենսեյի մոտ, որի խմբակը գործում էր մեր դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում:

Ֆիզկուլտուրայի դահլիճից քիչ այն կողմ` միջանցքում, տասներորդցի տղաներ էին հավաքվել ու տաքացած ինչ-որ բան էին քննարկում: Բարևեցինք. բոլորին էլ ճանաչում էինք, մեր «ութերն» էին: Զարմիկիս բարեհաջող հանձնեցինք սենսեյին ու միջանցքում կանգնած սպասում էինք: Իսկ նախկին «ութեր»` ներկա տասներորդցիները, չէին հանդարտվում:

– Ապե, սաղ ճշտել եմ, վերի թաղցի Ստյոպն էր դրա հետ էղել, հետո էլ պաս էր տվել ախպերությանը, – ծանր-ծանր սկսեց Սամոն:

– Ոնց որ հղի ա, – մռթմռթաց Վարդանը:

– Ոնց հղի ա, ինչի՞ց, – զարմացած հարցրեց Դինջը:

– Մրսել ա, – վրա բերեց Սամոն ու պայթեց հռհռոցը,- արա՛,Դինջ, դու լրիվ քնած ես:

– Ապեր, հաստատ հղի ա, երևի երրորդ ամիսը կլինի, Գայուշն էլ հարցրել էր փորն ինչի ա ուռած, դա էլ ասել էր թե սուպ եմ կերել, – ավելացրեց Գեղամը` հռհռոցի նոր ալիք բարձրացնելով:

– Լավ, հիմա լսեք, թե ոնց պիտի անենք, – ձայնը ցածրացնելով ասաց Սամոն:

– Ասա:

– Ուրեմն, վեցերորդ ժամը որ պրծավ, էս ճամփով ա տուն գնալու: Կանչում ենք ու ասում, որ էլ դասի չգա, թե չէ գլուխը կջարդենք:

– Սամ, բա որ Ղազարյանին բողոքվի՞ (Ղազարյանը տնօրենն էր), – մտահոգված հարցրեց Գեղամը:

– Արա, էլի ղազ դառա՞ք: Տո ում ուզում է, թող ասի, – բորբոքվեց Սամոն:

– Ճիշտ ա ասում, տենց էլ կանենք, – հավանություն տվեց Վարդանը:

– Դե լավ, դուրս եկանք, զանգը մի երկու րոպեից կտա:

Տղերքը դուրս եկան միջանցքից:

– Ապեր, էս լակոտները ոնց որ պատմության մեջ են ընկնելու, – ասաց ընկերս:

– Դուրս գանք, տեսնենք ինչ կլինի, – ասացի ես:

Դուրս եկանք, կանգնեցինք դռների մոտ: Տասներորդցիները խմբված սպասում էին: Սամոն Դինջին հրեց, ու նա մոտեցավ տուն շտապող դպրոցականներից անջատ քայլող մի վտիտ աղջկա:

– Արի, բան ենք ասում, – ծոր տվեց Դինջը:

Աղջիկը զարմացած հետևեց նրան:

Տղաները նրան շրջապատեցին և սպասեցին, մինչև դպրոցականների հոսքը նվազեց:

– Լսի քեզ ինչ ենք ասում, – սպառնալից սկսեց Սամոն,- եթե քեզ մի անգամ էլ դասարանում տեսել ենք, վերջդ վատ կլնի:

– Ինչի՞,- զարմացած ու վախեցած հարցրեց աղջիկը:

– Հլը սրան նայի, հարցնում էլ ա, – կատաղեց Սամոն, – քեզ ասեցի մեր դասարանում չերևաս:

Աղջիկը այլայլվեց.

– Կորի ստեղից, քանի ուրիշ բան չենք արել,- ատամների արանքից նետեց Գեղամը:

– Տո սրան ինչ պիտի անեինք,- հռհռաց Վարդանը` թեթև ապտակ իջեցնելով աղջկա դեմքին:

– Գնա, գնա, – խեղճի ուսին խփեց Սամոն:

– Սամո, թողեք դրան, – գոռաց ընկերս:

– Ապե, մենք գիտենք, ում` ինչ ենք անում, – իր «արդարադատությանը» խոչնդոտելուց նեղացած ձայնեց Սամոն:

– Տո ով ուզում է լինի, աղջիկ ա, – ասացինք մենք:

– Լավ էլի, ախպերս, սրանից ի՞նչ աղջիկ:

– Էլ մի երկարացնի…

Աղջիկը հեծկլտալով հեռացավ: Տասներորդցիները եկան մեզ մոտ ու երկար-բարակ պատմում էին աղջկա «քաջագործությունների» մասին: Կատարվածն իմ վրա խիստ տհաճ տպավորություն էր թողել. ինչ-որ անասուն խաբել էր աղջկան, զվարճացել հետը, հիմա էլ դասարանցիներն են տանջում: Ամենավատն այն էր, որ աղջիկն ինքը չէր հասկացել իր կատարած քայլի լրջությունը, բայց դրա դառը պտուղները մեր աչքի առաջ ճաշակեց: Հետո իմացա, որ դասարանցիները թույլ չէին տվել նրան մասնակցելու ավարտական հանդեսին` չնայած դասղեկի խնդրանքներին: Որոշ ծնողներ սպառնացել էին, որ իրենց երեխաներին չեն թույլատրի մասնակցել վերջին զանգի արարողությանը,եթե «մերժվածը» մասնակցեր: Տնօրենի միջնորդությամբ աղջիկը կարողացել էր մասնակցել քննություններին ու ատեստատ ստանալ:

Այդ միջադեպից անցել էր ութ տարի: Վերջերս հոդված էի ուսումնասիրում հետվնասվածքային համախտանիշերի մասին ու այդ աղջկան հիշեցի: Որոշեցի մի կերպ իմանալ, թե ոնց դասավորվեց նրա կյանքը: Հիշեցի, որ քույրս նրանց զուգահեռ դասարանում էր: Գիշերվա կեսին զանգեցի քրոջս.

– Լսի, ձեր զուգահեռում մի աղջիկ կա, էն… էն որ հղիացել էլ, հիշո՞ւմ ես:

– Հա, հիշում եմ, – դժկամությամբ ասաց քույրս:

– Գիտես հիմա ինչ է անում:

– Կարծեմ ամուսնացել է, հիմա էլ Ուկրաինայում է, ի՞նչ կա որ:

– Բան չկա, բարի գիշեր…

Պավել Ճաղարյան

Advertisements

13 Comments

  1. Nazeli says:

    Շատ տպավորիչ ու հետաքրքիր նյութ էր……բայց ես հասարակության կողմից արհամարհված մարդ եմ համարում ոչ թե այդ աղջկան, այլ հենց այդ տղաներին, որոնք ոչ կյանքից են բան հասկանում ոչ էլ կհասկանան իրենց ամբողջ կյանքի ընթացքում….ու իրենց էլ դրել են չգիտեմ ում տեղը,,,,նստած ուրիշների արարքներն են քննարկում ու իրենց վերապահում նույնիսկ պատժել…..ուղղակի ծիծաղելի է….. այնինչ իրենց է պետք դաստիարակել ու հասկացնել իրենց աբսուրդ արարքը….չնայած դրանց ուղղել հնարավոր էլ չէ, և ցավոք սրտի, այժմ մեր հասարակության մեծ մասը այդ մակարդակի վրա է…..ուրախ եմ, որ այդ աղջիկը կարողացել է այնուամենայնիվ իր կյահքը դասավորել….

    Like

  2. Պավել says:

    Հարգելի Նազելի, փաստն այն է, որ “հասարակության կողմից արհամարհված” պիտակը ավելի շատ կպցնում են պատմության հերոսուհու նման աղջիկներին, իսկ նրան պատժելու իրավասություն իրենց վերագրած տղաները կարող են համարվել “բարոյականության ջատագովներ”…
    Ինչ վերաբերում է կյանքը դասավորելուն… Հերոսուհին մինչև ամուսնանալը շարունակում էր ապրել “արդար պատժի արժանի” կյանքով, իսկ ամուսնանալը ես ամենևին էլ կյանքի “դասավորում” չէի համարի, որովհետև նա նույն կյանքով էլ շարունակելու է ապրել…

    Հարգանքով` պատմության հեղինակ

    Like

  3. Nazeli says:

    այսինքն ես սխալ եմ հասկացել?դե Ձեր պատմության մեջ հերոսուհուն խաբել էին…իսկ Դուք ասում եք <>?

    Like

  4. Պավել says:

    Խաբել էին, միանշանակ… Բայց հերոսուհին իր հերթին էր մեղավոր, չնայած համադասարանցիների անմարդկային վերաբերմունքը ոչ մի բարոյական չափանիշով կամ առաքինությամբ վարագուրել չի կարելի…

    Like

  5. Ի՞նչ է նշանակում հերոսուհին իր հերթին էր մեղավոր: Դա իր սեփական կյանքն է, ինքն է որոշում իր արարքները, հետևաբար ոչ ոք իրավունք չունի պատժելու կամ պարգևատրելու: Ավելին՝ աղջիկը անչափահաս է եղել: Հիմա չգիտեմ՝ ոնց, բայց ժամանակին ՀՀ օրենսդրությամբ անչափահասի հետ սեռական հարաբերությունը պատժելի արարք էր, նույնիսկ եթե փոխադարձ համաձայնությամբ է տեղի ունեցել:

    Like

  6. Nazeli says:

    Բյուրակն ես Ձեզ հետ լրիվ համամիտ եմ,,,,,,,,ոչ ոք իրավունք չունի ոչ խառնվելու ուրիշի կյանքին, ոչ էլ առավել ևս պատժելու ինչ- որ մեկին,,,,Հետո էլ էտ նույն պատժողները նախ և առաջ իրենց պետքա վերանայեն…..

    Like

  7. Պավել says:

    Հարգելի Բյուրակն, հիմա էլ է պատժելի արարք, ոչինչ չի փոխվել, նույնիսկ փոխադարձ համաձայնության դեպքում… իսկ եթե հորմոնների խաղի հետևանքով անչափահասի ընդունած տհաս որոշումը համարում եք սեփական կյանքում ու արարքներում ազատության չափորոշիչ, ի՞նչ ասեմ… Ամեն դեպքում, սա իմ կարծիքն է և պարտադիր չէ որ այն ճիշտ լինի…

    Հարգելի Նազելի, իմ մեկնաբանությունը չէր նշանակում, թե “մեղավոր է, լավ են արել դասարանցիները, աչքն էլ են հանել”…

    Like

  8. Varaz Syuni says:

    Teyev sirts “Ապե” barits heto XARNETS, bayts sharunaketsi kardal, hima el AVELI SHAT e xarnum………”Kaxakamayr” Erivani ayd choro-lopaz “Yolki-Palki” cafe-neri serundin kasem hetevyal PASTY: HAZARAVOR Hay axchikner ( u txaner) irents MARMINN en VACHARUM: sksats STAMBULITS minchev DUBAI: ayd tvum nayev YEREVI dzer mayrn u kuyry, voronk “aprank berelu”en gnatsel……….Dzer KYUCHUM dzez “aryuts” ek zgum, isk dzer TNERUM yerevi dzer GENOCIDI YENTARKVATS paperi nkarnern en patits kaxvats.

    Like

  9. Armen says:

    Tsanr patmutyun e .HIshum em im dasaranum evs nman mi axjik kar .Byac nman verabermunqi 4er arjananum ev mez tuyl 4eyinq talis nman ban.

    P.S Сучка Не захочет -Кабель не спрыгнет .

    Patmutyun@ shat lavn er .
    Harganqners Hexinakin

    Like

  10. taisha says:

    Արմենին

    ”Помню, прочел я как-то историю в Беговой Форме о породистом
    жеребце, которого никак не могли заставить покрыть кобылу. Ему приводили
    прекраснейших кобыл, что только могли достать, а жеребец от них только
    шарахался. Затем кто-то, который что-то понимал, высказал мысль.
    Прекрасную кобылу всю обмазали грязью, и жеребец немедленно на нее
    кинулся. Теория же заключалась в том, что в жеребце перед всякой красотой
    просыпался комплекс неполноценности, а стоило красоту испачкать, изгадить,
    он, по крайней мере, начинал чувствовать себя равным, а может и высшим.
    Ум жеребца и ум мужика могут сильно друг на друга походить. ”

    Отрывок из Буковского ”Кишки”

    Like

  11. Lus says:

    shat cavot patmutyuna,ev shat taracvac,karcum em mexavor ein axchka cnoxnern,ete kain eli,vor axchikn et vijakum er haytnvel…isk dasarani txaneri hatvacn uxaki tipik haykakan zzveli ararq er,HIsheq txanern aveli shat en banbasum qan axchiknern,es da bazmaki angam akanates em exel…txanern sirum en mtnel urishi ancnakani mej,toxnel irenc comentn daje vorosh baner el avelacnen te tvyal axchikn irancela ton tvel bayc chen uzel..et mijocov barcracnum en irenc(pativn)urishneri achqerum..ahavor e…Hayastani terutyunn da banbasanqn e,vor tirum e amen tex.

    Like

  12. Ani says:

    hetaqrqir patmutyun er, cavoq mer hasarakutyunum 1in@ qnnadatumen nranq ovqer irenq qnnadatvelu tex unen, et baroyakan normern el et txaner@ chein voroshelu, bayc myus koxmic el iranc el piti haskananq enqanov vor et tariqum iranq amen dzev uzum en inqnahastatven nuynisk ete da urishnerin viravorelov e,

    Like

    • QRISTINA says:

      TXUR PATMUTYUN ER…..U ANARDAR,VOCHMEK IRAVUNQ CHUNER DATEL ET AXJKAN,BAYC CHEM KAROX ASEL VOR AXJIK2 IRA MEXAVORUTYUN@ CHUNER<IRA MIAMTUTYAN PATCHAROV,,,BAYC AMEN DEPQUM EXACN EXAC ER,UXXAKI PETQ ER NRAN OGNEL HASKANAL,QANI VOR NA ARANC AYD EL VAT IRAVIJAKI MEJ ER,ISK INCH VERABERVUM E KYANQ2 DASAVORELUN<DA ARDEN SHAT LAV E U U INCHPES ASUM EN CHKA CHARIQ ARANC BARIQ EREVI ASTVEC EL ET ER PATRASTEL NRA HAMAR

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: