Հունիսի մեկից ՀՀ-ում և ԼՂՀ-ում 12 քննական կենտրոններում կմեկնարկեն միասնական քննությունները: Դիմում հայտ ներկայացրած 1209 դիմորդներն այս տարի առաջինը քննություն կհանձնեն Ռուսերենից և Քիմիայից: Երկրորդը Հայոց լեզվի և հայ գրականության քննությունն է` հունիսի 4-ին:
Կենսաբանություն, Ընդհանուր պատմություն և Աշխարհագրություն առարկաների քննությունը տեղի կունենա հունիսի 7-ին:
Հունիսի 10-ին Մաթեմատիկայի քննական օրն է, 14-ին` Օտար լեզվի, 17-ին` Հայոց պատմության և Ֆիզիկայի:
Հայոց լեզվից և գրականությունից քննություն կհանձնի 609 դիմորդ: Քննական առարկաներից, ըստ մասսայականության, երկրորդ տեղում է Մաթեմատիկան` 544, Անգլերենը` 365, Հայոց պատմությունը` 300 դիմորդներով: Իսկ Իսպաներենից քննություն կհանձնի ընդամենը մեկ դիմորդ:
Այս տարի դպրոցները շրջանավարտներ չունեն, այդ իսկ պատճառով էլ բուհերի դիմորդների թիվը քիչ է` միայն նախորդ տարիների շրջանավարտներն են: Ուսանողական շուրջ 21 հազար տեղերի համար պայքարում են ընդամենը 1209 դիմորդներ:
[…] hetq.am […]
LikeLike