Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Մեր դասատուների «բոցերից»

Մեր դասատուների «բոցերից»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Դպրոցականնե՛ր ջան, չգիտեմ՝ ձեր դպրոցում ինչպես է, բայց մեր դպրոցում շա՜ տ հետաքրքիր է: Այն առումով, որ մենք ունենք այնպիսի դասատուներ, որոնք իրենց հետաքրքիր ու ինչ-որ տեղ նաև զարմանալի արտահայտություններով մեզ ուրախություն են պատճառում: Այդ դասատուներից մեկը ընկեր Ամիրխանյանն է՝ մեր մաթեմատիկայի դասատուն: Ու հիմա կներկայացնեմ նրա ասած ամենածիծաղելի արտահայտությունները:

Ամեն ինչից արդեն ձանձրացած ու հոգնած.

Դե արդեն հերիք բավական եղավ էլի…

Իսկ դուք գիտեի՞ ք, որ ծովը կարող է մեկ մի ափին զարնվել, մեկ՝ մյուս ափին.

Չէ, դուք արդեն վերին աստիճանի անկառավարելի եք դարձել. հունից դուրս եք եկել ու ծովի պես մեկ զարնվում եք մի ԱՓԻՆ, մեկ զարնվում եք մյուս ԱՓԻՆ…

Նախազգուշացում՝ հենց դասի սկզբից.

Ես այստեղ չեմ եկել` միտում ունենալու հանդուրժել ձեր արարմունքը…

Նախազգուշացում՝ չափից դուրս կիրթ ձևով.

Ես անպայման ձեր դասղեկին կզգուշացնեմ, որ դուք ձեզ պահում եք, կներեք արտահայտությանս համար, շատ անկարգ ձևով…

«Չգիտեմինչ».

Եթե հասկանաք, բավական է միայն, որ հասկանաք:

Տպավորություն, թե աշակե8տը ուսուցչուհու ուսերին է նստած, իսկ ուսուցչուհին՝

Տղա ջան, հերիք բավական ա , գիտե՞ ս ինչ, ես այլևս չեմ ուզում քեզ տանել…

Հասկանալով, որ աղմուկի մեջ անհնար է ինչ-որ բան բացատրել՝

 …և վերջապես՝ մարդու միտքն էլ է չէ՞ ընդունակ արգելակվելու…

Ու ընդհանրապես՝

Մի դարձրեք, հա՞, ավելՆորդ եսիմինչ…

Բջջային մաթեմատիկայի դասին՝

Չես հասկանում՝ հեռախոս են նայու՞ մ, թե՞ գրատախտակ են նայում…

Ֆիզկուլտուրայի արդյու՞նք, թե՞ ձայների ասոցացիա՝

Այն տպավորությունն է, որ ես անասնագոմում եմ գտնվում…

Տեսե՛ք, թե ոնց է հայտնի թևավոր խոսքը փոխվում չգիտեմինչի՝

Այ սենց անլուրջ վերաբերՎեք, որ վերջում ԾԻԾԻԾԱՂԻ նա, ով վերջինը ԾԻԾԻԾԱՂԻ…

Նկարչությու՞ ն,թե մաթեմատիկա…

Էկել ա կիսամյակի վերջ. այնպես կնկարեմ այստեղ(մատյանը ցույց տալով), ու շաաատ գեղեցիկ կերպով…

Անորոշ իրավիճակ.

Տղաներին ասե՞մ, աղջիկներին ասե՞մ, ու՞մ ասեմ…

Բաաա, դե արի ու այսքանից հետո դպրոց մի գնա… :ՃՃՃ


13 Comments

  1. Arpine says:

    Բա առանց դրա, մեր հոտ էլա սենց բաներ շատ պատահում: Քո առանձնացրածները շատ հավանեցի: Մեկ-մեկ մեր դասատուները նենց համեմատություններ են անում, որ ասելուց հետո նոր զգում են, որ իրանց ասածները ծիծաղալու են🙂

    Like

  2. bockltunblog says:

    Կամ իսկի չեն էլ զգում :ՃՃՃՃ

    Like

  3. bockltunblog says:

    հա մեկ էլ ուղղակի պետք ա մի քիչ էլ հավես ունենաս ու ուշադիր լսես դասատուների ասածները: Իսկ ամենախոխման էն ա, երբ լսում ես էդ արտահայտությունը ու մի քանի վայրկյան հետո նոր հասկանում ես, որ իսկապես իմաստ չունի ու ծիծաղելի ա! :ՃՃՃՃ
    Հավես գործ ա…

    Like

  4. Arpine says:

    😉 հա ճիշտ ես, տենց էլ ա պատահահում

    Like

  5. Arpine says:

    Գիտես ես սենց ասած կախվում եմ էտ բառերից այն ժամանակ,երբ որ շատ հոգնած եմ լինում,բայց որ մի հատ դասատուն սխալվումա,այ էտ արդեն թեմայա

    Like

  6. bockltunblog says:

    հաաաա, լրրիիիիվ համաձայն եմ հետդ Արփինե ջան:ՃՃՃՃ
    Օվսաննա ջան, ասում եմ երանի ձեզ, մեր պատմության դասատուները մեծ մարդիկ են, իրանց համար ինչ մաֆիա, ինչ բանն :ՃՃՃ
    Իսկ մնացած դասատուները մեր դասարանի հետ վախենում են մաֆիա խաղան :ՃՃՃ մենք լավ ենք խաղում:

    Like

  7. ԳԱԼԱ says:

    Ես ասեմ իմացած եղիր մեզ մոտ է նման արտահայտություններ անող ուսուցիչներ էլ կային, բայց դե մենք էլ մեր մեղքի բաժինն ունենք ,որ նրանք նման ձև էին վարվում Մեզ հետ: Մենք մաֆիա էլ չէինք խաղում մեզ ասում էին կոպիտ ասաց <> , որովհետև մեր դասարանում շատ էին տղաները և որտեղ կռիվ էր նրանք մեր դասղեկի հետ այնտեղ էին հայտնվում : Հետո էլ տնօրենի մոտ ու ասում էին. Երբ եք ավարտելու պրծնենք Ձեզանից, զզվեցինք արդեն հերիք ու բոլ եղավ:
    ՈՒ նման մի շարք արտահայտություններ: Մինչև ավարտեցինք էնքան նեռվերները կերանք, որ ասելու չի: Արփինեն գիտի ինչեր ենք արել:

    Like

  8. Arpine says:

    Հա Գալա ջան գիտեմ,դե մենք բոլորից տարբերվում ենք,մեր մոտ տղաներն են շատ ու դա էլ խնդիր ա դառնում մեզ համար:Եթե մի բան էլ քոլոջում լինւմ ա գցում են մեր վրա ստից տեղը

    Like

  9. Հայկ Սմբատյան says:

    Էհ ինչ պռոբլեմատիկ երկրում ենք ապրում մենք…..

    Like

  10. ԳԱԼԱ says:

    ԲԱՅՑ ՄԻ ԲԱՆ ԱՍԵՄ ԷԼԻ: ՄԻ ԿՈՂՄԻՑ ԼԱՎԱ ՈՐ ՏԵՆՑԱ ՏԵ ՉԷ ԽՈՍԱԼՈՒ ԹԵՄԱ ՉԷԻՆՔ ՈՒՆԵՆԱ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷԼ ՉԷԻՆՔ ԳՐԻ<

    Like

  11. Հայկ Սմբատյան says:

    :))) ճիշտ ես…

    Like

  12. GALA says:

    ՀԱ ԵՍ ԵԴ ԳԻՏԵՄ

    Like

  13. Հայկ Սմբատյան says:

    🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: