Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Հանդուրժողականությունը բնավ թուլամորթություն չէ

Հանդուրժողականությունը բնավ թուլամորթություն չէ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Մենք բոլորս այնքա՜ն տարբեր ենք։ Մենք այնքա՜ն տարբեր ենք, որ երբեմն զարմանում ես՝ արդյո՞ք մենք երկուսս էլ նույն մարդկային ցեղին ենք պատկանում, միևնույն քաղաքակրթությանը։

Սարգիսն ու Արթուրը այնքան վաղուց էին թշնամություն անում, որ արդեն չէին էլ հիշում, թե ինչու իրար տանել չեն կարողանում։ Դա սկսվել էր դեռ տարրական դասարանից ու շարունակվում էր արդեն 9 տարի։ Անտեղի վիրավորանքներ, որոնցից անընդհատ նոր կռիվներ էին ծագում, ամեն հարմար առիթով իրար ձեռ առնել, վատամարդ հանել, գործը անգամ «խաբար տալու» առջև կանգ չէր առնում։ Իրականում նրանք թշնամություն էին անում ոչ թե այն պատճառով, որ կոնֆլիկտ կար, այլ ուղղակի այդպես էր ստացվել…

Յուրաքանչյուրի համար մյուսը ամենավատն էր՝ թերություններով լի ու չուներ ոչ մի առավելություն։  Իսկ նրա հետ համեմատած ինքը … ուղղակի հրեշտակ էր 🙂

Մենք մեր կյանքում հաճախ ենք ներգրավվում անիմաստ ու երկարաձգված բախումների մեջ, սակայն ինքներս էլ չենք նկատում, որ այն հոգեկան էներգիան, որ ծախսում ենք ատելության ու չարության վրա, ուղղակի կորցնում ենք, իսկ կարող էինք ծախսել մեր ինքնակատարելագործման ու ստեղծագործական աշխատանքի համար։ Սակայն կան մարդիկ, ովքեր չունեն այսպիսի անախորժություններ, թվում է, թե նրանց բոլորը սիրում են։ Ամենից հաճախ այդ մարդիկ ունեն մեկ անգնահատելի հատկություն՝ նրանք հանդուրժող են։

Հանդուրժողությունը(կամ տոլերանտություն) համբերատարությունը չէ, ոչ էլ թուլության նշան։ Այն ուղղակի թույլ է տալիս առանց ագրեսիայի ընկալել և ընդունել ուրիշների մտքերը, զգացմունքները, արարքներն ու ապրելակերպը։

Մարդու հանդուրժողականությունը կարելի է  համեմատել ֆիզիոլոգիական տոլերանտության հետ։ Ֆիզիոլոգիական իմաստով տոլերանտությունը սթրեսներին և տանջանքներին դիմանալու և հաղթահարելու կարողությունն է։ Նույնպես և հոգեբանական տոլերանտությունը հոգեբանական սթրեսներին և տհաճություններին, անդուրեկան մարդկանց հանդեպ դիմացկունությունն է, երբ նրանք այդքան չեն ազդում քո նյարդերի վրա։ Երկու դեպքում էլ շահում ես դու։ Երոկու հատկություններն էլ կարելի է ձևավորել և զարգացնել։

Սակայն հանդուրժողականությունը պասսիվ դիրք չէ, այն չի ենթադրում, որ քեզ կարող են վիրավորել: Եթե ինչ որ բան քեզ ջղայնացնում է, իսկ դու ոչ մի բան չես ձեռնարկում այդ իրավիճակը փոխելու համար, ապա դա հանդուրժողականություն չէ։ Տոլերանտությունը ներքին դիրքորոշում է, ավելի մեղմ ու ներողամիտ մոտեցում` իրականությանն ու  մարդկանց:

Հանդուրժող անձին բնորոշող որակներից են ինքնաքննադատական հայացքը, ուրիշներին հասկանալու կարողությունը, վստահություն իր ուժերի վրա և պաշտպանվածության զգացողություն, բարձր ինքնագնահատական։ Տոլերանտության արդյունքում ձեռք բերված որակներից են բարյացակամություն, հանգստություն (ուրիշների ամեն պուճուր սխալից և թերությունից չի ներվայնանում), կենսասիրություն, շփվողականություն։

Եթե դուք ագրեսիվ եք տրամադրված ձեր շրջապատի նկատմամբ, կարելի է աստիճանաբար սովորել դառնալ հանդուժող: Օրինակ, վեճի կամ անհամաձայնության ժամանակ փորձեք ձեզ դնել ձեր հակառակորդի տեղը, տեսնել իրավիճակը նրա աչքերով ու հասկանալ, թե ինչ է նա դա ուզում կամ ինչու չի համաձայնվում ձեր հետ, փորձեք հասկանալ նրա վարմունքի իրական դրդապատճառները: Պատկերացրեք՝ իսկ եթե՞ դուք լինեիք նրա տեղը. միգուցե դուք էլ նույնը անեիք…

Վոլտերն ասել է՝ «Ես համաձայն չեմ ձեր խոսքերի հետ, սակայն կյանքս կզոհեմ՝ պաշտպանելով սեփական տեսակետն արտահայտելու ձեր իրավունքը»։


Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: