Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Երեխային ցանկացած բռնության ենթարկելը հանցագործություն է

Երեխային ցանկացած բռնության ենթարկելը հանցագործություն է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,290 կտտոց

Դպրոցական բլոգի հեղինակներից մեկն  անդրադարձել է իրավիճակի, երբ երեխան բռնության է ենթարկվում թե ընտանիքում, թե դպրոցում:

Իրականում այս երևույթները փոխկապակցված են, քանի որ սովորաբար թե ուսուցիչը, թե կռվարար աշակերտը գիտի, թե դասարանում ումը կարելի է ծեծել, իսկ ումը` ոչ: Արթուրն այս պարագայում  այն աշակերտներից էր, ումը կարելի էր ծեծել. նրան տանը ծնողներն էլ էին ծեծում: Ստացվում էր, որ նրան ինչ-որ բան հասկացնելու համար պարտադիր պայման է ծեծը. ծնողները դեռ մանկուց նրան ծեծով են ամեն ինչ հասկացրել:

Եթե ուսուցիչներից մեկը անկարգության համար պատժի երեխայի, որին ընտանիքում չեն ծեծում և սովորեցնում են գնահատել սեփական անձն ու բարձր պահել արժանապատվությունը, նման երեխային շատ դժվար կլինի բռնության ենթարկելը:

Դպրոցներում կամ առօրյա կյանքում հաճախ հանդիպող  ծեծի երևույթը խախտում է երեխայի իրավունքները. ՀՀ «Երեխայի իրավունքի մասին» օրենքը սահմանում է, որ երեխան ունի ցանկացած տեսակի` թե ֆիզիկական, թե հոգեբանական բռնությունից պաշտպանության իրավունք:

Երեխան ունի բռնությունից պաշտպանվածության իրավունք:

Պետությունը և նրա համապատասխան մարմիններն իրականացնում են երեխայի պաշտպանությունը  ցանկացած  բռնությունիցշահագործումից,  հանցավոր գործունեության մեր ներգրավելուց, մուրացկանությունիցանառակությունիցմոլի խաղերից և նրա իրավունքների օրինական շահերի այլ ոտնահարումից:

Օրենքը սահմանում է, որ ցանկացած անձի` այդ թվում և ծնողներին կամ օրինական այլ ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ վերաբերմունքի:

Երեխայի իրավունքների ոտնահարողը պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:

Ուստի երեխայի բռնությունից պաշտպանված լինելու իրավունքը իրականացնելու համար հարկավոր է սկսել ընտանիքից. երեխան, որը ընտանիքում բռնության չի ենթարկվում և գնահատում է արժանապատվությունը, թույլ չի տա, որ որևէ միջավայրում նվաստացնեն իրեն կամ ծեծեն:


Leave a comment