Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Մեր դպրոցի ամենաթույլ ուսուցչուհին

Մեր դպրոցի ամենաթույլ ուսուցչուհին

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,218 կտտոց

Դա ընկեր Պողոսյանն էր, որին ես շատ սիրում էի, մանավանդ նրա դասավանդած առարկաները:

Բայց ընկեր Պողոսյանը շատ թույլ ուսուցչուհի էր և չէր կարողանում կառավարել երեխաներին:

Իսկ մեր դասարանի տղաներից շատերը իրենց լավ չեն պահում դասերի ժամանակ, մանավանդ, երբ գալիս է ընկեր Պողոսյանի դասը:  Սակայն նրանք մաթեմատիկայի, ինֆորմատիկայի, գրականության և մի քանի այլ դասերի ժամանակ շատ կարգապահ աշակերտներ են դառնում:

Այդ դասը միշտ վերածվում էր խառնաշփոթի և այնպես է թվում, որ ոչ թե ուսուցիչն է կառավարում աշակերտներին, այլ հակառակը` աշակերտները:

Իսկ ամենակարևորներից է այն, որ դասը ուսուցչուհին պատմում, բացատրում է հասկանալի ձևով, բայց էլի նույն վիճակն է դասարանում. ոչ ոք չի սովորում, բացի մի քանի աշակերտներից, նրանք էլ հասկանալով ուսուցչի այդ սիրալիր վերաբերմունքը միշտ պատրաստ են գալիս դասերին:

Եվ ինչքան էլ, որ մենք դասը սովորում, պատմում ենք, մեկ է դասը դասին չի նմանվում:

Միշտ դասի ժամանակ տղաները գորգոռում են, բղավում ու ծաղրում են ուսուցչուհուն: Ինչքան անգամ է եղել, որ ուսուցչուհին հանձնարարություններ է տվել, և նրանք  օգտվելով այդ առիթից, որ ուսուցչուհին չի խոսում նրանց վրա, եթե չեն կատարում հանձնարարությունները, ոչինչ էլ չեն կատարել և միայն  դասարանի մի քանի աշակերտներն են գրել:

Ընկեր Պողոսյանը ամեն ինչ շատ լավ հասկանում էր, բայց այսքան տարի ինձ նա դասավանդել է ու իմ մեջ մի հարց է մնացել, որի պատասխանը ես այդպես էլ չգտա:

Ես չեմ հասկանում, եթե նա շատ լավ բացատրում է ամեն ինչ, հասկանալի կերպով, ապա ինչու չի դիմում այնպիսի քայլերին, որ դասարանը փոխվի, և դասը չվերածվի խառնաշփոթի:

Նրա դասերին ոչ մի տղա չի սովորում և միշտ դասերին կատակներ, միշտ ծիծաղում են ուսուցչի վրա, իսկ նա այդ ամենը հասկանալով` ոչինչ չի անում:

Մենք էլ միշտ փորձել ենք այնպես անել, որ տղաները իրենց լավ պահեն, բայց նրանք միշտ էլ նույնն են և նույնն էլ կմնան: Անգամ այն աստիճանի են հասցրել ուսուցչին, որ նա լաց է եղել:

Նրանց փոխելը երբեք էլ չի լինի, ինչպիսի քայլեր էր ձեռնարկվեն:

Իսկ մենք ուզում ենք, որ դասերը չվերածվեն սկանդալմերի և խաղաղ պայմաններում սովորենք: Բայց երբեք էլ այդ ժամերին մեր դասարանի տղաները իրենց նորմալ չեն պահի, և մենք միշտ էլ կսովորենք նման երեխաների հետ, ովքեր չեն գնահատում ուսուցիչներին:


2 Comments

  1. Օվսաննա says:

    Արև ջան չնահանջեք,անընդհատ պահանջեք ձեր տղաներից,որ խելոք մնան:Փառք Աստծո մենք նման պրոբլեմ չունենք:

    Like

  2. ArEv Ka says:

    Հա Օսան ջան շատ ճիշտ ես, բայց մեկա հիմա ավարտական դասարան ենք, ու բոլոր տղաները դուրս են գալւ,մնալու ենք դասարանում 6 հոգով, չնայած միքիչ էլ վատա, դե ետքան տարի սովորել ենք, հիմա իրանք գնալու են…

    Like

Leave a reply to Օվսաննա Cancel reply