Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Իրավունք սովորեցնողը իրավունք է խախտում

Իրավունք սովորեցնողը իրավունք է խախտում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Օլեգը, որ մեր դպրոցում իրավունքի մասին սեմինարներ է անցկացնում երեխաների համար, հենց ինքն էլ խախտում է աշակերտների իրավունքները:

Մեր դպրոցում բազմաթիվ սեմինարներ են անց կացվում առողջության, իրավունքի, ներառական կրթության, բնապահպանական և այլ թեմաներով: Շատ անգամներ սեմինարներ է վարել Օլեգը, ով մեզ իրավունք է սովորեցնում:

Մայիսի 27-ին քննական պարապմունքների ամենաթեժ շրջանում, Օլեգը որոշեց սեմինար անցկացնել առողջապահության թեմայով:

Դրա նախորդ օրը երեկոյան աշակերտական խորհրդի նախագահը զանգահարեց և ասաց, որ հաջորդ օրը սեմինար է լինելու, բայց շատ մանրամասներ պարզ չէի: Մտածեցի` կմասնակցեմ, և երբ կգա պարապմունքի ժամը, թույլտվություն կխնդրեմ ու կգնամ:

Ուզում եմ նշել, որ օրենքով սահմանված կարգով ես սեմինարի մասին պիտի իմանայի 3 օր առաջ` բոլոր մանրամասնություններով:

Առավոտյան դպրոցում Օլեգը հայտնեց, որ սեմինարը եռօրյա է, օրական 2.5-3 ժամ: Ես հայտնեցի, որ 1.5 ժամից պարապմունք ունեմ, իսկ նա ոչինչ չասաց:

Եկավ պարապմունքիս ժամը, և ես թույլատվություն խնդրեցի, իսկ նա մերժեց:

-Եթե գնաս` տնօրենից նկատողություն կստանա: Այդ հարցով էլ ինձ չդիմես, չես գնալու,- ասաց նա:

Ճիշտ է, առողջությունը կարևոր է, բայց այդ պահին իմ քննություններն ավելի կարևոր էին, վերջիվերջո, դրանցով ամփոփվում են վերջին 5 տարվա ստացած գիտելիքները:

Օլեգը էլի չթողեց, և ես ստիպված եղա առանց երկար-բարակ բացատրելու դուրս գալ դասասենյակից և գնալ իմ պարապմունքին:

Իմ գնալուց հետո նա  սպառնացել է, որ իմ նման «անմակարդակին» դպրոցից հեռացնել կտա` սրանով խախտելով իմ ժամանակը ազատ տնօրինելու և արժանապատվության իրավունքները:

Ճիշտ է, ես իմ նպատակին հասա, սակայն ներքուստ բարկացած էի: Ախր, ինչո՞ւ է կյանքն այդքան անարդար: Իրենք իրավունք են սովորեցնում, իրենք էլ խախտում, իսկ մենք պիտի լռե՞նք:

Դե  հերիք  է աչքներիս թոզ փչես: Զզվել եմ անարդարությունից, դուք մենակ փող սարքեք, իսկ ա՞նձը, հոգի՞ն, ներաշխա՞րհը:

Ես կպարապեմ, քննություններս լավ կտամ, դպրոցը կավարտեմ ու լավ մասնագետ կդառնամ:

Եթե տարիներ հետո դու իմ օգնության կարիքը զգաս… ես քեզ կօգնեմ առանց տատանվելու, հենց այդպես էլ վրեժս քեզնից կլուծեմ:

Advertisements

5 Comments

  1. ։)
    Իսկ ի՞նչ մասնագիտություն ես ընտրել, Օվսաննա ջան։

    Like

    • Օվսաննա says:

      Արմինե ջան առայժմ տատանվում եմ:Կամ Միջազգային հարաբերություններ,կամ Աշխարհագրություն,կամ էլ Փիլիսոփայություն:

      Like

      • tanama says:

        Օ՜, ի՜նչ լավ շարք է։ Ինձ էլ է փիլիսոփայությունը հոգեհարազատ ու քո նման տատանվում եմ որ ուղղությամբ շարունակեմ՝ հոգեբանություն, թե փիլիսոփայություն։ Ախր երկուսն էլ հրաշք ոլորտներ են։
        Թող սրտիդ ուզած ընտրությունը կատարես 🙂

        Like

  2. Լռել պետք չէ, հենց նման մարդկանց պետք է ցույց տալ իրենց խոսքի և գործի հակասությունը, ինչու չէ, հարկ եղած դեպքում նրանց էլ հիշեցնել կամ սովորեցնել, որ այդքան քարոզվող իրավունքները միայն տեսական երևույթ չեն, պետք է գործնականում էլ դրանք կիրառել` բոլոր ոլորտներում և իրավիճակներում:

    Բացի այդ, եթե սեմինարը դասից դուրս է կազմակերպվում, այսինքն դասաժամ չէ, աշակերտն ազատ է ընտրել` մասնակցել դրան, թե ոչ. սա արդեն արտադպրոցական զբաղմունք է, որը յուրաքանչյուրն ընտրում է ըստ իր նախասիրությունների:

    Շատ կարևոր է նաև, որ դու հասկանում ես, Օլեգի խոսքի և գործի հակասությունները և դատապարտում այն. դա քեզ հնարավորություն կտա, որ այդ սխալը դու ինքդ չկրկնես:

    Օվսաննա ջան, դու նյութում նաև նշում ես որ «օրենքով սահմանված կարգով սեմինարի մասին պիտի իմանայի 3 օր առաջ` բոլոր մանրամասնություններով»: Կնշես, թե որ օրենքով է նման կարգ սահմանված?

    Like

  3. Օվսաննա says:

    Անկեղծ ասած օրենքը նշել չեմ կարող,ուղղակի ծանոթ եմ դրա մասին աշ.-խորհրդի կանոնակարգից:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: