Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Հունիսի մեկը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Հունիսի մեկը երեխաների պաշտպանության միջազգային օրն է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Հունիսի մեկը  երեխաների պաշտպանության միջազգային օրն է. օրենքով  մինչև 18 տարեկան անձինք երեխաներ են:

Երեխաները  միայն այս մեկ օրը չէ, որ պետք է պաշտպանված լինեն. տոնն  ուղղակի առիթ է ևս մեկ անգամ հիշելու, որ երեխաներն էլ ունեն իրավունքներ և պաշտպանվածության կարիք:

Երեխաների  պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925-ին`Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: Իսկ արդեն 1950-ին առաջին անգամ հունիսի մեկը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր: Հայտնի չէ, թե ինչու է տոնի համար ընտրվել հենց հունիսի մեկը:

ՄԱԿ-ը սատարել է այդ նախաձեռնությանը և երեխաների իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանությունը հայտարարել է իր գործունեության հիմնական առաջնահերթություններից մեկը:

Հունիսի մեկին Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում երեխաների համար:

Վաղը Երևանի կենդանաբանական այգում  կկազմակեպվի համահայկական նկարչական օր, որին կարող են մասնակցել այգի այցելող բոլոր երեխաները: Իսկ մինչև 16 տարեկան երեխաների համար մուտքը կենդանաբանական այգի անվճար կլինի:

Երեխաների պաշտպանության օրվան նվիրված միջոցառում է կազմակերպելու նաև Մուլտիշոկ մանկական ամսագիրը Play city զվարճանքների համալիրում: Այստեղ երեխաները հեքիաթների հերոսների հետ կկարողանան երգել, պարել, ուրախանալ:

Մոսկովյան պուրակում կկազմակերպվի համերգ և ցուցահանդես-վաճառք: Կցուցադրվեն արյան հիվանդություններով տառապող երեխաների ձեռքի աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանը միջոցառումներ է կազմակերպելու նաև քաղաքի բոլոր վարչական շրջաններում: Հունիսի մեկի միջոցառումների ցանկը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: