Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Ռազմագիտության դասատու. «Տղամառտու վռայից ծխի հոտ պիտի գա, ոչ թե ճգիտեմինչի»

Ռազմագիտության դասատու. «Տղամառտու վռայից ծխի հոտ պիտի գա, ոչ թե ճգիտեմինչի»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

-Դասարա՛ ն, ոտքի՜… զգա՛ստ…

-Զեկուցի՛ռ:

-Պարո՛ն գնդապետ, տասներորդ դասարանը պատրաստ է նախնական զինվորական պատրաստության դասընթացին:

-Ողջույն ձեզ…

-Ողջու՜՜՜յն, պարո՜՜՜ն գնդապե՜՜՜տ…

-Նստե՛ք:

Հանդիսավոր «Ողջույն»-ի արարողությանը հաջորդում է. «Так, հիմա ստուգում յեմ կոնսպեկտնյեռը ոռ ձյեռ գոռծնականի գնհատականնեռը դնեմ, понятно?»:

Ու սկսում ա ստուգել ԿՈՆՍՊՅԵԿՏՆՅԵՌԸ… Ասեմ, որ դա իր մոտ միշտ կիսատ է ստացվում, որովհետև մեկին բռնեցբնում է խոսելուց ու սկսում է մի ժամ խոսել էդ խեղճի վրա: Հետո հանկարծ զանգը տալիս է… բայց ո՞վ է մեղավո՞ր, մե՞նք…

Հաաաա, ձեզ թվաց, թե սենց լուրջ էլ շարունակվում ա՞ մեր ռազմագիտության դասը: Չէ, սենց մենակ սկսվում ա, որովհետև պարոն գնդապետ Բարսեղյանը ռսնական(ինչպես ինքն է ասում) կրթություն է ստացել ու իր ասած ամեն երկրորդ բառը ծիծաղելի է… բայց եթե քեզ հանկարծ բռնեցրեց անկապ-անկապ խոսելիս կամ ծիծաղելիս… օհոոոոոո…կարող է ամբողջ ժամը կանգնեցնի ու 25 անգամ «Զյինվոռական կեԾվաՑք ընդունյիռ» ասելուց հետո որոշի, որ պետք է պատմի իր կյանքի ամենահետաքրքրաշարժ դեպքերից 4629-րորդը: Ու էդ գործընթացը կարող է տևել մինչև դասի վերջ: Էնպես որ իր հետ զգույշ է պետք լինել, թե չէ հնարավոր է` ոտքներիս վրա մազոլներ վաստակենք:

Պետք է միայն մենակ լսել, թե ոնց է գովում աշակերտին.

-Ну, вот, էռեխեն նոռմալնյի կոնսպյեկտը գրյելլ ա, բերյելլ ա, вот, поэтому ետե ինկը բանակում լինեռ, я б его в отпуск կուղառկեի… молодец…

Պարոն գնդապետը չի սիրում, երբ իր դասին մաստակ են ծամում  ու հենց տեսավ, ասում է.

-Կա՛նգնյի… գնա, թքի՛…

Իսկ մինչ աշակերտը կավարտի թքելու գործընթացը, ասում է.

-Էն ոնց ա ասո՞ւմ էն «Հայկո-Մկոյի» մեջ…հա…առա ոնց եմ ես զզվուուուում էդ ծամոն ծամյելուց…

Մի անգամ էլ դիմեց ինձ.

-Տղա ջան, ավելի լավ ա ծխես, քան թե ծամոն ծամես, ես սիռում եմ, եռպ ոռ տղամառտու վռայից ծխի հոտ ա գալյիս, ոչ թե ճգիտեմինչի հոտ:

Տո մեկն ըլներ, հարցներ՝ բա դու ինչի՞ չես ծխում, ես ուղղակի մտածում էի, որ ծխում է, թե չէ հաստատ նաղդ հարցնող էի:

Advertisements

12 Comments

  1. ԳԱԼԱ says:

    Հետաքրքիր պատմություն էր, ես գրեթե պատկերացնում եմ ձեր վիճակը դասերին , քանի որ մեր պատության դասատուն էր նույն ձևով վարվում միայն մի տարբերությամբ` այդ ամենին զուգահեռ նա լրացնում եր նաև խաչբառ:

    Like

  2. Հայկ Սմբատյան says:

    Խաչբաաառ…երևի ամենածիծաղելի բանն ա, որ պատմության դասատուն լրացնում ա խաչբառ: Բայց ես մեկից լսել եմ, որ իր դասատուն նույնիսկ PlayBoy ա ուսումնասիրում դասի ժամին: :ՃՃՃՃ փաստորեն էս քաղաքում նենց բաներ են լինում, որ անգամ չես էլ մտածի: :ՃՃՃՃ
    Շնորհակալ եմ մեկնաբանությանդ համար :))))

    Like

  3. ԳԱԼԱ says:

    Դե մեր համար մի գուցե ծիծաղալի թվա , բայց այդ մարու համար դա կարևոր էր երևի: Դե տենց բաներ էլ են լինում, կյանքա ամենինչ էլ պատահումա: Խնդրեմ

    Like

  4. Հայկ Սմբատյան says:

    Հենց էդ ա էլի, էդ նորմալ երևույթ ա, այ եթե չլիներ, արդեն աննորմալ կլիներ: :ՃՃՃ

    Like

  5. ԳԱԼԱ says:

    Դե չեմ կարծում ,որ աննորմալ կլիներ, բայց դե մի կողմից խոսելու թեմա է : Բայց դա շատ վատ էր մեր համար, որովհետև մեկը ես` տենց էլ չսիրեցի ու չսովորեցի պատմ.:

    Like

  6. Հայկ Սմբատյան says:

    ես էլ, որովհետև ես զարմանում եմ մարդը ո՞նց կարա ամբողջ էդ տվերը զուբրիտ անի ու հետո հիշի…որպես առարկա դժվար ա սովորածդ(սսովորածդ, ոչ թե՝ զուբրիտ արածդ) մի քանի ամիս հետո հիշել…չեմ հասկանում ուղղակի…

    Like

  7. ԳԱԼԱ says:

    ԴԵ ՈՉ ԹԵ ՉՍ ՀԻՇԻ ԱՅԼ ՉԵՍ ՍՈՎՈՐԻ ՈՐ ՀԻՇԵՍ: ԵՍ ԷԼ ԷԻ ՏԵՆՑ ԱՍՈՒՄ ,ԲԱՅՑ ՀԻՄԱ ԱՐԻ ՈՒ ՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՆ ԿԱԶՄՈՒՄԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆՍ 85 ՏՈԿՈՍԸ, ՄԱԹԵՄԸՆԵԼ ՀՈ ՊԱՏՄԻՑ ԲԱՐԴԱ, ԲԱՅՑ ԴԵ ՊԵՏՔԱ

    Like

  8. Հայկ Սմբատյան says:

    չէ, օրինակ մաթեմը հաստատ պատմից բարդ չի…ես մաթեմի ուղղությամբ չեմ գնալու, բայց ամեն դեպքում մաթեմ սիրում եմ ու շատ հեշտ ա ստացվում մոտս… :)))

    Like

  9. GALA says:

    ԴԵ ԵՍ ՈՒԶԵՄ ՉՈՒԶԵՄ ՊԵՏՔԱ ՍՈՎՈՐԵՄ ,ՈՐՈՎՀԵՏև ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՍ ԴՐԱՆԻՑԱ ԿԱԽՎԱԾ ԱՊԱԳԱՅՈՒՄ ԴԱՌՆԱԼՈՒ ԵՄ ԲԱՆԿԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ

    Like

  10. Հայկ Սմբատյան says:

    օօօօ, լավ գործ ա… :ՃՃՃ

    Like

  11. GALA says:

    ԲԱ,, ԲԱՅՑ ԴԵ ԴԺՎԱՐԱ

    Like

  12. Օվսաննա says:

    Շատ հետաքրքիր ու զվարճալի էր;

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: