Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Ֆիզիկայիս ուսուցչուհիս` մարդ-բանաձև

Ֆիզիկայիս ուսուցչուհիս` մարդ-բանաձև

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Սկզբից տանել չէի կարում թե´ ֆիզիկան, և թե´ մեր  ֆիզիկայի ուսուցչուհուն, բայց հետո այդ վերաբերմունքը փոխվեց:

Որ առավոտը զարթուցիչս զրնգում էր, աչքերս բացում ու մտածում էի. «Էսօր ֆիզկիա ունեմ, լավ էլի, ո՞ր մեղքիս համար»:

Ֆիզիկայի օրերին` ստիպված էի գնում դասի, ու սաղ օրը լարված սպասում էի մինչև գար ֆիզիկայի ժամը: Մի տեսակ դող էր մտնում մեջս էդ ժամից:

Մեր ֆիզիկայի ուսուցչուհին` ընկեր Կիրակոսյանը, շատ խիստ էր ու էդ խստության մեջ ներվային բան կար:

Նա 45-50 տարեկան, միջահասակ կին է և դեմքին յուրահատուկ ժպիտ ուներ, բայց  շատ քիչ էր ժպտում: Ագրեսիվ բնավորություն ուներ. բոլորն էդպես էին նրան ճանաչում, բայց ես հետո բացահայտեցի իսկական Կիրակոսյանին:

Կիրակոսյանին դպրոցում ոչ թե չէին սիրում, այլ ուղղակի չէին հանդուրժում նրա խստությունն ու, հատկապես, միշտ ցածր գնահատելը:

Հենց մտնում էր դասարան` անմիջապես սկսում էր դասը: Չէր սիրում, որ իր դասին նույնիսկ ճանճը տզար: Սիրում էր, որ բոլորը ուղիղ նստած լինեին ու չէր թողում անգամ մի հատ շրջվել: Հա´, մեկ էլ չէր սիրում, որ աղջիկները թափած մազերով դասի գային:

-Աղջիկ ջա´ն, սա դպրոց է, քո երկար մազերը դպրոցից դուրս կթափես, իսկ հիմա արագացրու´, մազերդ հավաքի´ր, աչքիս չերևա,- մի անգամ ասաց Կիրակոսյանըմեր դասարանի Աննային:

Իրեն ինչքան էլ որ չսիրեի, բայց մի բան, որ գնահատում էի.դա նրա գիտելիքներն էին:

Վայ, էն ինչ դժվար էր նրանից «5» ստանալը: «5»-ի համար պիտի շունչ չքաշեիր: Ինքը սիրում էր հստակ պատասխան. բանաձևերը պիտի արագ-արագ գրեիր, իսկ ֆիզիկայի օրենքների մասին ասում էր. «Որ քնած տեղից էլ հանեն, դուք պիտի սաղ ջրի նման ասեք»:

«Ինձնից «5» կստանա այն աշակերտը, ով փայլում է իր գիտելիքներով,- ասում էր Կիրակոսյանը,- դուք իմացե´ք, ձեզ տանջելու եմ»:

Ու իսկականից մեզ շատ էր տանջում: Էնքան էինք սովորում ու տանջվում «5»-ի համար, որ ֆիզիկան դարձել էր բոլոր առարկաներից առաջնայինը: Որ մի բան չէինք իմանում կամ սխալ էինք ասում, նենց էր գոռում ու ներվայնանում,որ քիչ էր մնում լացեինք: Դրա համար էլ մենք կաշկանդվում էինք դաս պատմելուց ու վախվորած էինք պատմում: Բայց հետո, երբ խստության ազդեցության տակ ես սկսեցի ֆիզիկա սովորել, քիչ-քիչ ֆիզիկան դարձավ սիրելի առարկան:

Հետագայում պարզվեց, որ քոլեջ ընդունվելու համար ֆիզիկայից քննություն պետք է հանձնեմ, իսկ քննության համար անհրաժեշտ էր պարապել: Մեր դպրոցում էլ ընկեր Կիրակոսյանն էր լավագույն մասնագետը, ու ես էլ պիտի պարապեի նրա մոտ: Առաջին օրը, երբ գնացի պարապմունքի` շունչս պահել էի, նենց էի լարվում, ոնց որ իմ ապրելու հարցն էր դրված: Կանգնել էի դռան մոտ ու ռիսկ չէի անում դուռը ծեծել, բայց հավաքեցի ինձ ու ծեծեցի:

Դուրս գալուց լրիվ հակառակ տրամադրությունն էր մոտ: Մտածում էի. «Կարող ա սխալ տուն եմ մտել»: Բայց չէ, սխալ չէր, պարզվում էր դպրոցի Կիրակոսյանը լրիվ ուրիշ է,  դպրոցից դուրս` ուրիշը:

Դա հասկացա հետագա պարապմունքների ընթացքում: Կիրակոսյանը այնքան ջերմ ու սիրալիր էր, էն ներվային գոռոցները չկային, հանգիստ էր ու ինձ վերաբերում էր իր աղջկա պես, իսկ սովորեցնելը` ոնց որ ուղեղս բացեր լցներ մեջը:

Բայց նրա ջերմությունը նրանով չէր պայմանավորված, որ պարապում էի մոտը: Դպրոցում իմ հետ նույն խիստն ու պահանջկոտն էր, մի բան էլ ավելի խիստ էր ինձ գնահատելուց, որովհետև երեխեքի մեջ  մտած է ասելը. «Դասատուն բարձր է գնահատում, որովհետև իր մոտ ա պարապում: Ի՞նչ. մենք էլ գնանք պարապե՞նք, որ բարձր ստանանք»:

Ժամանակի ընթացքում ես սկսեցի անչափ սիրել թե´ ֆիզիկան, և թե´ Կիրակոսյանին, նույնիսկ ուզում էի ֆիզիկոս դառնայի:

Հիմա ես ուրախ եմ, որ նա մեր նկատմամբ շատ խիստ էր ու տանջում էր, որովհետև եթե չլիներ դա, ես երբեք չէի տիրապետի այդքան մեծ գիտելիքների, որն ինձ շատ է պետք գալիս:

Կիրակոսյանն իմ համար մարդ-բանաձև էր, որի անհայտ կողմը միայն ժամանակը բացահայտեց:

Advertisements

18 Comments

  1. Խիստ դասատուներին ես շատ եմ հարգում 🙂

    Like

  2. Arpine says:

    Իրո´ք,ժամանակի ընթացքում ես հասկանում, որ նրանց խստությունը արդարացված էր:

    Like

  3. ԳԱԼԱ says:

    Ես խիստ ուսուցիչներին չեմ սիրում, բայց սիրում եմ, երբ որ խիստ են գնահատում աշակերտներին: Դրանով ուզում են ցույց տալ , թե ինչքանով կարող ենք մենք սովորել այլ ոչ ,թե նրա համար, որ նրանք են ուզում ցածր գնահատել:

    Like

  4. Arpine says:

    Իհարկե,ես էլ եմ սիրում խիստ ուսուցիչների, բայց խիստ ուսուցիրներն էլ են սխալներ թույլ տալիս,ինչպես այսօրվա դեպքը:Երևի հասկացար ինչ մասին է խոսքը?

    Like

    • ****** H****** says:

      Բա Արփին ջան, հիմա էլ, որ էտ ուսուցչուհուտ փողոցում հանկարծ հանդիպում ենք էնքան հիացմունքով ես իր հետ խոսում, որ հեչ չէի ասի, որ իրեն չես սիրել: Բայց իրոք լավա խիստ ուսուցիչը… ճիշտ է մենք միշտ բողոքում ենք ըտենց ուսուցիչներից, բայց հո լավ դասերը սովորում ու հասկանում ենք!!!

      Like

  5. Arpine says:

    Հա´ Հր ջան :-),դու ինքդ էլ զարմանում ես չէ, որ ես այդքան հիմա ուսուցչուհուս սիրում եմ:Կարելի է ասել,կան ուսուցիրներ, որոնց խստությունը արդարացված է

    Like

  6. ****** H****** says:

    Բայց հիմա մեկ է լրիվ արդարություն չկա… Ինչքան էլ փորձում ես աչք փակել այպիսի անարդարությունների վրա, բայց մեկ է դա քեզ ահավոր ներվայնացնում է… Երբ տեսնում ես, դու` որ ամբողջ տարի սովորել ու աշխատել ես նույն գնահատականն ես ստանում, որը ստանում է ոչինչ չարած անձնավորությունը:

    Like

  7. Arpine says:

    Այս ինչ ցավոտ թեմա է,Ճիշտ ես մարդ կա ողջ տարին սկի չի բարահաճում նորմալ դասի էլ գա,բաըյց վերջում հանկարծակի քարորդները փակումա 5-երով:Դա էլ այն դեպքում,որ մենք սաղ տարին տանջվում ենք 5-ի համար:ԲԱյց գիտես ինչ,լավա թող 5 ստանան ու տենց դում էլ մնան

    Like

  8. ԳԱԼԱ says:

    Իմ հետ ես Արփ?

    Like

  9. Arpine says:

    Որ պահով Գալա ջան?

    Like

  10. ԳԱԼԱ says:

    Արփ, բայց էդ 5-երի մեջ գիտես ինչնա լավը, որ մենք գոնե եդ 5-ի համար կարանք պատասխանենք, բայց իրանք չեն կարող; Օրինակ ,որ մեր մասնագիտությամբ ոմն մեկը աշխատի բանկում ծանոթի միջոցով` մեկը ինչ-որ բան հարցնի կարողա էդ ժամանակ էլ ասի ծանոթ ունեմ?

    Like

  11. Arpine says:

    Բայց պատկերացրու ինչքան ծիծաղալու կլինի էտ պահը 🙂 🙂

    Like

  12. ԳԱԼԱ says:

    ԴԵ ՊԱՏԿԵՐԱՑՐԵՑԻ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԵՄ ԱՍՈՒՄ

    Like

  13. heghine says:

    Ես էլ սկզբում չէի սիրում ֆիզիկան,բայց հետո հասկացա որ ֆիզիկայից լավ առարկա չկա ու չնայած նրան որ իմ ֆիզիկայի ուսուցիչը խիստ չի բոլորը սովորում են այդ առարկան,քանի որ իմ ուսուցիչը դասը շատ հետաքրքիր է անցկացնում:

    Like

  14. Arpine says:

    Հա´, ես էլ եմ շատ սիրում ֆիզիկան:Մեր ուսուցչուհին էլ էր հետաքրքիր անցկացնում, ուղղակի այնքան խիստ էր, որ մենք լարվում էինք:Իսկ ձեր դասերն ինչ կերպ են անցնում?

    Like

  15. Արփինե ջան, ես կողմ եմ քո ուսուցչուհու վարած քաղաքականությանը:Սկզբում դժվար է լինում, բայց վերջում արդյունքը գոհացնում է:

    Like

  16. Արևկա says:

    Ես նույնպես ձեր հետ համամիտ եմ, ձեր ուսուցչուհին շատ ճիշտ է վարվել, չնայած մի քիչ տհաճ է, բաց դա հետագայում ձեր համար շատ լավ կլինի:

    Like

  17. Arpine says:

    Հա´ երեխեք ջան,մի քիչ դժվար ա,բայց դե կարևորը արդյունքն է: Դուք հիմա, որ դասատուին եք շատ սիրում. ով խիստ ա ու լավա սովորացնում, թե ով հանգիստ բնավորություն ունի ու հեչ նորմալ չի սովորացնում?

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: