Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Չնայած դիմորդների սակավությանը` այս տարի ևս անբավարարներ եղան

Չնայած դիմորդների սակավությանը` այս տարի ևս անբավարարներ եղան

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Հայոց լեզվի և գրականության միասնական քննության միջին գնահատականն այս տարի  12,8 է` անցած տարվա 11,4-ի փոխարեն. առավելագույն` 17,5-20 միավոր է ստացել 31 դիմորդ կամ  6,1 տոկոսը:

Քննությանը հայտագրված 609  դիմորդներից մասնակցել են 509-ը: Եղել են նաև անբավարար ստացողներ` 25 դիմորդ. 4,9 տոկոսը չի կարողացել հաղթահարել նվազագույն 7,5 միավորի շեմը:

Դիմորդների զգալի  մասը` 49,1 տոկոսը (250 մարդ) ստացել է  7,5-13,25 միավոր, 13,5-17,25 միավոր է վաստակել 39,9 տոկոսը (203 մարդ):

Ամեն տարի կրկնվող և սովորական դարձած բողոքները հայոց լեզվի և գրականության  քննական թեստերից, սակայն, դեռևս չկան: Քննություն հանձնած դիմորդներն էլ հավաստիացնում են, որ այս տարվա թեստերը նախորդ տարիների համեմատությամբ հեշտ են եղել:

«Ճիշտ է, անցած տարվա թեստերին բարդությամբ քիչ են զիջում, բայց ես ավելի բարդ էի պատկերացնում»,- «Դպրոցական բլոգին» ասում է 21-ամյա Վահրամն, ով բանակից նոր է զորացրվել և որոշել կրթություն ստանալ ԵՊՀ-ում:

ԳԹԿ տնօրեն Գուրգեն Խաչատրյաը «Դպրոցական բլոգին» ասում է, որ հնարավոր է` անբավարար ստացած դիմորդների թիվը կրճատվի, քանի որ թեստերը վերանայվում են հնարավոր տեխնիկական խնդիրները շտկելու համար:

Անդրադառնալով քննությանը չներկայացած 100 դիմորդներին` Խաչատրյանն ասում է, որ այս տարվա դիմորդների որոշակի մասը, հնարավոր է, քննության հայտ է ներկայացրել, ապա մտափոխվել. «Նոր ավարտած շրջանավարտը հաստատակամորեն ձգտում է ընդունվել, ավելի վաղ ավարտածների դեպքում իրավիճակն այլ է»:

Անցած տարի հայոց լեզու և գրականություն առարկայից անբավարար էր ստացել դիմորդների 6,8 տոկոսը, իսկ առավելագույն 17,5-20 միավոր կարողացել էր ստանալ միայն դիմորդների 3,55 տոկոսը:  2010թ. գերակշիռ մասը` 69,12 տոկոսը վաստակել էր 7,5-13,25 միավոր:


3 Comments

  1. Arpine says:

    Այս տարի ընդունելությունը շատ հեշտ կլինի,իսկ մյուս տարի, ինձ թվում է,ահավոր է լինելու:-(

    Like

  2. Արփինե ջան, պիտի ասեմ, որ ցավոք այդպես չի լինելու. ընդունելության քննություններն այսուհետ գնալով ավելի են հեշտանալու: ԳԹԿ-ն մտադիր է թեստերի շտեմարան ստեղծել, որպեսզի քննությունների արդյունքները կանխատեսելի լինեն բոլորի համար: Այսինքն մի քանի թեստ անգիր անելով, առանց հիմնական գիտելիքների, դիմորդը կկարողանա բուհ ընդունվել:

    Մյուս կողմից, ենթադրվում է, որ բուհական կրթությունը պետք է որակյալ դառնա, որպեսզի չսովորող կամ գիտելիքներ չունեցող ուսանողը մինչև ավարտական փուլ չհասնի, հասնելու դեպքում էլ չավարտի:

    Չնայած այս վերջին դրույթին դժվարանում եմ հավատալ:

    Like

  3. Arpine says:

    Ինձ էլ է այդպես թվում:Ես կնախընտրեի,որ ընդունելության քննությունները բարդ անցկացվեր, քանի որ ավելի լավ է այդպես:Իսկ եթե ընդունելություն հեշտ լինի,իսկ սովորելը դժվար,ապա,ինձ չի թվում,որ կհեռացնեմ ուսանողներին,ովքեր լավ չեն սովորում:Այստեղ արդեն կոռուպցիայի գործոնն է մեծանում

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: