Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Գյուղացին երևանցուց ոչնչով պակաս չէ

Գյուղացին երևանցուց ոչնչով պակաս չէ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Իմ կարծիքով` մարդը մարդ է. ին՞չ տարբերություն. գյուղից է՞, թե՞ քաղաքից: Բայց պարզվում է, որ ոչ բոլորն են այդպես մտածում:

Երեք տարի առաջ մեր դպրոցը մի քանի աշակերտների ուսումնական ճամբար էր ուղարկել: Բոլորս էլ շատ էինք ուզում գնալ, անհամբեր սպասում էինք, թե երբ ենք գնալու, ինչ նոր մարդկանց հետ ենք ծանոթանալու. մի խոսքով շատ ոգևորված էինք:

Հուլիսի կեսերին գնացինք: Ամեն ինչ շատ գեղեցիկ էր ու առաջին հայացքից թվում էր, որ մեր հույսերը՝  կապված ճամբարի հետ, կիրականանան: Այդտեղ դպրոցականներ կային և՛ գյուղից, և՛ քաղաքից:

Հենց ամենասկզբից դպրոցականների միջև մի տեսակ խմբավորում առաջացավ՝ քաղաքացիները շփվում էին քաղաքացիների, իսկ գյուղից եկածները՝ գյուղացիների հետ: Ջոկատավարները քաղաքի դպրոցականների հետ ավելի սիրալիր էին, հավանաբար, դա նրանից էր, որ նրանք քաղաքից էին, գեղեցիկ սանրվածք ու նորաձև հագուստներ ունեին, բայց դա ոչինչ չի նշանակում: Եվ ամենառաջինը`այդ ամենը  իրավունք չէր տալիս, որ նրանք իրենց մեզնից բարձր դասեին: Իսկ նրանք իրենց մեզանից բարձր էին դասում:

Մենք իրար հետ խոսում էինք մեր գյուղի բարբառով և հաճախ էինք քաղաքի դպրոցականներից մեր հասցեին լսում կիսածաղրական ու հեգնական արտահայտություններ.

-Գնում ա, գալիս ա, որդիան… նորմալ խոսել էլ չգիտեն:

Չնայած այս ամենին մենք շատ չէինք նեղվում, նրանց գոռոզ ու ինքնահավան էինք համարում և ճիշտն ասած` մենք էլ պակաս չէինք ծաղրում նրանց: Մեզանից մի քանիսն էլ իրենց տնազն էին անում.  թիթիզավարի խոսում ու քայլում էին,  ու դա  հաճախ լեզվակռվի էր վերածվում: Ոչ ոք չէր ուզում նահանջել ու իրավիճակը գնալով ճահճանում էր:

Մի օր սակայն դա պայթեց: Ճաշի ժամ էր, ճաշարան էինք գնացել: Վահրամ անունով մի գոռոզ երևանցի իր փլավի կեսը կերավ իսկ մնացածը լցրեց Աշոտի՝ իմ դասընկերոջ ամանը և գռեհիկ տոնով ասաց.

-Կե՛ր, այ գեղցի, ո՞վ գիտի թե մեկ էլ երբ սենց ճաշ ուտես: Հա՜, մեկ էլ լավ նայի կողի սիրուն տներին, թե չէ` ո՞վ գիտի, որ մեկ էլ գյուղ գնացիր, թրիքներից էն կողմ բան չես տենալու:

Մենք մեզ այնքան վատ զգացինք, որ նույնիսկ խոսքերով չեմ կարող արտահայտել: Նրանք մեզ հետ չէին շփվում, ծիծաղում էին միայն նրա համար, որ մենք գյուղից էինք ու առանց մեզ ճանաչելու արդեն վատ էին տրամադրված մեր նկատմամբ: Մենք նրանց ոչինչ չասացինք, որովհետև արդեն զզվել էինք այդպիսի տհաճ արտահայտություններից: Բայց մենք քաղաքացի կոչվածներին ինտելեկտուալ հողի վրա հաղթեցինք:

Ճամբարից ընդամենը մեկ օր էր մնացել և, քանի որ այն ուսուցողական ճամբար էր`  վերջին օրը դպրոցականների միջև տեղի էր ունենալու ինտելեկտուալ խաղ: Խաղը թիմային էր, ու ջոկատավարն ասաց, որ կարող ենք թիմեր կազմել այնպես`  ինչպես ուզում ենք. բայց դե արդեն նոր թիմ կազմելու կարիք չկար, որովհետև հենց առաջին օրն էր այն ձևավորվել:

Մենք շատ էինք պարապել ու մեզ համար խաղում հաղթելը պատվի հարց էր դարձել, ուզում էինք ապացուցել, որ կապ չունի մեր գյուղացի լինել-չլինելն ու նրանցից պակաս խելացի չենք:

Մրցույթում մենք հաղթեցինք: Դա աննկարագրելի ուրախություն պատճառեց մեզ. այնքան ուրախ էինք, որ թվում էր` մի ամբողջ պատերազմ ենք հաղթել: Քաղաքի դպրոցականները կարմրել էին, «մանթոյից» քիչ էր մնում պայթեին, իսկ մենք շատ ուրախ էինք:

Բայց ես չէի ուզենա, որ հաղթողի ու պարտվողի միջև այդպիսի հոգեբանական տարանջատում լիներ: Ես ուզում էի, որ քաղաքի դպրոցականները հասկանան. մենք բոլորս էլ իրար հավասար ենք:

Advertisements

7 Comments

  1. […] Շարունակություն Դպրոցական բլոգում: […]

    Like

  2. Anna says:

    ճիշտ ընտրված թեմա էր, ցավոք այս խնդիրը առկա է մեր հասարակությունում

    Like

  3. Tatevik says:

    շատ հետաքրքիր էր ու հոգեհարազատ, ես էլ եմ նման դեպքի ականատես եղել

    Like

  4. tatu says:

    erexeq cavali a et past@,,,u manavand,erb da vochmiayn hasakakicneri mot a nkatvum, ayl voch mayraqaxqi usanoxneri nkatmamb` dasaxosakan kazmi koxmic…

    Like

  5. հաճախ քո ինքնագնահատականը ընկնում է միայն այն բանից, որ դու գյուղում ես ապրում

    Like

  6. Ցավոք սրտի խմբավորվելու և գերակա դասին պատկանելու մոլուցքը մարդկանց մեծամասնության մոտ անհաղթահարելի է ամեն տեղ և բոլոր ժամանակներում։ Սփոփում է այն հանգամանքը, որ այդ դիրքորոշումը ոչ բոլորի մոտ է տարածված։
    Դե չկա չարիք առանց բարիք՝ այդ խտրականությունն էլ ինչ-որ չափով խթան է ավելի լավը լինելու, կատարելագործվելու համար (իհարկե, խելամիտ, այլ ոչ թե նույն անտաշ «քաղաքացու» արժեքային համակարգը յուրացնելու ու նրան նմանվելու ձգտման ձևով)։

    Like

  7. Լեռնեցի says:

    քաղաքացի կոչվածներ …. մի մոռացեք որ Երևանի տներն սկզբից երբ կառուցում թրիքց, գյուղերու արդեն երկհարկանի քարե տներ էին կառուցում …. հետո մի Ա.Բակունցից մինչև Մհեր Մկրտչյան մի երևանցու անուն տվեք…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: