Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Վերջին դասն ու իմ սպասելիքները դպրոցից

Վերջին դասն ու իմ սպասելիքները դպրոցից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Շատ ուրախ էի, որ վերջապես ավարտեցի դպրոցը:

Երբ նոր էինք փոխադրվել իններորդ դասարան` չէի պատկերացնում, թե ինչպես ենք ավարտելու, բաժանվելու մեր այդքան մտերիմ ընկերներից և տեղափոխվելու ուրիշ դպրոց: Ու միայն ես չէի, որ այդպես էի մտածում, բոլոր աշակերտներն էլ չէին պատկերացնում մեր բաժանումը: Սակայն հետո այդ պատկերացումները փոխվեցին:

Ուսումնական տարին նոր էր սկսվել, երբ գնացինք դպրոց ու զգացինք, որ մեր դասղեկը լարվել էր մեր հետ: Բայց այդ լարվածությունը բոլոր աշակերտներին չէր վերաբերվում: Եթե կարդացել եք իմ գրած պատմությունը մեր դասարանի խմբավորվածության մասին, ապա ասեմ, որ մեր դասղեկի լարվածությունը մեր նկատմամբ հենց դրա պատճառով էր: Ու նա լարվել էր հատկապես մեր խմբի հետ:

Առաջին կիսամյակում փորձում էինք չնկատել նրա խայթոցներն ու արհամարհանքը մեր նկատմամբ: Այդ ժամանակ նա միշտ տղաների վրա էր բարկանում ու ամեն փոքրիկ բանից մի մեծ պատմություն դարձնում, որը ամբողջ երեխաների հոգեկանի վրա ազդում էր:

Երկրորդ կիսամյակում նա տղաներին փոքր-ինչ հանգիստ թողեց և նույնը սկսեց անել աղջիկների հետ (խոսքը վերաբերվում է մեր խմբի տղաներին և աղջիկներին) ու, հատկապես, ինձ: Չգիտես ինչու` ամեն ինչում մեր «սիրելի» դասղեկը ինձ էր մեղադրում: Ես փորձում էի նրան ընդհանրապես ուշադրություն չդարձնել, բայց նա ազդում էր իմ ներվային համակարգի վրա:

Դասարանում փախուստ կազմակերպելու համար մեղադրեց միայն ինձ, որովհետև կազմակերպողների մեջ էր մտնում նրա սիրելի աշակերտը, որին նա չէր ուզում մեղադրեր: Դասարանում հարցեր եղան, որ նա կարող էր պարզել մի քանի աշակերտներ հետ`  նա միայն ինձ կանչեց և նորից ինձ մեղադրեց: Ու շատ նման բաներ:

Մոտենում էր մայիսի վերջը, ու արդեն մոտենում էր երկար սպասված վերջին դասը: Երբ եկավ ժամանակը, որ արդեն դասղեկը պետք է բաժաներ միջոցառման խոսքերը` նա բոլորին հանձնեց  երկուսից երեք խոսք, իսկ ինձ` միայն մեկը ու դա այն դեպքում, երբ որ ես միշտ պատրաստ եմ եղել դասերին ու օրինակելի աշակերտ  եմ եղել:

Ես որոշել էի, որ հաջորդ փորձի ընթացքում հետ էի վերադարձնելու խոսքն ու, ընդհանրապես չէի ուզում մասնակցել  միջոցառմանը: Մոտեցա նրան ու հայտնեցի մտադրությունս:

-Ինչի վատ խոսք ա՞,  ի՞նչը դուրդ չի գալիս,- դժգոհ հարցրեց դասղեկս:

Ես էլ նրան սառը ասացի, որ այդ խոսքերն ինձ դուր չեն գալիս, ու, ընդհանրապես, դրանք կապ չունեն միջոցառման հետ: Պատասխանիցս հետո նրա տոնը փոխվեց ու առաջարկեց նոր խոսքեր գտնել: Բայց այդ ժամանակ ինձ բոլորովին չէր հետաքրքրում ինչ խոսքեր կտա կամ կտա արդյո՞ք:

Երևի զգաց, որ նեղվել եմ` խոսքերը փոխեց ու երկու հատ ուրիշ խոսք տվեց, բայց միջոցառման ժամանակ  էլ ինձ վերջին շարքում կանգնեցրեց:

Վերջապես եկավ դպրոցին հրաժեշտ տալու պահը: Ի տարբերություն մյուսներին` ես շատ ուրախ էի, որ ավարտում եմ դպրոցը ու վերջապես կպրծնեմ  անունով «հոգատար»  դաղեկից: Մի քանիսը կային, որ լավ դերասանական վարպետություն ունեին ու  սուտ լաց կապեցին, բայց ես ընդհանրապես չհուզվեցի: Այնտեղ բոլորն էլ տեսան, որ ես շատ ուրախ եմ, որ ավարտում եմ:

Ու այս ամենը գալիս էր մեր դասղեկից: Նա, թեպետ, երկար տարիներ աշխատել է դպրոցում, բայց աշակերտի հոգեբանությունը հասկանալու կարողություն չունի և չէր հասկանում մեզ:

Advertisements

2 Comments

  1. G v e says:

    CHISHT ES ASUM NELL JAN ET PAXUSTI PAHERNEL ES CHIST ASUM KAZMAKERPOX2 ES U CHARLIN EINQ BAYC CHGITES INCHUU……………….

    Like

  2. Nelly says:

    Դե հետո էլ իրա շատ սիրելի Գայանեն կազմակերպեց, ինքն էլ հո Գայանեի վրա չէր խոսելու:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: