Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Գիշերը կրակեցին մեր գյուղի բոլոր շներին

Գիշերը կրակեցին մեր գյուղի բոլոր շներին

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

Այդ գիշեր չկարողացա քնել: Բոլոր կողմերից կրակոցներ էին լսվում. շների վնգստոց, ծմրոց. ահավոր գիշեր էր: Ես բարձերով փակել էի ականջներս ու փորձում էի քնել, բայց չէր ստացվում:

Դրանից մի քանի օր առաջ, երբ գնացել էի աղբյուր, որպեսզի ջուր տանեմ տուն`նկատեցի մի հայտարարություն, որում նշված էր. «Ապրիլի 9-ին, երեկոյան ժամը 23.00-ից սկսվելու է թափառող շների ոչնչացումը»: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ գյուղացիները իրենց շներին կապեն, որպեսզի նրանց ևս չոչնչացնեն:

Սկզբում չափազանց անհանգստացա, որովհետև չգիտեի ինչ պիտի անեմ իմ Բոբիին,ա՜խր ես նրան ոչ մի անգամ չեմ կապել: Ելքը գտա. նրան փակեցի մեր մառանում, ու ողջ գիշեր խեղճը  ծմրում էր:

Գիշերը շարունակվում էր. կրակոցներ, ծմրոց, վնգվնգուն, կլանչոց…  խե~ղճ շներ:

Այդ գիշեր որսորդմիության անդամներին ու մեր գյուղի երկու երիտասարդներին հաջողվել էր միայն մի շան վիրավորել, որը չէր մահացել: Հաջորդ օրվա ընթացքում  ամբողջ գյուղով մեկ լսվում էր նրա ոռնոցը, իսկ փողոցում շատ արյան հետքեր կային: Ես ուզում էի գտնել այդ շանն ու փաթաթել վերքը, բայց մայրս թույլ չտվեց: Նա ասաց, որ վիրավոր շունը, միգուցե կատաղած լինի և չհասկանալով` որ ուզում եմ օգնել իրեն, կկծի:

Հետո նորից գիշեր էր: Ահարկու գիշեր: Այս անգամ որսորդներին հաջողվեց սպանել բոլոր թափառող շներին:

Ա՜խր նրանք մեզ ի՞նչ էին անում, ընդամենը վազվզում են փողոցներում,  նստոտում այստեղ-այնտեղ ու իրենց գոյությունը պաշտպանում: Միակ չարաճճիությունը, որ նրանք անում էին` աղբամանի մեջ եղած աղբը խառնշտորելն էր. դա էլ անում էին, որ կեր գտնեին:

Սիրտս ուրախությունից թփթփում է, երբ Բոբիս շուրջս վազվզում է:

Այդ գիշերվանից հետո` երբ քայլում եմ փողոցում, մտքերով այն մոխրագույն շան հետ եմ, որին չգիտես ինչու`Չալո էի կոչում:

Advertisements

1 Comment

  1. Արևկա says:

    Ցավալի է, Օսան ջան ես էլ քո նման շատ եմ սիրում շներին, ու էո հետ միանգամայն համաձայն եմ, շները մեզ ոչինչ չեն անում: Իսկ քո շունը, նրան էլ սպանեցին?

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: