Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Եվ խոսեց աշխարհը

Եվ խոսեց աշխարհը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,612 կտտոց

Լուսանում էր: Անարատ  բնությունը գրկող թափանցիկ օդը դեռ ներծծված  էր գիշերվա  շնչով: Երազների տիրուհին լուռ շրջում էր իր տիրույթներով և մեղմ օրոր ասում  դաշտերին ու  ձորերին: Նրա անշշուկ անցուդարձը քաղցր նիրհ էր իջեցնում աշխարհի  վրա, երկար, սև վարսերը շղթաների նման գալարվում էին գետնով մեկ, քնքուշ շոյում հողն ու  անհետ սահում հեռու:

Գեղեցիկ էր Գիշերը: Նա նման էր հնադարյան մի մոգուհու, որը կարծես մոլորվել էր  ժամանակի ակոսներում: Նրա սևորակ աչքերը փայլում էին դեռ չհանգած աստղերի լույսով  և թմրեցնում յուրաքանչյուրին, ով կհամարձակվեր փորձ անել գոնե մի քիչ գողանալ այդ  լույսից: Սև թիկնոցով բազմել  էր  Գիշերն  աշխարհի  վրա  և  շշուկով  երգ  էր  երգում  ու  դանդաղ  շարժում  չքնաղագեղ  ձեռքերը. մեկով  Երկրի  վրա  էր  հեքիաթ  սփռում, մյուսով` Երկնքի: Եվ  խաղում  էր  այդպես  անվերջ, փայլեցնում  աչքերը, օրորներ  ասում, մինչև  որ  համարձակ  լույսի  մի  կտոր  սահեց  պերճուհու  թիկնոցով, հպվեց  լուսնյակ  դեմքին  և  կորավ  աստղե  աչքերում: Ցնցվեց  Գիշերը  և  շեշտակի  շրջեջ  գեղեցիկ  գլուխը. թմրող Երկնքի  անծայր  սառույցը  կոտրելով` հաղթական  դուրս  էր  լողում  Արևը` իր  բոսորագուըն  ձեռքերը  ձգելով  վեր, կառչելով  գորշ  ամպերից: Արևը  թարթեց  պայծառ  աչքերը, և  Երկինքը  թնդաց, ժպտաց  ու  ողողվեց  անսահման  լույսով: Բարձրացրեց  լուսատուն  իր  լուսաշող  գլուխը  և  կանգնեց  իր  տեղում. առաջ  նետվեցին  զվարթ  ճառագայթները  ու  պար  բռնեցին  աստղերի  հետ: Վերջին  անգամ  ժպտաց  Գիշերն  աշխարհին  և  անէացավ  օդի  քնքուշ  համբույրների  մեջ. Առավոտն  էր  բացվում: Նա  թափով  առաջ  քշեց  իր  արևավառ  նժույգները  և  ներխուժեց  ննջող  աշխարհի  սիրտը:

Ամեն  ինչ  փայլեց  անարատ  լույսով: Քարե  անշունչ  շինությունները  սթափվեցին  ծանր  քնից, կենդանացան  ասես, ողջ  ուժով  ագահությամբ  շնչեցին  առավոտյան  արբեցնով  օդը: Լույս  թափելով  անցան  արագ  երկնային  նժույգները` իրենց  ոսկյա  պայտերը  խփելով  թմրած  պատուհաններին: Մռնչացին  քարե  հսկաները, և  նրանց  մեջ  կյանքը  ծիլ  տվեց, աճեց  ու  բացվեց  անուշահոտ  ծաղկի  պես. Մարդն  արթնացավ:

Սակայն  տարօրինակ  էր  նա. չէր  նկատում  ո’չ  պայծառ  արևը, ո’չ  գույնզգույն  աշխարհը: Տխուր  էր  Մարդն  ու  դժգոհ` զայրացած  ու  չարացած  ամեն ինչի  վրա: Նրա  անկողնու  շուրջ  կայտառ  ճառագայթները  գեղեցիկի  գովքն  երգեցին  ու  պարեցին, ժպտացին  Մարդուն  ու  սեր  տվեցին, բայց  նա  միայն  անփութորեն  տրորեց  այդ  ամենն  ու  անցավ: Չվհատվեցին  ուրախ  ճառագայթները  և  Մարդու  ոտնահետքերը  լուսե  ճանապարհի  վերածեցին, ներս  թափվեցին  պատուհաններից, ջերմությամբ  լցրեցին  նրա  սառած  կացարանը, իսկ  մարդը  խոհուն  դեմքով  առաջ  գնաց  միայն, նստեց  աթոռին  և  անշարժացավ: Լույսը  նայեց  նրա  աչքերի  մեջ  և… չտեսավ  ոչինչ: Դատարկություն  էր  Մարդու  աչքերում, արհամարհանք  ու  անտարբերություն: Սին  էր  նրա  հոգին` լցվաց  կեղծիքով  և  խաբեությամբ: Սարսափեց  Լույսն  և  դուրս  վազեց  կացարանից, թռավ  գնա~ց, կորավ  երկնքում:

Վշտացավ  Երկիրը, երբ  տեսավ  այդ  ամենն  և  զարմացած  թարթեց  իր  գունավոր  աչիկները. ծաղիկները  շողշողացին  երփներանգ  լուսատտիկների  պես  և  լույս  կաթեց  նրանց  քնքուշ  շուրթերից, ծառերը  ժպտացին, ուղղեցին  անկանոն  ճյուղերը, թռչուններն  իրենց  զարմանահրաշ  երգով  Մարդուն  պարուրեցին: Թռչկոտելով  շարժվեցին  օդում  մեղմիկ  հնչյունները` մեկ  զվարթ, մեկ  տխուր, պտտվեցին  օդում  և  պատմեցին  հեքիաթային  մի  պատություն: Չլսեց  սակայն  Մարդն  այդ  երգը, և  հնչյունները  վշտացած  վերջին  անգամ  օրորվեցին  օդում  և  հալվեցին, կորան:

Տխրեց  օրը  և  թաքնվեց  գոհարանման  մառախուղի  մեջ: Մթնեց  Երկինքը, շփոթվեց  Արևը  և  պահ  մտավ  փափուկ  ամպերի  հետևում: Աշխարհի  վրա  ծանր  քաերով  իջավ  Երեկոն:Թանձրացան  գույները  նրա  մոխրագույն  շնչի  տակ, խամրեցին  նրա  ապակյա  աչքերում:Մեղմ  հովիկը  թեթև  շոյեց  հոգնած  ծառերի տերևները, խաղ  բռնեց  ծաղիկների  հետ, ապա  ձանձրացավ  և  վազեվազ  փախավ  հեռու~` դեպի  անարատ  ձյունով  պատված  լեռնագագաթները: Թնդաց Երկինքը  և  ուզեց  ուրախացնել  Մարդուն: Հանկարծ  վերևից շորորալով  իջան  քնքուշ  կաթիլներն  ու  հեքիաթ  իջեցրին  իրենց  հետ: Զարհուրելի  մռնչաց  Երկինքը, և  սկսվեց  Անձրևը: Խելահեղ  պարի  մեջ  գալարվեցին  կաթիլները, անվախ նետվեցին  ներքև, ժպիտ  նկարեցին  պատուհանների  վրա, ջերմությամբ  լի  համբույրներ  ընծայեցին  հողին: Ժպտաց  հողն  ու  դեպի  վեր  ձգվեց, ամաչեցին  գեղեցիկ  ծաղիկները, հեզ  գլխիկները  խոնարհեցին: Վազվզող  կաթիլների  հետ  մեկտեղ  օդում  պարեց  կյանքի  շունչը:

Աշխարհը  սուզվել  էր  զարմանահնչյուն  հրաշքների  մեջ, ինքն  էր  դարձել  անասելի  մի  հրաշք, իսկ  Մարդը  դա  չէր  նկատել. չորացել  էր  նրա  սիրտը, դարձել  անզգամ  ու  բիրտ, և այն  ժամանակ, երբ ամեն անկենդան բան խենթացել  էր  կյանքի  արբեցնող  ուժից, Մարդն  անկենդան  էր  մնացել:

Տխրեց  բնությունը, սպառեց  իր  ընծաներն  և  խորտակվեց  մթի  ու  խավարի  մեջ: Արևը  հոգնած լողաց դեպի ցած, նրա ոսկեշունչ գիսակները  նետերի  նման  խրվեցին  խիտ  ամպերի  մեջ` ներկելով  հորիզոնը  հրաժեշտի  տոնական  գույներով: Մթնեց  Երկինքը  և սևացավ  վերջապես: Խաղաղ  ամպերի  ետևից, ինչպես  գեղեցկադեմ հավերժահարս, նազանքով դուրս եկավ Լուսինը, և  հազարավոր  սիրահարների  հոգիներ  այրվեցին  նրա  շուրջ: Անթափանց խավարի  մեջ  մի  զույգ  աչքեր  փայլեցին: Նորից  եկավ  Գիշերը  և  սկսեց  պարել  իր  թմրեցնող  պարը: Նրա  աստղահյուս  թիկնոցը խճճվեց  ծուռումուռ  ճյուղերի  մեջ. խշխշացին  զմրուխտե  տերևները, հանդարտ  օրորվեցին  գիշերային  միգում: Ժպտաց Գիշերն ու անուշ  նինջը  տիրեց  աշխարհին: Մարդու  կողքից  անշշուկ  անցավ  երազների  տիրուհին  և  քուն  իջեցրեց  նրա  հոգնած  աչքերին:

Վերջացավ  օրն ու պարուրվեց փափուկ խավարի մեջ: Գիշերվա պես Մարդու կողքից հրաշքն անցավ այդ օրը, սակայն աներևույթ մնաց այդ  հրաշքն ու հետք անգամ չթողեց նրա կյանքում: Արթնացավ Մարդն ու քուն մտավ` ինքն իրենից բացի չնկատելով այլևս  ոչինչ: Իսկ աշխարհը  փայլով լցրեց նրա կյանքն ու համբուրեց աչքերը, որոնք սակայն կույր մնացին:

Սվետլանա Կարապետյան, ք. Գյումրի, թիվ 21 դպրոց, 17 տարեկան


4 Comments

  1. _DKS_ says:

    Կեցցե’ս, կարողացել ես նկարագրել այդ ամենն այնպես, որ կարդալու ընթացքում գիշերվա հետ քուն մտա, արևի հետ ժպտացի ու նույնիսկ զգացի քամու քնքուշ հպումը: Հուսով եմ, որ այս տողերը կբուժեն շատերի կուրացած աչքերը, ինչպես որ բուժեցին իմը:

    Like

  2. SKA says:

    Shnorhakal em!

    Like

  3. […] Եվ խոսեց աշխարհը, Սվետլանա Կարապետյան, Գյումրի […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: