Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Երեխաներին ծխախոտ վաճառելը օրենքի խախտում է

Երեխաներին ծխախոտ վաճառելը օրենքի խախտում է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,453 կտտոց

Գևորգը տասներկու տարեկան էր, երբ առաջին անգամ ծխախոտ փորձեց. ընկերները շատ պնդեցին, տղան էլ չհրաժարվեց: Առաջին անգամը, սակայն, չդարձավ նաև վերջինը` Գևորգը սկսեց պարբերաբար ծխել:  Բուֆետի և այլ ծախսերի համար հատկացված գումարից խնայում էր ու  շաբաթական մեկ տուփ ծխախոտ գնում: Երբեմն էլ, երբ շտապ ծխախոտ էր պետք լինում, ճանապարհի վրայի կրպակից մի քանի գլանակ էր գնում:

Երբ վաճառողները հանկարծ հարցնում էին, թե 12-ամյա տղայի ինչին է պետք ծխախոտը, պատասխանում էր, թե հայրն է ուղարկել խանութ ծխախոտ գնելու:

Մինչև Գևորգի ծնողներն իմացան, որ իրենց տղան ծխում է, նա արդեն կախում ուներ նիկոտինից և ծխելուց հրաժարվելը տղայի համար ծանր փորձություն դարձավ:

«Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ արգելվում է  մինչև 18 տարին լրացած անձանց ծխախոտ վաճառելը: Օրենքով արգելված է նաև ծխախոտի վաճառքը բաց տուփով կամ գլանակով: Մինչև 18 տարեկան անձինք նաև չեն կարող իրենք իրականացնել ծխախոտի վաճառք:

Օրենքի այս դրույթները խախտելու համար սահմանված է պատիժ օրենքով սահմանված կարգով:

Նույնիսկ եթե անչափահասին ծխախոտ վաճառելը օրենքով պատժելի արարք չլիներ, վաճառողը ոչ թե Գևորգին երբեմն-երբեմն պիտի հարցներ, թե ինչու է ծխախոտ գնում, այլ հրաժարվեր նրան ծխախոտ տալ` անկախ այն բանից` հայրն է՞ իրականում տղային ծխախոտի ուղարկել, թե՞ ոչ: Ծնողներն էլ պետք է գիտակցեն, որ երեխային արգելված ապրանքի հետևից խանութ չպետք է ուղարկել:

Ըստ 2010թ. տվյալների` Հայաստանի 13-15 տարեկան դպրոցականների 3,5 տոկոսը ծխողներ են, իսկ 16-ից բարձր տարիքի երիտասարդների 27 տոկոսն է ծխում:


2 Comments

  1. Karo says:

    Indz tvum e ete dprochum anchnen aroxj aprelakerp ararka erexanerin bacharten te inche katarvum chxeluch inch vnasakare azdum chxaxot@ hogu ev marmni nayev nyartayin hamakargi vra apa erexaner@ kgitaqchen chxaaxoti vat azdetyutyun@ kamel tox yuraqanchyur dprochum gone 1 hogeban lini vor karoxana ognel bolorin erjanik aprelu hachuyqov sovorelu qaos@ kanxelu hamar

    Like

    • Իրականում երեխաները, և ոչ միայն, լավ էլ տեղյակ են, թե ինչքան վնասակար է ծխելը, դա, սակայն, չի խանգարում, որ նրանք ծխեն:
      Նախ` երեխան կրկնօրինակում է այն, ինչ անում են ծնողները, իսկ նրանց մեծամասնությունը ծխում է: (Մի քանի օր առաջ այգում տեսա, թե ինչպես էր հայրը 2-3 տարեկան երեխային խաղալու համար ծխախոտի գլանակ տալիս)
      Բացի այդ, կարևոր դեր ունի նաև շրջապատը, երբ բոլորը ծխում են, չտարբերվելու, չառանձնանալու համար երեխան ինքն էլ է սկսում ծխել:

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: