Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Սիրեցեք ձեր անձը և ձեզ կսիրեն ուրիշները

Սիրեցեք ձեր անձը և ձեզ կսիրեն ուրիշները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 810 other subscribers

Վիճակագրություն

  • 716,212 կտտոց

Դպրոցական բլոգում հաճախ են հայտնվում դժբախտ սիրո մասին գրառումներ։ Հետաքրքիր է, որ այդպիսի գրառումների հեղինակները հիմնականում աղջիկներ են: Ոչ փոխադարձ սեր լինում է թե´ տղաների, և թե´ աղջիկների մոտ, սակայն աղջիկներն ավելի հակված են այդ մասին բարձր խոսելու, քան տղաները:

Այլ մարդու հանդեպ դժբախտ սիրո պատճառ երբեմն հանդիսանում է սեփական անձի հանդեպ սիրո բացակայությունը։ Տարածված մոլորություն է, որ մարդուն երջանկություն կարող է բերել միայն մեկ այլ` հակառակ սեռի անձը: Անշուշտ, բնության մեջ ամեն ներդաշնակություն զույգերով է և հակառակ սեռի անձը կոչված է լրացնելու մարդու կեսը և երջանկություն պարգևելու նրան, սակայն պետք է հիշել, որ ամենից առաջ մե՛նք պետք է սիրենք մեզ:  Եթե դու քեզ չես սիրում, ապա անիմաստ է զգացմունքներ ակնկալել և առավել ևս`պահանջել ուրիշ մարդուց:    

Երջանկության ոսկե կանոնը հետևյալն է. ես պետք է սիրեմ և ընդունեմ ինձ այնպիսին, ինչպիսին ես եմ, այդ դեպքում մնացածի սերը կուրախացնի ինձ, սակայն ես չեմ տանջվի և չարչարվի դրա բացակայության պատճառով։ Ամեն մարդ յուրահատուկ ու անկրկնելի տիեզերք է։ Բայց միաժամանակ ոչ ոք կատարյալ չէ,  և մենք ինքներս ոչ ոքից պակաս չենք անկախ ամեն ինչից։ Մարդը բազմաչափ է, բազում կողմեր ու անճանաչելի հատկություններ ունի, մենք չենք կարող գնահատել նրան։ Եթե մեկը մի վատ բան արեց, մենք չենք կարող նրան վատը համարել, քանի որ չենք կարող իմանալ բոլոր գործոնները, որոնք նրան ստիպեցին այդպես վարվել։ Բացի այդ վատը հարաբերական է՝ մեկի համար անկաշկանդությունը լկտիություն է, իսկ մյուսի համար` ներքին ազատության նշան, վատի հասկացությունը տարբերվում է մշակույթից մշակույթ, մարդուց` մարդ։ Նույնպես և մենք՝ անհնար է «դասակարգել» սեփական անձը (առավել ևս որ այստեղ մենք չենք կարող օբյեկտիվ լինել) անհաջողակ, լքված, միայնակ ածականներով։ Եթե դու քեզ այդպես չպահես, դու չես լինի ոչ անհաջողակ, ոչ լքված, ոչ էլ միայնակ։

Պետք չէ շփոթել սերը սիրահարվածության հետ։ Ինչպես գրում է հանրահայտ հոգեվերլուծող Իրվին Յալոմը. «Սիրահարվածությունը անհամեմատ հեռու է իրական սիրուց։ Սերը, ավելի շուտ, գոյության ձև է, ոչ այնքան ձգտում, որքան ինքնանվիրում, հարաբերություն ոչ այնքան մեկ մարդու հանդեպ, որքան ողջ աշխարհի»։

Եթե դու քեզ չես սիրում, ապա դժբախտ կամ լքված զգալու առիթ միշտ կգտնվի։ Մարդիկ իրարից տարբերվում են իրենց վերաբերմունքով երևույթներին։ Ինչ-որ մեկի համար դեմքին դուրս տված պզուկը կարող է դեպրեսիայի առիթ դառնալ։ Դժբախտության իրական պատճառը մեր վերաբերմունքն է դեպքերի ու մարդկանց հանդեպ։ Հաճախ սիրո առարկան ուղղակի պատահական է ընտրվում, իսկ երբ գալիս է նրա հետ բաժանվելու ժամանակը, դա դառնում է «տիեզերքի կործանման սկիզբը». մարդիկ երբեմն ինքնասպանություն են գործում կամ վնաս պատճառում սիրո օբյեկտին: Դա սխալ վերաբերմուքն է. կյանքը շարունակվում է:

Եթե մարդ ունակ է լիարժեք սիրել, ապա նա սիրում է նաև իրեն: Եթե նա ունակ է սիրել միայն այլոց, ապա նա չի կարող սիրել ընդհանրապես։ Էրիխ Ֆրոմ (մեծ հումանիստ հոգեբան և փիլիսոփա)


16 Comments

  1. norayr says:

    Արմին, շնորհակալություն գրառման համար։ Անկասկած, տղաները ավելի քիչ չեն “տառախում”։ Ինձ թվում է տղաները պարզապես քիչ գրում են։
    Ուզում եմ ավելացնել, որ միակ ու ճշմարիտ սիրո մասին գաղափարով մեզ ռմբակոծում են մակուց, ու այդ իրականությանը ոչ մոտիկ համոզմունք ունենալուց դժվար է խուսափել;

    Like

    • «ռմբակոծում են» – դիպուկ է ։))

      Այն պահը կա, որ տղաների վզին իրենց գենդերային դերը փաթաթում է, որ նրանք պետք է «տղամարդկային» լինեն, մինչդեռ դա թե հոգեկան, թե ֆիզիկական առողջության քայքայման պատճառ կարող է լինել, եթե մարդը էդ հատկությունները բնությունից չունի։ Եթե ունի, ապա բախտը ուղղակի բերել է։
      Ընդ որում ժամանակակից ամերիկյան հոգեբանների դիտարկումները ցույց են տալիս, որ տղաներին հիմա ավելի շատ են «նեղում» գենդերային դերերով, քան կանանց։ Ասենք՝ աղջկան կարող են «տղայի խաղալիք» գնել, իսկ հակառակը չի ընդունվում կամ որ աղջիկը իրան «տղավարի» է պահում, ընդունվում ա, իսկ տղաներին մաինգամից «ղզիկ» են ասում։ Կամ նույնը նայի՝ շալվար-յուբկա հակամարտությունը ։))

      Like

  2. unforgiven says:

    grox@ tani… es vor qaylum em poxocov, es indz hpart em zgum, gitem vor sirun em ev ajln,,, bayc erb menak em u mtacmunqneri mej haskanum em vor es voch mi bani mej “taxand” chunem, dzerqics arandznapes ban chi galis…. ay dranic elnelov es indz ahavor dzevi chem sirum,,, inch eq arajarkum ete mard@ inq@ goh che iranic wonc siri iran,,,? pordzum em poxvel chi stacvum ,.,,,, ays amen@ mi anverj labirinth e dardzel….

    Like

    • Իսկ ինչո՞ւ պետք է անպայման մի որևէ «արժանիք» ունենաք, որ սիրեք ձեզ։ Ասենք՝ այդ տաղանդները կամ «շնորհքով» լինելը մի հասարակության մեջ գնահատվում են դրական, իսկ մեկ այլ տեղ՝ ընդհանրապես կարևոր չեն, դրանք հարաբերական են, ինչպես լավն ու վատը, մեկի համար կարևոր են, իսկ մյուսի համար ոչ։ Ինչի՞ եք այդքան մեծ նշանակություն տալիս դրանց, եթե ուրիշը կարող է բանի տեղ չդնել, դուք էլ կարող եք։ Ինքն իրեն սիրել պետք է, ինչպես ուրիշներին՝ առանց պայմանների ու պրիտենզիաների, քանի որ դուք եք, անկրկնելի, միակը, աստծո պատկերով ստեղծված։
      Մի բան էլ կա՝ եթե մարդ ինքնավերլուծում է կամ քննադտում ինքն իրեն, դա արդեն խոսում է խելքի առկայության մասին։ Հիմարը երբեք չի տրտմում կամ մտահոգվում իր «անպետքության» պատճառով։ Դա խելոքների «հիվանդությունն» է։ Իսկ խելքը արդեն մեծ շնորհք է։ Դուք սիրուն եք, խելոք, ինչն արդեն շատ բան է, համոզված եմ, որ ուրիշ արժանիքներ էլ ունեք, ուղղակի «լավ աչքով» չեք նայում ձեզ։

      Like

  3. Նորայր says:

    ինձ թվում է, այդպիսի բան, որպես «տղամարդկային» կամ «կանացի» չկա։
    ի՞նչ ենք համարում տղամարդկային՞։
    խելամիտ, դուխով, սկզբունքային, վճռական երբեմն, հա՞։
    ի՞նչ ենք համարում կանացի՞։ հիմարիկ, քսմսված, «ծտական», կոկետություն
    սակայն բոլորս էլ գիտենք որ կոկետ տղամարդիկ լինում են, ու ես հակված եմ մտածել որ մենք սխալմամբ «տղամարդկային» ենք համարում այն ինչ պարզապես «մարդկային» է, իսկ աղջիկներին վերաբերվում ենք որպես այլ տեսակի էակների հանդուրժելով իրենց երբեմն ոչ ադեկվատ, ոչ մարդավարի վարքագիծը։

    Like

    • Կանացիին դրական բաներ էլ են ասում՝ նուրբ, համեստ (եթե սա դրական ա ։D), բարի ու տնեց։
      Բայց իրականում հա, քո հետ համաձայն եմ, մեծամասամբ այդ գենդերային դերերը սոցիալական, դաստիարակության արդյունք են ու ոչ մի կենսաբանական հիմք չունեն։ Ապացույցը՝ մի մշակույթում մի բան կանացի է համարվում, իսկ մեկ այլ տեղ վարքի տղամարդկային մոդել է։

      Like

  4. unforgiven says:

    գիտեք ինչի եմ ուզում, փոքրուց երազել եմ ինչ որ բնագավառում լավագույնների մեջ լինել, աշխատել ինչ-որ ոլորտում որը քեզ հաճույք է պատճառում,, բայց օրերն անցնում են ու ես իրոք չեմ հասկանում որ ճանապարհով գնամ,,, իմ մոտ են տպավորությունն է, որ իմ արժանիքները ուղղակի հավասսարապես են բաշխված , և ես կարող եմ լինեն ուղղակի “լավ մարդ” … իսկ չեմ գտնում իմ մեջ ենպիսի գիծ , որի վրա հենվելով կարողանամ ավելի աճել ու մի օր ասել ես իմ գործը իրոքից լավ եմ անում ,,,, ես դա կարևորում եմ , որովհետև ուշ թե շուտ պետք է “քանդեմ այդ պատը” … դա պետք է , ներքին բավարարվածության ու մնացած ողջ Կյանքի համար…

    Like

    • Իսկ եթե ընտրես քեզ հոգեհարազատ, հաճելի մի ոլորտ ու փորձես կատարելագործվել դրանում։ Տաղանը միանգամից ոչ մեկի գլխին չի ընկնում։ Վան Գոգը, որ հանճարեղ էր, մինչև նկարել սովորելը ողջ օրը գծանկար էր պարապում մի քանի տարի, մինչև վերջապես ստացվեց։ Էյնշտեյնին հիմարի տեղ էին դնում քոլեջում ու համարում էին, որ նրանից ոչ մի բան դուրս չի գա։ Հենց նա է ասել, որ հնաճարը մի քիչ տաղանդ է և 99% աշխատասիրություն։
      Ընտրիր զբաղմունքը ըստ ստացվող հաճույքի, այլ ոչ կարողությունների։ Ի՞նչ ես սիրում անել, ինչով կուզենայիր զբաղվել. արվեստ, լեզուներ, արհեստներ, գիտություն,… կարող ես ընտրել ու սկսես պարապել, մի «ուսուցիչ» գտիր ու խնդրիր, որ քեզ ուղղորդի։

      Like

  5. unforgiven says:

    շարունակեմ եմ…. տեսնեմ ինչպես դուրս կգամ այս լաբիրինթից ,,, ուսուցիչ պահով ճիշտ ես, պետք է մարդ գտնել որը ավելի շատ “ջինս է մաշել” … , ես չգիտեմ դրա գիտական անունը ոնց է, բայց իմ մոտ տպավորություն է , որ ես ոչինչ ել չեմ սիրում,, շնորհակալ եմ խորհուրդների համար, բայց զգում եմ որ արդեն սկսում եմ հոգսերս պատմել , ենպես որ եստեղ կկանգնեմ , դուք հեչ էլ պարտավոր չեք “զառանցանքս” լսել,,, ամեն դեպքում,,, հնարաոր է մի գեղեցիկ օր գրեմ ձեր մոտ, որ ամեն ինչ կարգաորվում է)

    Like

    • Այո, պարտավոր չեմ, բայց կարող եմ միայն ցիտել «Մենք այստեղ ենք, որպեսզի օգնենք իրար՝ հաղթահարելու այն, ինչ էլ որ լինի…»։ Այնպես որ դա իմ ընտրած կյանքն է ։))

      >որ ամեն ինչ կարգաորվում է)
      Ես իսկապես ուրախ կլինեմ ու կսպասեմ այդ օրվան ։)
      Երբեք չհանձնավես։

      Like

  6. Ես առաջին բառից մինչև վերջինը համամիտ եմ Ձեր գրածի հետ, բայց պիտի ասեմ, որ սա կարդալով մարդու մեջ հազիվ թե որևէ բան փոխվի: Ես միշտ լսում ու կարդում էի (և հավատում), որ պետք է սիրեմ ինձ, բայց կարդալով այնքան էլ լավ չէի հասկանում, թե ինչպես հասնեմ դրան և ինչ կփոխեմ ինձ սիրելով:
    Մի կողմից ինձ մի կենսակերպ էին փորձում պարտադրել, մյուս կողմից` ուրիշ: Ես երկու մասի էի բաժանվում հասկանալու համար, թե որն է ճիշտ, փորձում էի բոլորին գոհացնել: Եվ ինձ շարունակում էին քննադատել: Այդ քննադատողներից մեկը մի աղջիկ էր, ով չափազանց գոհ էր իրենից, բայց եթե փորձեր մի քիչ ինքն իրեն քննադատաբար վերաբերվել, դեպրեսիայի մեջ կընկներ իր թերությունների առատությունից: Ես երկար էի մտածում, թե ինչպես է նա խուսափում այդ դեպրեսիայից: Ինքս գնահատում էի արժանիքներս, բայց ամեն չնչին թերության շատ ավելի մեծ տեղ էի տալիս: Ես հասկացա, որ ինչպիսին էլ լինեմ` դա պարզապես պետք է իմ սրտով լինի: Ինձ շատ օգնեց P!nk-ի ****ing Perfect երգը` տեսահոլովակի հետ միասին: Չգիտես ինչու, միայն այն լսելեւց հետո ինձ մոտ ամբողջացան մտքերը, և ես հասկացա, որ ոչ մեկից պակաս չեմ:
    Դրանից հետո ինձ մի պահ սկսեցին տանջել անցյալի անհաջողությունները, բայց դա շատ կարճ տևեց, որովհետև իմ աչքի առաջ կային բազմաթիվ մարդիկ, ովքեր դժողքի միջով էին անցել, բայց հետո ապրել երջանիկ:
    Իհարկե, հիմա էլ կան ինձ հուզող խնդիրներ, հիմա էլ ունեմ թերություններ, բայց դրանց փորձում եմ ավելի օբյեկտիվ նայել, և նույնիսկ մտքերով անդրադառնում եմ միայն այն խնդիրներին, որոնք հնարվոր է լուծել, և մտածում եմ միայն լուծման մասին, այլ ոչ թե «ինչու սա հենց ինձ հետ պատահեց»…
    Հ.Գ. կներեք, որ շատ երկար գրեցի, հուսով եմ` շատ չեմ հոգնեցնի Ձեզ 🙂

    Like

    • Չէ, չհոգնեցրեցիր 🙂
      Իրականում շատ լավ օրինակ ես, որը ցույց է տալիս, որ երբ մարդ ուզում է և պատրաստ է փոխվել, բավական է անգամ մեկ ազդակ, որը նրան կօգնի և կդրդի փոփոխության։ Քո դեպքում դա երգն էր, ես էլ հույս ունեմ, որ այս գրառումը ոմանց գոնե կստիպի մտածել այդ թեմայով։ Գիտեմ, որ գրավոր խոսքը հաճախ այդքան համոզիչ և ազդեցիկ չէ, ինչքան բանավորը, բայց դե մեր միջոցները սուղ են:
      Իսկ քո կյանքի փիլիսոփայությունը ինձ շա՜տ դուր է գալիս 🙂

      Like

  7. Օվսաննա says:

    Անչափ շնորհակալ եմ, գրվածքից անասելի շատ բան սովորեցի;

    Like

  8. Արևկա says:

    Շատ ճիշտ եք ամեն ինչ գրել, ինձ էլ շատ դուր եկավ:

    Like

Leave a comment