Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » «Երեք հրացանակիրներն» ու առաջին անարդարությունը

«Երեք հրացանակիրներն» ու առաջին անարդարությունը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Գրախանութի ցուցափեղկում երեկոյան տոն էր: Անսպասելի տոն: Այդ գրքերը ձեռքն առնելը Արամի համար մեծ երջանկություն կլիներ. ցուցափեղկին դրված էին նրա սիրած գրքերը. Ստիվենսոնի «Առևանգվածը» և Դյումայի  «Երեք հրացանակիրները»:

Մի բան կորցնելու տագնապը, սակայն խեղդում էր նրան: Խանութի դուռը փակ էր. խանութը փակվել էր ժամը վեցին, իսկ Արամը չէր կարողանում հեռանալ դռան մոտից: Իրեն թվում էր, որ հիմա մեկը կգա կբացի, և բոլորը կգնեն այդ գրքերը, և հենց այդ պատճառով էլ նա դռնից մոտենում էր ցուցափեղկին, ցուցափեղկից`  դռանը: Երկու կին մոտեցան ցուցափեղկին, նայեցին, նայեցին… Արամը վախեցած հետևում էր նրանց հայացքներին ու իրեն թվում էր, որ նրանք գիրքը տեսնելուց պիտի բացականչեն, բայց ոչինչ էլ չկատարվեց. երևի չտեսան «Երեք հրացանակիրները»: Նա մի քիչ ուրախացավ:

Վերջապես հոգնեց և գնաց տուն` որոշելով որ գրախանութ կգա առավոտյան ութին. խանութը բացվում է առավոտյան իննին: Արամը պառկած տեղից հաճախ նայում էր պատուհանին, և հենց  լույս տեսավ` վեր կացավ, որ հագնվի:

-Ի՞նչ ես անում,-զարմացած հարցրեց մայրը,- դու չխնդրեցի՞ր, որ քեզ յոթին վեր կացնեմ, հիմա դեռ վեցն է…

Այնուամենայնիվ Արամը վեր կացավ ու քայլեց: Փողոցում մարդ չկար: Դեռ վառվում էին գիշերվա լույսերը: Նա մոտեցավ գրախանութին ու դռան կողպեքը տեսնելով շատ ուրախացավ:  «Երեք հրացանակիրները» դեռ խանութում են:

-Գիրքն իմն է,- բացականչեց նա:

Արամը ձեռքը դրել էր կողպեքի վրա: Քիչ հետո երևաց մի ծերուկ, մոտեցավ խանութին ու առանց ցուցափեղկին նայելու անցավ: Նա հանգստացավ:

Լույսը լրիվ բացել էր, ու փողոցն առդեն լիքն էր մարդկանցով: Ահա դռանը մոտեցավ մի երիտասարդ կին:

-Ես առաջինն եմ,- վախեցած ասաց Արամը:

-Ես երկրորդը կլինեմ,- ժպտաց կինը:

Քիչ անց էլի մոտեցան մի քանի հոգի, իսկ երբ իննին հինգ էր պակաս, արդեն մի ահագին մարդ էր հավաքվել: Արամը ամուր բռնել էր կողպեքը: Մոտեցավ մորուքով մի ծերուկ և ձեռքը դրեց կողպեքի վրա: Նա շատ անհանգստացավ.

-Ես եմ առաջինը…

Ծերուկն առանց պատասխանելու կողպեքը քաշեց իր կողմը:

-Ես եմ առաջինը,-կրկնեց Արամը:

-Նա գրավաճառն է,- ձեռքը Արամի ուսին դնելով ասաց հետևի կինը:

Վեռջապես ծերուկը նրանց ներս թողեց: Արամը վազե, առաջինը կանգնեց վաճառասեղանի առջև ու դրամը դողալով մեկնեց վաճառողին:

-Տվեք «Երեք հրացանակիրները»,- համարյա աղերսեց նա:

Ծերուկը, սակայն նրան չէր լսում: Նայում էր Արամը նրա աչքերի մեջ և սարսափով զգում, որ նրա աչքերը երբեք չեն ուղվելու իր կողմը: Նրանք չէին տեսնում Արամին և երբեք չէին տեսնելու: Նա ուղղակի չկար:

Արամն սկսեց ապացուցել իր գոյությունը. նա թխթխկացրեց վաճառասեղանի ապակուն` հասկացնելով, որ ինքը կա: Ինչ-որ բան այն չէր: Արամը փոքրիկ էր, և ծերուկի հայացքը նրա  գլխավերևում էր: Թվում էր, որ նա չէր կարողանում ցույց տալ, որ ինքը գոյություն ունի…

Ծերուկը դանդաղորեն մի գիրք տվեց Արամի կողքի կանգնածին: Անհամբերությունը այլևս չափ չուներ: Հետո գրավաճառը մոտեցավ ցուցափեղկին, և մի գիրք վերցնելով, բերեց տվեց մի ուրիշ կնոջ: Դա «Երեք հրացանակիրները» չէր:

-Ես առաջինն եմ, խնդրում եմ, շատ եմ խնդրում, տվե´ք ինձ «Երեք հրացանակիրները»:

Սակայն ծերունու հայացքը դեպի Արամը չէր թեքվում, և նա անզոր էր: Ու հանկարծ նա տեսավ, թե ինչպես գիրքը… « Երեք հրացանակիրները» փայլատակեց վաճառողի ձեռքում, անցավ Արամի վրայով ու գլխավերևով փոխանցվեց ուրիշի ձեռքերի մեջ:

Նա երկար կանգնած էր վաճառասեղանի մոտ ու այլևս լուռ էր… Դուրս եկավ փողոց: Արևոտ օրն ու մարդկանց շարժումն իրեն չէին վերաբերում և լրիվ անիմաստ էին: Նա առաջին անգամ իր կյանքում զգաց, թե ինչ ծանր ու տհաճ է անարդարությունը…..

Advertisements

2 Comments

  1. […] «Երեք հրացանակիրներն» ու առաջին անարդարությունը, Արևիկ Սոխակայն, Լոռվա Մարզ, Ախթալա […]

    Like

  2. avast says:

    Admin այս Աղասի Այվազյանի Գրախանութ պատմվածքը չէ՞՞՞՞՞՞՞՞

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: