Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան » Որկոր, սիմինդր, սարսուռ, սռսուռ, սեղեխ

Որկոր, սիմինդր, սարսուռ, սռսուռ, սեղեխ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

Որկոր

Որկորը  բերանի խոռոչը ստամոքսին միացնող կերակրափողն է, «Բազմաթիվ աշակերտներից ավելացած պաշարը դարձյալ չէր բավականացնում կշտացնելու շատակեր  խալիֆաթի անհագ որկորը», Րաֆֆի

Որկրամոլ– ագահ, անկշտում

Սիմինդր

Սիմինդր մեզ լավ հայտնի եգիպտացորենն է(կուկուռուզ), «Էն անշուշտ, գիշերվա հովն էր, որ շարժում էր սիմինդրները», Հովհաննես Թումանյան

Սարսուռ

Սարսուռ- մարմնի մեջ ցրտի զգացում, որից մարդը դողում է, հոմանիշը` սրսփանք, «Նրա ամբողջ մարմնով սարսուռ անցավ», Րաֆֆի

Կարող է օգտագործվել «սարսուռ տիրել մարմնին» կամ սարսռել, սարսռեցնել` հոմանիշ սրսփալ,  ձևերով:

Սարսուռը չպետք է շփոթել սրսուռ բառի հետ, որը գործածվում է նաև սռսուռ ձևով: Սրսուռ և սռսուռ հավասարապես ճիշտ են:

Սռսուռ

Սռսուռ– անխառն, չկեղծված, մաքուր, արդար. սռսուռ յուղ, սռսուռ ոսկի, նաև` հատիկ-հատիկ, հոմանիշը` սռսռան

Սռսռալ– հատիկ-հատիկ թափվել

Սեղեխ

Սեղեխ– օտար կնոջ հետ ապօրինի սեռական հարաբերություններ ունեցող անձնավորությունը, հոմանիշը` տարփածու

Սեղեխություն– սեղեխ` անբարո կյանքով ապրելու կենցաղը

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: